21 episodes

Յուրաքանչյուր էպիզոդ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։

Akanjogh Podcast Anahit & Gohar

    • Society & Culture

Յուրաքանչյուր էպիզոդ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։

    N20. Պատերազմյան | Հայկ Հովհաննիսյան

    N20. Պատերազմյան | Հայկ Հովհաննիսյան

    Այս էպիզոդի հյուրը ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանն է, ով պատերազմի առաջին օրերից որպես բժիշկ մեկ ամիս շարունակ աշխատել է նախ Հադրութի շրջանի Տող գյուղում, ապա Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղական համայնքում։ Քանի որ պատերազմի ժամանակ արգելված էր լուսանկարել կամ տեսանկարահանել հիվանդանոցներում, բժիշկների աշխատանքը մնացել է աննկատ։ Ու այս կոնտեքստում շատ կարևոր է խոսել ու  գոնե խոսքով վավերագրել բժիշկների փորձը։

    Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:

    • 26 min
    N19. Պատերազմյան | Նազիկ Արմենակյան

    N19. Պատերազմյան | Նազիկ Արմենակյան

    Այս էպիզոդում լուսանկարիչ, «4 Պլյուս» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր Նազիկ Արմենակյանը պատմում է պատերազմի իր փորձառության մասին որպես մայր և որպես լուսանկարիչ։ Զրույցը հրապարակում ենք նվազագույն խմբագրումներով։

    Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:

    • 20 min
    N18. Խորհրդային քաղաքականությունը, կինն ու խոհանոցը

    N18. Խորհրդային քաղաքականությունը, կինն ու խոհանոցը

    Երբևէ մտածե՞լ եք, որ ուտեստը կարող է կանանց > գործիք դառնալ: Խորհրդային Միությունում, որտեղ քաղաքականացված էին կյանքի բոլոր ոլորտները, բացառություն չէին նույնիսկ այնպիսի թվացյալ անմեղ կատեգորիաները, ինչպիսիք են ուտելիքն ու խոհանոցը: Այս էպիզոդում խոսում ենք կնոջ, ուտելիքի, խոհանոցի ու խորհրդային քաղաքականության կապի մասին։ Առանցքում սննդի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի >․ Խոհանոցի փոփոխությունը՝ որպես կանանց ազատագրման միջոց>> հոդվածն է։ Ռուզաննայի հոդվածն ու այս էպիզոդը ստեղծվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ։

    Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:

    • 36 min
    N17. Ձեռ գցելու մշակույթը Հայաստանում | Սեւ Բիբար

    N17. Ձեռ գցելու մշակույթը Հայաստանում | Սեւ Բիբար

    Ականջօղը այս անգամ անդրադառնում է Սեւ Բիբարի վերջին էպիզոդին։

    Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ։

    • 29 min
    N16. Հումորը՝ փախուստի տեղ

    N16. Հումորը՝ փախուստի տեղ

    Երբեմն հումորը դառնում է փախուստի տեղ։ Այն, ինչը հնարավոր չի ուղիղ տեքստով ասել ու պատախանատվություն կրել դրա համար, դառնում է կատակ։ Այս էպիզոդում վերլուծում ենք ենք Women's Club-ի կատակները, մտածելու ենք հումորի, դրա սահմանների ու տեսակների, ընդունելի ու անընդունելի լինելու, ինչպես նաև հումորի՝ հանրային գիտակցություն ձևավորելու ուժի մասին։

    Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:

    • 42 min
    N15. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս II

    N15. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս II

    Այս էպիզոդում շարունակում ենք խոսել հայաստանյան ֆեմինիստական երգերի մասին՝ փոփից մինչև էքսպերիմենտալ էլեկտրո, նյու վեյվից մինչև ժողովրդական։

    Զառա Կարմիր խնձոր
    Շպռոտ - Ես ազատ եմ
    Symptom - Shark
    jrimurmurner - anharmara im mej (անհարմար ա իմ մեջ)
    Sevana - Apaga - Music Action Lab Women
    Նաիրյան - Համարձակ եմ
    Melineh - hystera/ հիստերա

    • 36 min

Top Podcasts In Society & Culture

You Might Also Like