54 episodes

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան -
This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human identity. The program participants are seeking to find answers to the so-called “eternal” questions that have been posed by great thinkers of the humankind. This project aims to systematically present the national and human values as an educational program.
Host: Deacon Vardan Aslanyan

Ինքնություն և արժեքներ / Identity and Values Vem Radio

    • Education

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան -
This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human identity. The program participants are seeking to find answers to the so-called “eternal” questions that have been posed by great thinkers of the humankind. This project aims to systematically present the national and human values as an educational program.
Host: Deacon Vardan Aslanyan

    Երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին / Youth Participation in Public Life

    Երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին / Youth Participation in Public Life

    Ռոջեր Հարթի մասնակցության սանդուղքը։ Դեռահասներին ձայնից ու նախաձեռնությունից զրկելու արատավոր դրսևորումները՝ մանիպուլացիա, դեկորացիա, տոկենիզմ։ Երեխաների իրավունքների կոնվենցիայի հիմնարար դրույթները, դրանց կիրարկումը Հայաստանում։ Ծնողական ու կրթական բռնակալության դրսևորումները և դեռահասների ակտիվության վրա ազդող գործոնները։ Երիտասարդների ներգրավումը հասարակական կյանքում կամավորության, երիտասարդական ՀԿ-ների և ոչ ֆորմալ կրթության միջոցով։
    Խոսնակ՝ Մարինե Մխիթարյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Roger Hart’s Ladder of Participation. Fallacious manifestations of depriving the youth of their own voice and initiative: manipulation, decoration, tokenism. Essential provisions of the Convention on the Rights of the Child and their implementation in Armenia. Manifestations of parental and educational despotism; factors that affect adolescents’ activity. Youth involvement in public life through volunteering, youth NGOs, and non-formal education.
    Speaker: Marine Mkhitaryan
    Host: Deacon Vardan Aslanyan

    • 30 min
    Երազանք / Dream

    Երազանք / Dream

    Ազգերին ու մարդկանց առաջնորդող և նրանց ինքնությունը սահմանող երազանքները, տեսիլքներն ու ավանդությունները։ Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը։ «Երկիր Նաիրիի» չարենցյան և տերյանական երազանքը։ Հենրի Դեյվիդ Թորո. «Կան ազգեր առանց երազի ու երևակայության»։ Փիլիսոփաների կողմից կառավարվող երկրի պլատոնյան երազանքը։ Մարտին Լութեր Քինգի արդար հասարակության տեսլականն արտացոլող «Ես երազանք ունեմ» ճառը։
    Խոսնակ՝ Արփինե Մելքումյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The dreams, visions and traditions that lead nations and define their identity. The vision of St. Gregory the Illuminator. Charents and Teryan’s dream of the Country of Nayiri. Henry David Thoreau: “There are whole nations ... without fancy or imagination.” Plato’s dream of a country ruled by philosophers. Martin Luther King’s “I have a dream” speech that reflects the vision of the just society.
    Speaker: Arpine Melkumyan
    Host: Deacon Vardan Aslanyan

    • 30 min
    Ապագայի տեսլականը / Vision of the future

    Ապագայի տեսլականը / Vision of the future

    Մշակույթի և քաղաքակրթության տարընթաց բնույթը։ Հայոց պատմության մեջ մշտապես կրկնվող շրջափուլերը։ Ապագայի սերումը անցյալի և ներկայի ընկալումից։ Ազգի և պետության ապագայի վերաբերյալ հասարակության և իշխանությունների տեսլականը։ Հայ ժողովրդի անցյալ, ներկա և ապագա ինքնության հարցերը։ Կրթական և սոցիալական ապագա մարտավարությունը։
    Խոսնակ՝ Մարինա Մխիթարյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Uncoordinated nature of culture and civilization. Constantly recurring cycles of the history of Armenians. Generation of the future from the perception of the past and present. The vision of the society and authorities about the nation and state. The past, present and future identity issues of Armenian people. The future educational and social tactics.
    Speaker: Marina Mkhitaryan
    Host: Deacon Vardan Aslanyan

    • 32 min
    Սեր և ինքնություն / Love and Identity

    Սեր և ինքնություն / Love and Identity

    Սիրո փիլիսոփայական և կրոնական ընկալումները։ Սիրո շնորհիվ մարդկային ինքնության ամբողջացումը և Արարչի հետ միավորումը։ Սերն իբրև «սրբազան անմտություն» և «մարդկային ակտիվ զորություն»։ Հասարակության կառուցումը եղբայրական սիրո հիմքի վրա։ Անանձնական և զոհաբերական սեր։ Քրիստոնեությունն իբրև ամբողջովին սիրո վրա կառուցված հավատքային համակարգ։
    Խոսնակ՝ Արման Ղարագուլյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    Philosophical and religious perceptions of love. Completion of human identity through love, and unification with God. Love as a “holy foolishness” and an “active human power.” Building of a society on the basis of brotherly love. Selfless and sacrificial love. Christianity as a belief system entirely built on love.
    Speaker: Arman Gharagulyan
    Host: Deacon Vardan Aslanyan

    • 44 min
    Հասարակության հիմունքներ / Essentials of Society

    Հասարակության հիմունքներ / Essentials of Society

    Արիստոտելի «Տնտեսություն» աշխատության երեք կենտրոնական գաղափարները՝ ընտանիք, տնտեսություն և հասարակություն։ Ընտանիքի կարևորումը հայ մտածողության մեջ և արդի վերափոխիչ գործընթացներն ընտանիքում։ Տնտեսվարման հմտություններ և ֆինանսական գրագիտություն։ Առողջ հասարակության կառուցման համար անհրաժեշտ մարդկային որակները։
    Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The three central ideas in Aristotle’s “Economics”: family, economy and society. Significance of family in Armenian mentality and the modern transformative processes in family. Economic skills and financial literacy. Necessary human qualities for building a healthy society.
    Speaker: Artur Atanesyan
    Host: Deacon Vardan Aslanyan

    • 31 min
    Ինքնություն և դավանանք / Identity and Confession

    Ինքնություն և դավանանք / Identity and Confession

    Սասունի դավանափոխ և քրիստոնյա արաբախոս հայերի մշակույթի, ազգային ու կրոնական գիտակցության օրինակը։ Քրիստոնեական հավատն ու հայոց լեզուն իբրև հայ ինքնության հիմնասյուներ։ Վերապրելու նպատակով հորինված «արաբական» ինքնությունը։ Սասունահայերի ամուր համայնքային կապերն ու կղզիացած կյանքը Թուրքիայում։
    Խոսնակ՝ Սոֆիա Հակոբյան
    Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

    The example of the culture as well as the national and religious self-perception of Sassoun’s converted non-Christian and Arabic-speaking Christian Armenians. The Christian faith and Armenian language as pillars of Armenian identity. The “Arabic” identity invented for the purpose of survival. The strong community ties and isolated life of Sassoun Armenians in Turkey.
    Speaker: Sofia Hakobyan
    Host: Deacon Vardan Aslanyan

    • 28 min

Top Podcasts In Education

6 Minute English
BBC Radio
The Level Up English Podcast
Michael Lavers
Easy German: Learn German with native speakers | Deutsch lernen mit Muttersprachlern
Cari, Manuel und das Team von Easy German
Rock n' Roll English
Martin Johnston
How to Be a Better Human
TED and PRX
Daily Easy English Expression Podcast
Coach Shane