346 episodes

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS Armenpress News Agency

    • News

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը

    Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

    Podcast-ՖինԲրոքեր. Freedom Broker Armenia-ի փորձագետը ներկայացրեց ոլորտի վերահսկման, ներդրողների պաշտպանության մեխանիզմները

    Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության ֆինանսական խորհրդատու Դավիթ Չիբուխչյանը ՖինԲրոքեր փոդքաստային նախագծի շրջանակներում անդրադարձել է ֆինանսական շուկաներում և բրոքերային ընկերությունների վերահսկումն իրականացնող մարմինների, ինչպես նաև ներդրողների պաշտպանության թեմային։

    «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում խոսելով ֆինանսական շուկաներում ներդրողների պաշտպանության և բրոքեր ընտրելիս կարևոր հանգամանքների մասին, Դավիթ Չիբուխչյանն առաջնահերթ համարեց ներդրողի կողմից  ուշադրությունը  բրոքերային ընկերության մեծությանը, փորձին, լիցենզիաների ու գրանցման առկայությանը։



    https://www.facebook.com/armenpress

    • 18 min
    Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

    Podcast-Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

    Միջատների ու սողունների խայթոցները մի շարք դեպքերում կարող են ալերգիաների, թունավորումների, և որոշ դեպքերում՝ որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

    Միջատներն ու սողունները սովորաբար ակտիվանում են ամռանը, ինչի հետևանքով նրանց հետ չառնչվելն ու նրանց խայթոցներից զերծ մնալը դառնում է անհնար: Սակայն ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելով և ժամանակին մասնագետ-բժշկին այցելելով՝ կարելի է խուսափել մի շարք բարդություններից:

    Խայթոցների տեսակների, դրանից առաջացող հետևանքների և առաջարկվող լուծումների մասին՝ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ռազմադաշտային թերապիայի ամբիոնի դասախոս Ռուզաննա Խաչիկյանի հետ:



    https://www.facebook.com/armenpress

    • 17 min
    Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ կպչուն մտքերի նևրոզ

    Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ կպչուն մտքերի նևրոզ

    Կպչուն մտքերի, կպչուն գործողությունների նևրոզը (Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) աշխարհում շատ տարածված է, միջազգայնորեն դասակարգված է որպես հոգեբուժական խնդիր, սակայն երևույթի հաղթահարման ուղղությամբ հոգեբանները նույնպես աշխատում են, քանի որ երկարատև թերապիան շատ դրական ազդեցություն է թողնում նման խնդիր ունեցողների վրա։


    «Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքասթային նախագծում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Մարիանա Ավետիսյանը ներկայացրեց, թե ինչպես է արտահայտվում երևույթը:

    https://www.facebook.com/armenpress

    • 15 min
    Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթու

    Podcast. ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մրցույթու

    ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ 2024-25 թվականների ուսումնական տարվանից սկսած Հայաստանի դպրոցներում անգլերենի հիմնական ուսումնական ձեռնարկ կլինեն «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) հիմնադրամի ստեղծած դասագրքերը: 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքերը ոլորտային նախարարության հայտարարած մրցույթում ճանաչվել են լավագույնը:

    Այդ մասին «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում մանրամասներ է ներկայացրել ՔՈԱՖ-ի՝ անգլերենի ծրագրերի ղեկավար Աննա Առաքելյանը:

    Նրա խոսքով՝ դասագրքերը մշակվել են փորձառու ուսուցիչների հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով այն բոլոր բարդությունները, որոնք սովորաբար ծագում են օտար լեզվի ուսուցման ընթացքում: Այդ հանգամանքը կարևոր նշանակություն է ունեցել արդիական, հետաքրքիր ու ներգրավող ուսումնական նյութերի մշակման գործընթացում։ 

    • 15 min
    Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

    Podcast-ՖինԲրոքեր․ Ֆինանսական ներդումների համար Հայաստանում նոր հնարավորություններ են ստեղծվում. Freedom Broker Armenia-ի փորձագետ

    Բանկային համակարգը Հայաստանում ամենակայացած ֆինանսական ինստիտուտներից է, այնուամենայնիվ, ստեղծվում են նաև ֆինանսական ներդրումների շատ այլ հնարավորություններ, որոնք գնալով էլ ավելի են զարգանում ու հասանելի դառնում հանրությանը։ 

    Այս մասին  «Արմենպրես»-ի ՖինԲրոքեր պոդքաստային նախագծի շրջանակներում ասաց ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանն՝ անդրադառնալով ներդրումային հիմնական գործիքներին և դրանց առանձնահատկություններին։

    https://www.facebook.com/armenpress

    • 37 min
    Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

    Podcast-Հարց բժշկին. մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարելի է մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

    Ամբողջ աշխարհում տարիներ շարունակ բազմաթիվ մարդկանց արյունատվության շնորհիվ հարյուրավոր կյանքեր են փրկվում։ Արյան դոնորությունը կենսական նշանակություն ունի բժշկության մեջ, և այսօր առանց արյան պաշարների անհնար է պատկերացնել
    բուժհաստատությունների արդյունավետ աշխատանքը։

    Մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել: Սակայն շատ կարևոր է, որ ցանկացած մարդ գիտակցի՝ արյան
    կարիք կա մշտապես։ Այս կարևոր առաքելությունից ելնելով է, որ հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։

    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ զրուցել ենք արյան բանկ ունենալու և դոնորության կարևորության և արյունատվության շուրջ ձևավորված մի շարք միֆերի մասին։





    ⁠«Արմենպրես» պետական լրատվական գործակալության պաշտոնական կյանքը ներկայանում է նորովի՝ > կարգախոսով։

    https://www.facebook.com/armenpress

    • 12 min

Top Podcasts In News

بودكاست أريـــكة
Ghmza غمزة
خرافات
BBC Arabic Radio
Almostajad | المُستجَد
Sowt | صوت
Global News Podcast
BBC World Service
The Intelligence from The Economist
The Economist
مع الفقي
Arabcast

You Might Also Like

Թարգիր Լաո
Aliq Media Armenia
Deep Parenting
Anna Velitsyan
AYL KARTSIQ
Haykan Poghosyan, Nelly Arsenyan
Network Nation
Dr. Hayk Vardanyan