2 Տանդեմ Իմ ռադիո / FM103.8
-
- Society & Culture
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
-
Զուտ ամանորյա էպիզոդ
Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները:
Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։
Սիրում ենք ձեզ։ -
Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին
Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց, իրավիճակներն ու երբեմն նույնիսկ իրերը:
Այսօրվա էպիզոդում քննարկել ենք հենց ժամանակին հեռանալու կարողության կարևորությունը: -
Անահիտը սիրահարվել է
Այո֊այո, այս «հիվանդությունը» մեր ընկերուհուն էլ եկավ կպավ․ չգիտես որտեղից, ինչպես և ինչու, հայտնվել է մեկը, ում հաջողվել է գրավել Անահիտի սիրտը: Էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ինչպես անենք, որ այդ մեկը նույնպես հասկանա, որ ինքը գրավել է Անահիտի սիրտը:
-
-
Թրենդներն ու մենք
Չէ, չէ, էպիզոդը նորաձության մասին չէ․ իհարկե, անդրադարձել ենք նաև հագուստի հետ կապված թրենդներին, բայց առհասարակ խոսել ենք մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում անընդհատ ի հայտ եկող ու մեզ իրենց ճանկը գցող թրենդների մասին: Որքա՞ն հաճախ ենք անում բաներ, որ չենք ուզում, բայց դա թրենդային է, և արդյո՞ք թրենդը վատ բան է:
-
Որտե՞ղ փնտրել սեր
Իրականում էպիզոդն այն մասին է, թե արդյո՞ք պետք է փնտրել սեր, և եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ ու որտե՞ղ, սակայն, ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այստեղ նույնպես հասցրել ենք շեղվել թեմայից, անդրադառնալ հարաբերություններին, զուգընկերոջից կախվածությանը ու մի շարք այլ թեմաների: Իհարկե վիճել նույնպես չենք մոռացել: