34 Folgen

Մեդիան այսօր ավելի արագ է զարգանում, քան ձեր երեխաներն եմ մեծանում։ Դուք էլ այլևս միակը չեք, ով հետևում է նրանց առօրյային։ Ավելին, ձեր երեխաների սմարթֆոններն ավելի շատ բան գիտեն նրանց մասին քան դուք։ Մենք գիտենք, որ սա Ձեզ երբեմն հունից հանում է։ Դուք էլ փորձում եք լուծումներ գտնել։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փոդքասթերի այս շարքը համարեք մեդիագրագիտության ձեր առաջին ձեռնարկը։ Միասին կքննարկենք՝ ինչպե՞ս օգնել երեխաներին տարբերել օնլայն խաղերի, սոցիալական ցանցերի, յութուբյան տեսանյութերի հնարավոր մանիպուլյացիաները, հավաստի ու կեղծ տեղեկությունները, օգտվել ստուգված աղբյուրներից։

Մենք հասանելի ենք նաև media.am կայքում և Ռադիո Արևիկի եթերում։ Բաժանորդագրվեք փոդքասթին, որպեսզի բաց չթողնեք մեր էպիզոդները։

EncycloMedia Aren Melikyan

    • Bildung

Մեդիան այսօր ավելի արագ է զարգանում, քան ձեր երեխաներն եմ մեծանում։ Դուք էլ այլևս միակը չեք, ով հետևում է նրանց առօրյային։ Ավելին, ձեր երեխաների սմարթֆոններն ավելի շատ բան գիտեն նրանց մասին քան դուք։ Մենք գիտենք, որ սա Ձեզ երբեմն հունից հանում է։ Դուք էլ փորձում եք լուծումներ գտնել։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փոդքասթերի այս շարքը համարեք մեդիագրագիտության ձեր առաջին ձեռնարկը։ Միասին կքննարկենք՝ ինչպե՞ս օգնել երեխաներին տարբերել օնլայն խաղերի, սոցիալական ցանցերի, յութուբյան տեսանյութերի հնարավոր մանիպուլյացիաները, հավաստի ու կեղծ տեղեկությունները, օգտվել ստուգված աղբյուրներից։

Մենք հասանելի ենք նաև media.am կայքում և Ռադիո Արևիկի եթերում։ Բաժանորդագրվեք փոդքասթին, որպեսզի բաց չթողնեք մեր էպիզոդները։

    N34. Մեդիան և քաղաքացիական շարժումները

    N34. Մեդիան և քաղաքացիական շարժումները

    Հանուն իրենց իրավունքների պաշտպանության փողոց դուրս եկած մարդկանց ընդհանրական գաղափարներից բացի մշտապես կապել է նաև մեդիան։ Վերջին երկու տասնամյակում համացանցի և սոցիալական ցանցերի դերն անգնահատելի է քաղաքացիական կարծքի ձևավորման և արտահայտման համար։ Սոցցանցերը դարձել են մոբիլիզացիայի հիմնական գործիքը։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մարդիկ ոչ միայն ինքնակազմակերպվում են, այլև վերահսկում են շարժումները, երթերը, բողոքի ցույցերը։ Զարգացման տարբեր փուլերում այս հարցում մեդիան մարդկանց տարբեր ձևերով է օգտակար եղել։

    > վերջին՝ 34-րդ էպիզոդում վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի հետ զրուցում ենք քաղաքացիական շարժումների կայացման գործում մեդիայի դերի և դրա գրագետ օգտագործման մասին։ Էպիզոդում կլսեք նաև > համահիմնադիր և խմբագիր Սևակ Մամյանին։

    • 10 Min.
    N33. Մեդիայի լեզուն

    N33. Մեդիայի լեզուն

    Վաղ տարիքից ծնողները խրախուսում, երբեմն ստիպում են երեխաներին լեզուներ սովորել։ Բայց մի շատ կարևոր լեզու կա, որին թեև երեխաներն առնչվում են ամեն օր, որևէ դասագրքում սովորելու հնարավորություն չեն ունեցել։ Մյուսների պես այս լեզվի իմացությունն էլ կենսական է մեզ շրջապատող աշխարհն ավելի լավ հասկանալու համար։ Մեր այս էպիզոդը հենց այդ՝ մեդիայի լեզվի մասին է։

    Էպիզոդում զրուցել ենք > հեռուստաընկերության մանկական և կրթական հաղորդումների պատասխանատու Հերմինե Ստեփանյանի, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանի և նկարիչ, lezoo.am-ի համահիմնադիր Կարինե Արոյանի հետ։ Պատմում ենք, թե ինչ լեզվով են խոսում մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն և արդյո՞ք կարող ենք թարգմանել այդ լեզուն երեխաների համար։

