806 episodes

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք

FM 103.8

Իմ ռադի‪ո‬ Im Radio

    • Education
    • 5.0 • 8 Ratings

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք

FM 103.8

    IT շաբաթ․ Hamster Kombat իրակա՞ն, թե՞ հորինված

    IT շաբաթ․ Hamster Kombat իրակա՞ն, թե՞ հորինված

    Հավանաբար շատերն են լսել Hamster Kombat կամ ինչպես ասում են «хомяк»-ի խաղի մասին, որը
    վերջին շրջանում լայն տարածում է ստացել Հայաստանում։ Տելեգրամի միջոցով աշխատող խաղը
    հնարավորություն է տալիս այսպես ասած «կտկտացնելով» վիրտուալ գումար կուտակել։ Մարդիկ ժամեր են անցկացնում խաղալով ու հույս ունենալով, որ կուտակած միավորներից շահույթ կստանան։

    Իսկ որքանո՞վ է Hamster Kombat-ն անվտանգ
    և շահութաբեր:

    Տեղեկատվական անվտանգության մասնագետ
    Սամվել Մարտիրոսյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել Hamster Kombat խաղի մասին։ Telegram-ի միջոցով աշխատող բջջային այս հավելվածի առջև շատերը ժամեր են անցկացնում,
    խաղի հրավիրում նաև ընկերներին, միավորներ կուտակում և երազում հարստանալու մասին։
    Բայց եթե անգամ ապագայում այդ միավորները դառնան կրիպտոարժույթ ոչ ոք չգիտի թե այդ
    գումարը, որքան կկազմի։

    • 3 min
    IT շաբաթ․ Մեկնարկում է «Ներուժ 5.0» տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարների ծրագիրը

    IT շաբաթ․ Մեկնարկում է «Ներուժ 5.0» տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարների ծրագիրը

    Տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, ունեն տվյալ երկրի քաղաքացիություն, կամ երկքաղաքացի են, հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ, ապա կարող են մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 5.0» պետական ծրագրին, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը։

    • 3 min
    Խոշոր պլան․Ստեղծագրության ակադեմիա

    Խոշոր պլան․Ստեղծագրության ակադեմիա

    Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է Ստեղծագրության ակադեմիա ծրագիրը, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները։ Այս ծրագրի շրջանակում կիրականացվեն միջոցառումներ բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:

    • 14 min
    IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն

    IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն

    Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն», որը  կարող է կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։ Այն հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների
    ինկուբատոր» հիմանդրամի,  Գիտությունների ազգային
    ակադեմիայի, և այլ ինտիտուների համագործակցությամբ։
    «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց,
    որ գերհամակարգիչը Ֆրանսիայից է բերվել Հայաստան, Թուլուզի համակարգչային գիտության
    ինստիտուտի նվերն  է, որը հետագայում հզորացվել
    է Փարիզում։
    Կենտրոնում տեղադրված գերհամակարգիչն Ազնավուրի ընտանիքի համաձայնությամբ անվանակոչվել է «Ազնավուր»։

    • 4 min
    Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով

    Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով

    Երևանն օրերս հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։  

    ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Սահմանված ցուցանիշի ապահովումը խթանելու համար Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)  կողմից մշակվել է Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովման մոդել, որը հնարավորություն է տալիս հետևել, թե ինչքանով են գործատուները քոլեջներում մասնակցում ուսանողների կրթությանը՝ դասավանդումից մինչև մասնագիտական հմտությունների ձևավորում և ընթացիկ գնահատում։

    • 18 min
    Խոշոր պլան․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում

    Խոշոր պլան․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում

    «Բալետ 2021» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով բալետի ոլորտում ստեղծագործող երիտասարդներին աջակցել, կազմակերպել կրթական հանդիպումներ և վարպետության դասեր:

    Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան:

    • 16 min

Customer Reviews

5.0 out of 5
8 Ratings

8 Ratings

Top Podcasts In Education

6 Minute English
BBC Radio
Easy German: Learn German with native speakers | Deutsch lernen mit Muttersprachlern
Cari, Manuel und das Team von Easy German
Duolingo Spanish Podcast
Duolingo
Easy French: Learn French through authentic conversations | Conversations authentiques pour apprendre le français
Hélène & Judith
Начнем с понедельника
Start Monday
Познай самого себя
Анна Иванникова @anna_art_piano

You Might Also Like