65 episodes

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

AybPod Ayb Educational Foundation

    • Education
    • 1.0 • 1 Rating

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

    #65 | Սեփական նախագիծ 7 տարեկանում

    #65 | Սեփական նախագիծ 7 տարեկանում

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են «Այբ» դպրոցի տարրական դասարանի դասվարներ Մարինե Ստեփանյանը և Հայարփի Սաղաթելյանը:
    Դպրոցում տարրական դասարաններից սկսած իրականացվում է երկու տեսակի նախագծային ուսումնառություն՝ միջառարկայական և մենառարկայական: Ուսուցչուհիները պատմում են իրենց իրականացրած նախագծերի մասին և նշում, որ այս ուսումնառությունը կրթությունը դարձնում է հաճելի, դինամիկ գործընթաց: Ամենակարևորը, որ թիմային աշխատանքի միջոցով որոշակի ճանապարհ անցնելով՝ երեխաները ձեռք են բերում գիտելիքներ ու զարգացնում հմտություններ, որոնք կիրառելի են կյանքում:
    Մարինե Ստեփանյանը բերում է դպրոցում իրականացված «Ջրի նախագիծ» օրինակը և փաստում, որ յոթ տարեկան երեխաներն այնքան էին տարվել աշխատանքով և այնքան նոր բաներ էին սովորել, որ ավարտից հետո հետևողական էին բոլորի հանդեպ, որ ջուրը չվատնեն:
    Հայարփի Ստեփանյանն էլ մեկ այլ օրինակ է մտաբերում, երբ մայրենի լեզու, կերպարվեստ ու ինֆորմատիկա առարկաների համատեղ նախագիծ են արել ու մի քանի առակներ վերածել տեսաաուդիո պատմության:
    Երկար ժամանակ օգտագործելով նախագծային ուսումնառությունը դպրոցում՝ ասում են, որ բացասական որևէ դիտարկում չունեն: Այս մեթոդը ուսուցչից լրացուցիչ ջանք է պահանջում, բայց այն ավելի քան արդարացված է, որովհետև տալիս է երկարաժամկետ ու արմատական գիտելիք:

    • 31 min
    #64 | Մասնագիտության ընտրություն. աշակերտի որոշո՞ւմ, թե՞ ծնողների չիրականացված երազանք

    #64 | Մասնագիտության ընտրություն. աշակերտի որոշո՞ւմ, թե՞ ծնողների չիրականացված երազանք

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում կարիերայի ուղղորդման փորձագետ Հայկուհի Գևորգյանի և «Այբ» դպրոցի կրթական խորհրդատու Ռուզաննա Մայիլյանի հետ քննարկել ենք մասնագիտության ընտրության նշանակությունը, անդրադարձել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը, խոսել կարիերայի աճի մասին:

    Ամեն մեկս պատմել ենք, թե ինչպես ենք մենք մասնագիտություն ընտրել և փորձել հասկանալ, թե արդյո՞ք խորհրդային տարիներից ցայսօր, երբ ազատ տնտեսական հարաբերություններ են, որոշումների կայացման մեծ հնարավորություններ կան, ինչ է փոխվել:

    Ծնողները երբեմն փորձում են իրենց չիրականացված երազանքները տեսնել երեխայի մեջ, երբեմն էլ անհրաժեշտ հմտությունների պակաս ունեն երեխային ուղղորդելու հարցում: Ծնողը պետք է մենտորի դեր կատարի, աջակցի երեխային, հավատա նրան, այլապես արհեստի ոլորտում հրաշալի ունակություններ ունեցող երեխան ծնողի երազանքի հետևից գնում է բարձրագույն ուսումնական հաստատություն, հուսահատվում, հիասթափվում և արդյունքում կա՛մ հետ գալիս իր նախընտրած մասնագիտությանը, կա՛մ հարմարվում:

    • 45 min
    #63 | Որոշել եմ դառնալ ուսուցիչ

    #63 | Որոշել եմ դառնալ ուսուցիչ

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի երկու ուսանողուհիներ՝ Արուս Այվազյանը և Կարինե Ավալյանը, պատմում են, թե ինչպես են որոշել դառնալ ուսուցչուհի:
    Երկուսն էլ ասում են, որ շրջապատում զարմացած հայացքներն ու խորհուրդներն անպակաս են. մի շահավետ մասնագիտություն ընտրեիր, գնայիր բժիշկ դառնայիր և այլն: Սակայն նրանք իրենց որոշումների տերն են, և ուսուցիչ դառնալու նրանց համոզմունքն անբեկանելի է:
    Կարինեն պատմում է, որ իր դասվարը մի սովորություն ուներ. ամեն պայմանական սխալի կամ անկարգության համար աշակերտին կանգնեցնում էր գրատախտակի մոտ և հյուրասիրում գաթա՝ ապտակ: Ուսանողուհիները պատժի կիրառմանը դեմ են ու ասում են՝ եթե գաթա, ապա միայն իսկական ու համեղ:

    • 26 min
    #62 | Ցեղասպանություն. ոճիր և փրկություն

    #62 | Ցեղասպանություն. ոճիր և փրկություն

    Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիայում սպանվել են ամենաքիչ թվով հրեաները, որովհետև երբ կառավարությունը հրահանգեց երկրում ապրող բոլոր հրեաներին իրենց հագուստների վրա դեղին աստղ կարել՝ այդպիսով ճանաչելի դառնալով, Դանիայի ողջ բնակչությունը հաջորդ օրը դեղին աստղերով էր քայլում: Սա յուրատեսակ օրինակ է, թե ինչպես կարող է մարդկանց որոշումը դառնալ կա՛մ չարագործության, կա՛մ փրկության միջոց:

