11 episodes

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։
Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

Երգխոսությու‪ն‬ Զառա Տոնիկյան

    • Music
    • 5.0 • 1 Rating

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։
Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

    Մարզիչներ

    Մարզիչներ

    Մարզասրահում ստեղծվող էներգիայով լի մթնոլորտի «մեղավորներից» են մարզասրահներում հնչող երգերը, որոնք ընտրվում են հենց մոտիվացնելու համար։ Իսկ պատկերացում եք այն մարդկանց էմոցիաները, ովքեր անդադար այդ երաժշտության ներքո աշխատում են։

    Այս անգամ 3 մարզիչ՝ Լևոն Հովհաննիսյանը, Մանաշիդ Մեհրաբյանը և Էրիկ Երեմյանը, երգխոսելու են մարզասրահի պատերից և փլեյլիստից դուրս։

    • 8 min
    Իմ ռադիոյի մելոմաններ

    Իմ ռադիոյի մելոմաններ

    Իմ ռադիոյում մելոմանները շատ են, սակայն ամեն մեկն ունի իր յուրահատուկ վերաբերմունքը և ընկալումները երաժշտության նկատմամբ։ Այս անգամ հենց նրանք են բացահայտելու մի նոր լեզու։ Արփի Շահինյանը, Մելանի Սարգսյանը և Տիգրանը Գրիգորյանը երգխոսելու են այն երգերի մասին, որոնք նրանցից ոչ ոք նախկինում չի լսել:

    • 8 min
    Եվրատեսիլ

    Եվրատեսիլ

    Վերջերս բացահայտել եմ՝ որտեղ են երգխոսելու ամենաբազմազան մեղեդիները, մեկը մյուսից ինքնատիպ կատարումները և մշակութային դրսևորումները։ Եվրատեսիլ երգի մրցույթի մեղեդիները մեզ տաննում են իրական երաժշտական ճանապարհորդության: Այս էպիզոդում մենք հարմար կտեղավորվենք Եվրատեսիլի «սրտում»` հիշելով նախորդ դարի դիվաներին, հասնելով մինչև մեր օրեր: Եվրատեսիլ շոուի երկրպագուներ Հովիկ Վանյանը, Լուսինե Հարությունյանը և Հայկ Խաչատրյանը երգխոսելու են յուրաքանչյուր երգի հետևում թաքնված պատմությունների, զգացմունքների մասին։
    Եկեք միասին գտնենք Եվրատեսիլյան երգխոսելու լեզուն։

    • 8 min
    Երիտասարդ հեղինակ-կատարողներ

    Երիտասարդ հեղինակ-կատարողներ

    Երգի բառերը ներկայացնում են ոչ միայն երգը, այլ նաև կատարողին։ Տարբեր ժամանակներում եղել են ստեղծագործողներ, որոնց երգերը ոչ միայն երաժշտության, այլև խոսքերի մասին են։

    Մերօրյա հեղինակ-կատարողներ Լիլիթ Օսիպյանը՝ Դլիթը, Ավելուկի Զառա Կրոյանը և Սևագիր խմբի վոկալիստ Էմ Կալուխյանը լսելու են ավագ սերնդի կատարումներ, որտեղ բովանդակությունը վստահաբար մեծ նշանակություն ունի։

    • 8 min
    Ռեփերներ

    Ռեփերներ

    Ճեղքելով ավանդական ժանրերի պատնեշները՝ նոր արտիստները կրկին վերափոխում են մեր երգացանկերը:

    Այս անգամ սա վերաբերում է ռեփին և հիփհոփյան ռիթներին: Հայ ռեպերներ Էյչիլան՝ Նարեկ Հովսեփյանը, Սիրիուսը՝ Հովհաննես Գավալյանը և Էմ Տիկոն՝ Տիգրան Մնացականյանը, վերաշարադրում են կանոնները և երգխոսում հիփհոփյան բիթերի վրա։

    • 8 min
    X Սերունդ

    X Սերունդ

    «Մեր ժամանակ նման երգեր չկային»,- հաճախ ասում են մեծերը՝ լսելով ժամանակակից մեղեդիներ։ Մեզ համար էլ պարզ չէ, թե ինչն է փոփոխվել երաժշտության մեջ տարիների ընթացքում։
    Դա պարզելու համար X սերնդի ներկայացուցիչներ Աննա Վարդապետյանը, Քրիստինե Զանազանյանը և Աննա Գրիգորյանը երգխոսել են Z սերնդի երգերի մասին։

    • 8 min

Customer Reviews

5.0 out of 5
1 Rating

1 Rating

Top Podcasts In Music

BTS
Winnie
BTS Bombshells
BTS Bombshells
taxhyungie
taxhyungie
2024TikTok音乐排行榜|海外版抖音最火热门
煌煌星上兔
TWICE stages/covers/edits
tzusamoyeon
BTS AF
KZZP-FM

You Might Also Like