63 episodes

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

AybPod Ayb Educational Foundation

    • Education
    • 1.0 • 1 Rating

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

    #63 | Որոշել եմ դառնալ ուսուցիչ

    #63 | Որոշել եմ դառնալ ուսուցիչ

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի երկու ուսանողուհիներ՝ Արուս Այվազյանը և Կարինե Ավալյանը, պատմում են, թե ինչպես են որոշել դառնալ ուսուցչուհի:
    Երկուսն էլ ասում են, որ շրջապատում զարմացած հայացքներն ու խորհուրդներն անպակաս են. մի շահավետ մասնագիտություն ընտրեիր, գնայիր բժիշկ դառնայիր և այլն: Սակայն նրանք իրենց որոշումների տերն են, և ուսուցիչ դառնալու նրանց համոզմունքն անբեկանելի է:
    Կարինեն պատմում է, որ իր դասվարը մի սովորություն ուներ. ամեն պայմանական սխալի կամ անկարգության համար աշակերտին կանգնեցնում էր գրատախտակի մոտ և հյուրասիրում գաթա՝ ապտակ: Ուսանողուհիները պատժի կիրառմանը դեմ են ու ասում են՝ եթե գաթա, ապա միայն իսկական ու համեղ:

    • 26 min
    #62 | Ցեղասպանություն. ոճիր և փրկություն

    #62 | Ցեղասպանություն. ոճիր և փրկություն

    Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիայում սպանվել են ամենաքիչ թվով հրեաները, որովհետև երբ կառավարությունը հրահանգեց երկրում ապրող բոլոր հրեաներին իրենց հագուստների վրա դեղին աստղ կարել՝ այդպիսով ճանաչելի դառնալով, Դանիայի ողջ բնակչությունը հաջորդ օրը դեղին աստղերով էր քայլում: Սա յուրատեսակ օրինակ է, թե ինչպես կարող է մարդկանց որոշումը դառնալ կա՛մ չարագործության, կա՛մ փրկության միջոց:

    Սուրեն Մանուկյանն ասում է, որ հաճախ թե՛ դպրոցում, թե՛ տանը մարդիկ խուսափում են խոսել Հայոց ցեղասպանությունից՝ համարելով, որ այն կարող է տրավմատիկ լինել երեխայի համար: Միշտ կարելի է գտնել բառեր, ձևեր, որոնց միջոցով կարելի է հասանելի դարձնել ցեղասպանության մասին պատմությունը երեխաներին: Սա հնարավորություն կտա նրանց ոչ միայն գիտակցելու, որ իրենք փրկված սերունդ են, հասկանալու ոճիրը և չարիքը, այլ նաև որոշում կայացնելու պահին հիշելու նաև այն մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով՝ փրկել են մյուսներին:

    Այսօր էլ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ, բայց դրանք երբեք չպետք է համարվեն բնական մի բան: Հետաքրքրական է, որ ինչպես ցեղասպանություն իրականացնողների, այնպես էլ փրկողների մեջ կրթության հետ կապված հստակ պատկեր չկա: Սակայն կրթությունը, հարցի նկատմամբ ունեցած քննադատական մտածողությունը, անցյալի սխալները քննարկելն ու դաս քաղելը կարող են օգնել ձևավորելու գիտակից քաղաքացիներ, որոնք կորոշեն, որ ինչ էլ լինի, մարդը մարդուն չի կարող սպանել:

    • 59 min
    #61 | Մշակութային իրավունքներ. պարզից բարդ

    #61 | Մշակութային իրավունքներ. պարզից բարդ

    «Այբփոդ» փոդքաստի 61-րդ թողարկման ընթացքում մշակութաբան Համլետ Մելքումյանի հետ անդրադառնում ենք մշակութային իրավունքներին, որոնք մարդու իրավունքի կարևորագույն և հիմնարար բաղադրիչներից են:

    Մշակութային իրավունք հասկացությունը բավական լայն է և ընդգրկում է պարզից մինչև բարդագույն տերմիններ։ Մարդն իրավունք ունի ինչպես թատրոն, փառատոն գնալու, ստեղծագործելու, այնպես էլ պահպանելու իր մշակութային ժառանգությունը, տեր կանգնելու վերջինիս և ոտնահարման դեպքում դիմելու համապատասխան կառույցների:

    Կարծրատիպ է, թե մշակույթը միայն վեհության մասին է, և հարցին, թե արդյո՞ք, օրինակ, ռաբիս երաժշտությունը ևս մշակույթի մի մաս է, հյուրն արձագանքում է, որ այո': Հենց դա է մշակութային իրավունք ունենալու գլխավոր խնդիրը. բոլորն իրավունք ունեն ստեղծագործելու: Այլ բան է, որ հասարակությունը, իր արժեքների վրա հիմնելով, ընտրում է, թե որն է իրեն հոգեհարազատ, բայց ստեղծագործելու իրավունք պետք է ունենան բոլորը:

    Մշակութային իրավունքների իրազեկման լավագույն ձևերից մեկը կրթության մեջ դրա ներառումն է։ Երեխաների պաշտպանության օրը, դիցուք նկարելուց և փուչիկներից զատ, առաջին հերթին հենց դպրոցահասակին իր մշակութային իրավունքի մասին տեղեկացնելու առիթ է։

    Անդրադարձել ենք Երևանի հայտնի թաղամասերից մեկի` Կոնդի օտարման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման, արցախցիների մշակութային իրավունքների ոտնահարման խնդիրներին և այլն:

