9 episodes

փոդքասթը պատմում է տարբեր քվիր փորձառությունների մասին ✨
մենք անանուն ենք անվտանգությունից ելնելով, բայց վերջապես հանրային ենք խոսում կարևորի մասին:

թաքուն փոդքասթ / taqun podcast taqun

    • Health & Fitness
    • 5.0 • 2 Ratings

փոդքասթը պատմում է տարբեր քվիր փորձառությունների մասին ✨
մենք անանուն ենք անվտանգությունից ելնելով, բայց վերջապես հանրային ենք խոսում կարևորի մասին:

    10․ մարտի 8 - ինտերսեկցիոնալություն

    10․ մարտի 8 - ինտերսեկցիոնալություն

    երբևէ լսե՞լ ես ինտերսեկցիոնալություն բառի մասին։ իրականում այս երկար բառի տակ թաքնված շատ ֆեմինսիստական գաղափարներ կան, որոնք փորձել ենք բացահայտել մեր թաքուն փոդքասթի էս էպիզոդում։



    ինչո՞վ է այն կապվում մարտի 8-ին և այն մասին, թե ինչպես կանանց իրավունքների օրը դարձավ կանանց ծաղիկ նվիրելու օր կիմանաս, երբ սեղմես play կոճակը ▶️



    #թաքունփոդ


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/taqunpodcast/message

    • 13 min
    9. մարմինդ քո տունը սարքելու մասին

    9. մարմինդ քո տունը սարքելու մասին

    🎧 էպիզոդ 9. մարմինդ քո տունը սարքելու մասին

     

    - կարո՞ղ ես արդյոք լինել տրանս* և ոչ-բինար միաժամանակ,



    - ինչու՞ են որոշ տրանս* կամ ոչ-բինար մարդիկ կատարում կրծքավանդակի վիրահատություն,



    - արդյո՞ք եվրոպայում երեխաները դուրսը վազվզում են «առանց գենդեր» և ապրում #քվիր դրախտում։



    🌟մեր այս անգամվա փոդքասթի հյուրը պատմում է իր գենդերային ինքնությունից, կրծավանդակի վիրահատությունից, որ վերջերս է արել, և իր սիրելի փիլիսոփայից, որ խոսում է տրանս* լինելու փորձառության մասին։



    լսելուց հետո կիսվիր մեզ հետ քո կարծիքով ինստագրամում:



    #թաքունփոդ


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/taqunpodcast/message

    • 16 min
    8․ ո՛չ կին, ո՛չ տղամարդ․ ոչ բինար

    8․ ո՛չ կին, ո՛չ տղամարդ․ ոչ բինար

    էպիզոդը կանացիի ու առնականի (մասկուլինի) մեջ չտեղավորվելու, գենդերը առաջնային չդարձնելու ու հասարակական ճնշող նորմերը մերժելու մասին է։ այս անգամ թաքունում կիսվում ենք ոչ բինար մարդու ինքնաճանաչման ընթացքից, կանացին ու տղամարդկայինը որպես էներգիա դիտարկելուց և ներհամայնքային ճնշումներից։ 

     


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/taqunpodcast/message

    • 13 min
    7․ արի միասին ապրենք

    7․ արի միասին ապրենք

    էս էպիզոդը երկու իրար սիրող մարդկանց մասին է, ովքեր կենդանի են պահում, սիրում են մանդարիններ ու ապրում են միասին։  



    ի՞նչ դժվարությունների են նրանք հանդիպել որպես քվիր զույգ հայաստանում դեյթվելիս, ինչքա՞ն արագ են տեղափոխվել միասին ապրելու, ի՞նչ են կոչում իրենց հարաբերությունները եթե մեկը ոչ-բինար է, մյուսը՝ կին, ո՞րն է նրանց առողջ հարաբերությունների գաղտնիքը: այս և շատ ու շատ այլ հարցերի պատասխաններ կիմանաս մեր թաքուն պոդքասթի նոր էպիզոդում։ 


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/taqunpodcast/message

    • 13 min
    6. մի բի* էպիզոդ

    6. մի բի* էպիզոդ

    դէ, երևի արդեն կռահեցիք, որ այս էպիզոդը բի* փորձառության մասին ա: էստեղ ներկայացնում ենք մի բի կնոջ ինքնաբացահայտման, ինքն իրեն ու այլ մարդկանց սիրելու, կարծրատիպերին ու խնդիրներին բախվելու պատմությունը: էպիզոդում կարող եք լսել բի միֆերի ու դրանց ազդեցությունների մասին:

    գնա, լսի էպիզոդն ու կարծիք թող քոմենթներում, կարող ես նաև թեմաներ առաջարկել նոր էպիզոդների համար:


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/taqunpodcast/message

    • 12 min
    5. ես մերժում եմ բոլոր գենդերները

    5. ես մերժում եմ բոլոր գենդերները

    էպիզոդը մի մարդու մասին ա, ով ապրելով իր սովորական կյանքը մի օր զգաց, որ կենդանիներին սիրելու, կանանց իրավունքների համար պայքարելու ու առհասարակ ապրելու համար պարտադիր չի կին կամ տղամարդ նույնականանալ։


    «անգամ լգբտ համայնքում քեզ փորձում են ինչ-որ գենդերի դասեն․ դու աղջի՞կ ես, թե տղա, նույնը դրսում՝ էս տղա՞ ա, թե՞ աղջիկ ա ․․․․ սրանք լսելուց դու սկսում ես մտածել՝ հիմա ես աղջի՞կ եմ, թե՞ տղա ․․․ ես որոշեցի, որ ես ոչ մեկն եմ»


    ---

    Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/taqunpodcast/message

    • 10 min

Customer Reviews

5.0 out of 5
2 Ratings

2 Ratings

Top Podcasts In Health & Fitness

Huberman Lab
Scicomm Media
On Purpose with Jay Shetty
iHeartPodcasts
MedCast
Dr. Davit Tonoyan
Ты – это важно
Елена Мицкевич
Красота требует мышц
Галина Огневая
The Matt Walker Podcast
Dr. Matt Walker