    Սուրեն Մանուկյանն ասում է, որ հաճախ թե՛ դպրոցում, թե՛ տանը մարդիկ խուսափում են խոսել Հայոց ցեղասպանությունից՝ համարելով, որ այն կարող է տրավմատիկ լինել երեխայի համար: Միշտ կարելի է գտնել բառեր, ձևեր, որոնց միջոցով կարելի է հասանելի դարձնել ցեղասպանության մասին պատմությունը երեխաներին: Սա հնարավորություն կտա նրանց ոչ միայն գիտակցելու, որ իրենք փրկված սերունդ են, հասկանալու ոճիրը և չարիքը, այլ նաև որոշում կայացնելու պահին հիշելու նաև այն մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով՝ փրկել են մյուսներին:

    Այսօր էլ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ, բայց դրանք երբեք չպետք է համարվեն բնական մի բան: Հետաքրքրական է, որ ինչպես ցեղասպանություն իրականացնողների, այնպես էլ փրկողների մեջ կրթության հետ կապված հստակ պատկեր չկա: Սակայն կրթությունը, հարցի նկատմամբ ունեցած քննադատական մտածողությունը, անցյալի սխալները քննարկելն ու դաս քաղելը կարող են օգնել ձևավորելու գիտակից քաղաքացիներ, որոնք կորոշեն, որ ինչ էլ լինի, մարդը մարդուն չի կարող սպանել:

    • 59 min
    #61 | Մշակութային իրավունքներ. պարզից բարդ

    #61 | Մշակութային իրավունքներ. պարզից բարդ

    «Այբփոդ» փոդքաստի 61-րդ թողարկման ընթացքում մշակութաբան Համլետ Մելքումյանի հետ անդրադառնում ենք մշակութային իրավունքներին, որոնք մարդու իրավունքի կարևորագույն և հիմնարար բաղադրիչներից են:

    Մշակութային իրավունք հասկացությունը բավական լայն է և ընդգրկում է պարզից մինչև բարդագույն տերմիններ։ Մարդն իրավունք ունի ինչպես թատրոն, փառատոն գնալու, ստեղծագործելու, այնպես էլ պահպանելու իր մշակութային ժառանգությունը, տեր կանգնելու վերջինիս և ոտնահարման դեպքում դիմելու համապատասխան կառույցների:

    Կարծրատիպ է, թե մշակույթը միայն վեհության մասին է, և հարցին, թե արդյո՞ք, օրինակ, ռաբիս երաժշտությունը ևս մշակույթի մի մաս է, հյուրն արձագանքում է, որ այո': Հենց դա է մշակութային իրավունք ունենալու գլխավոր խնդիրը. բոլորն իրավունք ունեն ստեղծագործելու: Այլ բան է, որ հասարակությունը, իր արժեքների վրա հիմնելով, ընտրում է, թե որն է իրեն հոգեհարազատ, բայց ստեղծագործելու իրավունք պետք է ունենան բոլորը:

    Մշակութային իրավունքների իրազեկման լավագույն ձևերից մեկը կրթության մեջ դրա ներառումն է։ Երեխաների պաշտպանության օրը, դիցուք նկարելուց և փուչիկներից զատ, առաջին հերթին հենց դպրոցահասակին իր մշակութային իրավունքի մասին տեղեկացնելու առիթ է։

    Անդրադարձել ենք Երևանի հայտնի թաղամասերից մեկի` Կոնդի օտարման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման, արցախցիների մշակութային իրավունքների ոտնահարման խնդիրներին և այլն:

    • 28 min
    #60 | Ձևավորող գնահատում. քաջալերելով և բացատրելով

    #60 | Ձևավորող գնահատում. քաջալերելով և բացատրելով

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Վաղարշապատի թ. 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Բարխուդարյանի և 10-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Հարությունյանի հետ քննարկել ենք կրթության նոր չափորոշիչների բաղադրիչներից մեկը՝ ձևավորող գնահատումը:

    Այս մեթոդն օգնում է գնահատել աշակերտի կարողությունները, բնութագիր տալ աշխատանքին և ուղղորդել նրան՝ հասկանալու թերությունները, շտկելու բարելավման կարիք ունեցող մասերը: Մարինեն պատմում է, որ սեպտեմբերից ուսուցչուհու օգնությամբ աշխատում են ձեռագրի վրա և արդեն լավ արդյունքներ են գրանցել: Նկատել է նաև, որ դասընկերների շրջանում այս մեթոդն օգնել է առավել արդյունավետ աշխատել՝ շեշտը դնելով սեփական կարողությունների և հմտությունների վրա:

    Գայանե Բարխուդարյանն ասում է, որ ցանկացած երեխայի առանձնահատկություն հաշվի են առնում ձևավորող գնահատում կատարելիս, միշտ շեշտը դնում են դրական կողմերի վրա և միայն հետո անդրադառնում շտկումներին: Ձևավորող գնահատումը կարող է լինել թե՛ բանավոր, թե՛ գրավոր. այն ուսումնական գործընթացի անբաժան մաս է և օգնում է երեխաներին դառնալ ինքնավստահ, փոխօգնություն սովորել և համագործակցել:

    Գայանե Բարխուդարյանը մասնակցում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից «ԱԲ սերունդ» (Generation AI by FAST) ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումներին:

    • 26 min

Customer Reviews

1.0 out of 5
1 Rating

1 Rating

Top Podcasts In Education

Easy German: Learn German with native speakers | Deutsch lernen mit Muttersprachlern
Cari, Manuel und das Team von Easy German
6 Minute English
BBC Radio
Rock n' Roll English
Martin Johnston
Easy French: Learn French through authentic conversations | Conversations authentiques pour apprendre le français
Hélène & Judith
لام تا کلام
Solmaz Barghgir
anything goes with emma chamberlain
emma chamberlain