4 episodes

Սա փոդքասթ է հայ մարզիկների և նրանց չպատմված պատմությունների մասին։ Չեմպիոնական պատմությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հզոր կամքն ու երբեք չհանձնվելը իրապես փոխում են կյանքի խաղի կանոնները։

Խաղը փոխող‪ը‬ Գևորգ Մալաքյան

    • Sport

Սա փոդքասթ է հայ մարզիկների և նրանց չպատմված պատմությունների մասին։ Չեմպիոնական պատմությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հզոր կամքն ու երբեք չհանձնվելը իրապես փոխում են կյանքի խաղի կանոնները։

    Ստաս Նազարյան․ Մարտահրավեր կյանքին

    Ստաս Նազարյան․ Մարտահրավեր կյանքին

    Ասում են՝ ուժը սահմաններ չի ճանաչում իսկ երազանքի հետևից գնացողն անպայման այն դարձնում է իրականություն։ Այս էպիոզդում պատմում ենք խաղը փոխող Ստաս Նազարյանի պատմությունը․ նա պարաաթլետիկ ֆեդերացիայի նախագահն է, առագաստանավորդ և անվասայլակորդ։ 45-ամյա Ստասի պատմությունը սկսվում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժով, բայց ըստ նրա՝ կա ճակատագիր և եթե աղետի հետևանքով նա հաշմանդամություն ձեռք չբերեր, հնարավոր է չլիներ այն կետում, որտեղ կանգնած է հիմա։

    • 18 min
    Անիտա Մակյան․ կոտրելով կարծրատիպերը

    Անիտա Մակյան․ կոտրելով կարծրատիպերը

    Շատերի կարծիքով՝ կան մարզաձևեր կամ մարտարվեստներ, որոնք նախատեսված են միայն տղամարդկանց համար, իսկ կանայք ուղղակի պետք է լինեն հանդիսատեսի դերում։ Դա բնականաբար այդպես չէ։ Հայաստանում Կարատեն վերելք է ապրում և դրա կարևոր առաջ մղող ուժերից է Անիտա Մակյանը, որը շարունակաբար կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Եվրոպական երրորդ խաղերի, Հայաստանի առաջին մեդալակրի պատմությունը շատ հետաքրքիր է, քանի որ կարատեի հանդեպ սերը փոխանցվել է ժառանգաբար։

    • 17 min
    Ժիրայր Մարգարյան․ երազանքի ու ճակատագրի սահմանին

    Ժիրայր Մարգարյան․ երազանքի ու ճակատագրի սահմանին

    2022 թվականի սկզբին աշխարհը ցնցեց ևս մեկ պատերազմ. Ռուսաստանն ու Ուկրաինան կռվում են մինչև հիմա: Հետևանքները եղել են ու շարունակում են լինել աղետալի բոլոր ոլորտների համար, և սպորտը բացառություն չէ։ Ամենամասսայական մարզաձևը՝ ֆուտբոլը, ամենքի ուշադրության կենտրոնում էր․ ի՞նչ պետք է անեն լեգեոներները։ Իմ զրուցակիցն է պատերազմի առաջին օրերին Ուկրանիայի
    «Վերես» ակումբում հանդես եկած հայ ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը։

    • 14 min
    Ալեքսան Ստեփանյան․ պատերազմից՝ մրցագորգ

    Ալեքսան Ստեփանյան․ պատերազմից՝ մրցագորգ

    Սպորտային կյանքը նման է կռվի. անվերջ պայքար, հանձնվելու, հիասթափվելու անխուսափելի պահեր, հաղթանակի բերկրանք ու դա պահելու անվերջ ջանքեր: Բայց այդ ճանապարհը կարող է ավելի ֆիլմային դառնալ, երբ ստիպված ես հաղթել մահին ու վերադառնալ երազանքիդ։

    Ալեքսան Ստեփանյանը հենց այդպիսի կինոյի հերոս է. նա պատմում է իր աներևակայելի պատմությունը։

    • 15 min

Top Podcasts In Sport

The Simple Man Podcast
Simple Man Podcast
URBONUS
BasketNews.com
Հաղթանակ լույսերի քաղաքում․ Փարիզ 2024
Հաղթանակ լույսերի քաղաքում․ Փարիզ 2024
The Daniel Geey Podcast
Daniel Geey
New Heights with Jason and Travis Kelce
Wave Sports + Entertainment
Чистый хвост
Sports.ru