    • 28 min
    #60 | Ձևավորող գնահատում. քաջալերելով և բացատրելով

    #60 | Ձևավորող գնահատում. քաջալերելով և բացատրելով

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Վաղարշապատի թ. 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Բարխուդարյանի և 10-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Հարությունյանի հետ քննարկել ենք կրթության նոր չափորոշիչների բաղադրիչներից մեկը՝ ձևավորող գնահատումը:

    Այս մեթոդն օգնում է գնահատել աշակերտի կարողությունները, բնութագիր տալ աշխատանքին և ուղղորդել նրան՝ հասկանալու թերությունները, շտկելու բարելավման կարիք ունեցող մասերը: Մարինեն պատմում է, որ սեպտեմբերից ուսուցչուհու օգնությամբ աշխատում են ձեռագրի վրա և արդեն լավ արդյունքներ են գրանցել: Նկատել է նաև, որ դասընկերների շրջանում այս մեթոդն օգնել է առավել արդյունավետ աշխատել՝ շեշտը դնելով սեփական կարողությունների և հմտությունների վրա:

    Գայանե Բարխուդարյանն ասում է, որ ցանկացած երեխայի առանձնահատկություն հաշվի են առնում ձևավորող գնահատում կատարելիս, միշտ շեշտը դնում են դրական կողմերի վրա և միայն հետո անդրադառնում շտկումներին: Ձևավորող գնահատումը կարող է լինել թե՛ բանավոր, թե՛ գրավոր. այն ուսումնական գործընթացի անբաժան մաս է և օգնում է երեխաներին դառնալ ինքնավստահ, փոխօգնություն սովորել և համագործակցել:

    Գայանե Բարխուդարյանը մասնակցում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից «ԱԲ սերունդ» (Generation AI by FAST) ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումներին:

    • 26 min
    #59 | Գինոսյանը եղավ բոլորինս ու ամեն մեկինս առանձին. զրույց Գագիկ Գինոսյանի դստեր հետ

    #59 | Գինոսյանը եղավ բոլորինս ու ամեն մեկինս առանձին. զրույց Գագիկ Գինոսյանի դստեր հետ

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկումը մենք որոշեցինք նվիրել ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանին:

    Նրան միշտ կարելի էր տեսնել շարժման մեջ՝ անդադար նորը փնտրելիս, գաղափարի ու բովանդակության մեջ ընկղմվելիս: Նրա ողջ կյանքը նվիրում եղավ այս երկրին, ու ինչպես նրա դուստր Ծովինարն է ասում, հայրը ավելի շատ եղավ այս երկրինը, քան իրենցը` դրա հետ մեկտեղ միշտ ժամանակ գտնելով իր բոլոր երեխաների համար:

    Գինոսյանի մասին զրույցների շարք պետք է անել, որպեսզի հնարավոր դառնա նրա կարճ, բայց խիստ լեցուն կյանքը ներկայացնել՝ բոլոր մանրամասներով, հսկայական աշխատանքով, որ նա անվերջ անում էր:

    Այս թողարկումը պարզապես նվեր է այն մարդկանց, որոնք ուզում են մի քիչ ջերմանալ, գնահատել կամ վերարժևորել ազգայինը և գուցե բացահայտել մի այլ Գինոսյանի, նրան, որ պատրաստ է Փարիզի փողոցում կանգնել անծանոթ տիկնոջ հետաքրքրասիրության պատճառով և պատմել, թե ով է հայը:

    • 42 min
    #58 Եղեք բա՛ց և հարցե՛ր տվեք. քննադատական մտածողության խթանումը կրթության մեջ

    #58 Եղեք բա՛ց և հարցե՛ր տվեք. քննադատական մտածողության խթանումը կրթության մեջ

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում «Այբ» դպրոցի ակադեմիական տնօրեն, կրթության փորձագետ Մերի Հովսեփյանը պատմում է, որ իր դպրոցական տարիներին երկու ուսուցիչներ է ունեցել, որոնք դասը կազմակերպել են առաջնորդվելով քննադական մտածողության սկզբունքներով: Տարիներ շարունակ աշխատելով ավելի քան 2000 ուսուցիչների հետ՝ նկատել է, որ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի մանկավարժները պատրաստակամ են աշակերտին լսելի դարձնել, թույլ տալ քննարկել, կարծիքը հիմնավորել, և քննադատական մտածողության գործիքակազմը պարզապես օժանդակ միջոց է նրանց համար` առավել զարգացնելու հմտությունները:

    Մերին առաջարկում է մի քանի մեթոդներ, թե ինչպես կարելի է զարգացնել քննադատական մտածողությունը և նշում, որ մտածող մարդ ձևավորելու հարցում այս մեթոդաբանությունը չափազանց կարևոր է: Այն կիրառելի է բոլոր ոլորտներում և օգնում է ունենալ հանդուրժող, վերլուծող, հիմնավոր կարծիք ունեցող քաղաքացիներ:

    Իսկ եթե դուք չգիտեք ձկան կմախքի խաղ-վերլուծության մասին, առաջարկում ենք լսել թողարկումը և գծել ձեր ձկան կմախքը:

    • 32 min

Customer Reviews

1.0 out of 5
1 Rating

1 Rating

Top Podcasts In Education

The Subtle Art of Not Giving a F*ck Podcast
Mark Manson
Learning English Grammar
BBC Radio
Learning English from the News
BBC Radio
Thinking in English
Thomas Wilkinson
Luke's ENGLISH Podcast - Learn British English with Luke Thompson
Luke Thompson
Confident Business English with Anna
Anna Connelly