    • 10 Min.
    N32. Ծնողական վերահսկողության գործիքներ

    N32. Ծնողական վերահսկողության գործիքներ

    Երեխաների ազատությունը թվային միջավայրում սահմանափակելը կարող է բարդ մարտահրավեր լինել ծնողի համար։ Համակարգիչները, սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը ծնողներին հնարավորություն են տալիս վերահսկել ու կարգավորել իրենց երեխաների ակտիվությունները, սակայն այս գործիքներին ոչ բոլորն են տիրապետում։ Ծնողների մի սերունդ, որ իրենց երեխաների տարքում չի ունեցել տեխնիկական նման լայն հանարավորություններ և հաճախ ամբողջությամբ չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին, ստիպված է վերահսկողություն սահմանել երեխաների նկատմամբ մի դաշտում, որտեղ դեռահասներն ավելի լավ են մանևրում։

    Այս էպիզոդում պատմում ենք ծնողական վերահսկողության գործիքների և դրանցից գրագետ օգտվելու մասին։ Էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Արթուր Պապյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Անդրեասյանի հետ։

    • 10 Min.
    N31. Առցանց ծանոթություններ

    N31. Առցանց ծանոթություններ

    Երեխանների ներկայությունը սոցիալական ցանցերում և համացանցում հասկայական աճ գրանցեց, երբ, համավարակի տարածմամբ պայմանավորված, կրթությունը դարձավ հեռավար։ Դեռահասներից շատերը, սակայն, սոցցանցերը օգտագործում են ոչ միայն կրթական նպատակներով, այլև նոր ծանոթություններ հաստատելու համար։ Անծանոթ միջավայրում երեխաները հեշտությամբ կարող են ծանոթանալ մարդկանց հետ, որանց իրական կյանքում չեն ճանաչում։ Խաղեր խաղալուց և անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելուց բացի նրանք կարող են առցանց ծանոթություններ փնտրել ու գտնել՝ հաճախ անգամ առանց պատկերացնելու դրա հետևանքները։

    Այս էպիզոդում > հիմանդրամի հոգեբանական ծառայությունների ղեկավար Թամարա Հարությունյանի հետ զրուցել ենք, թե ինչպես բացատրել երեխաներին համացանցանցում ծանոթությունների ու շփումների վտանգները, ինչպես կանխել դրանք և ինչ անել, երբ անցանկալի շփումն անհետևանք չի մնացել երեխայի համար։

    • 9 Min.
    N30. Երեխաների իրավունքները մեդիայում

    N30. Երեխաների իրավունքները մեդիայում

    Երեխաները մեդիայի ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում են, երբ որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում, կամ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Դեռահասներին հուզող խնդիրները մեդիայում հաճախ են մնում լսուսանցքից դուրս, լրատվամիջոցներում հայտնվելիս էլ հաճախ նրանց իրավունքների կոպիտ ոտնահարումներով են հայտնվում։ Այս էպիզոդը մեդիայում երեխաների իրավունքների և նրանց առնչվող խնդիրների լուսաբանման մասին է։ Փորձելու ենք հասկանալ, թե արդյոք նրանց ձայնը լսելի է, և ինչ իրավունքներ ունեն երեխաներն ու ծնողները, երբ խոսքը մեդիայում նրանց վերաբերող հրապարակումների մասին է։

    Էպիզոդում իրենց անհանգստացնող հարցերի և մեդիայում իրենց ներկայացվածության մասին պատմում են մի շարք դպրոցականներ, իսկ երեխաներին առնչվող խնդիրների գրագետ լուսաբանման մասին զրուցել ենք Iravaban.net կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանի հետ։

    • 11 Min.
    N29. Սոցիալական ցանցեր

    N29. Սոցիալական ցանցեր

    Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ կիսելու մեր մտքերը՝ անկախ նրանց գտնվելու վայրից, կիսվել նրանց հետ զգացմունքներով, զվարճալի տեսանյութերով, օգնություն կամ խորհուրդ խնդրել ու ստանալ ցանկացած պահի, ցանկացած վայրից։ Ֆեյսբուքը, Ինստագրամը, Տելեգրամը և մյուս հարթակները կապում են մեզ, տալիս ինքնարտահայտվելու պլատֆորմ, պատմելու մեր մտահոգությունների, ձեռքբերումների ու երբեմն էլ ձախողումների մասին։ Այստեղ մենք կարող ենք գտնել մեզ հետաքրքրող ինֆորամցիան, ծանոթանալ նոր մարդկանց հետ, պահել կապը հին ծանոթների հետ, որքան էլ որ ֆիզիկապես հեռու լինենք իրարից։ Սրանք սոցիալական ցանցերի դրական կողմերն են, սակայն սոցցանցերն ունեն նաև իրենց՝ հաճախ անտեսանելի, մութ կողմը։

    Այս էպիզոդում պատմում ենք, թե ինչպես կարելի է խոսել երեխաների հետ սոցցանցերի մասին, ինչ է պետք բացատրել նրանց սոցիալական ցանցերում գրանցելուց առաջ և ինչպես կարելի է ապահովել երեխայի ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը վիրտուալ տիրույթում։

    • 11 Min.

Top‑Podcasts in Bildung