Cine[scope] Podcast Alexander & Astghik
-
- Arts
Փոդքասթ կինոյի և դրա հետ կապված ամեն ինչի մասին:
Ֆիլմերի մասին զրույցներ, ընհանուր տենդենցների վերլուծություններ, ձայնային արթ-էքսպերիմենտներ:
-
#17 Սովետական կինոավանգարդ. Ինչպես Սերգեյ Էյզենշտեյնը հորինեց մոնտաժը
1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի շատ գործիչներ համարում էին, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք՝ Մայակովսկին, Մեյերխոլդը, Մալևիչը, մերժում էին հինն ու ավանդականը, փորձում էին հնարավորինս նորարար լինել:
Նորարարական էքսպերիմենտներով առանձնանում է նաև Սերգեյ Էյզենշտեյնը։ Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն էլ` խիստ գրաքննության պայմաններում։
Սովետական կինոավանգարդի այլ ներկայացուցիչների մասին`
https://anchor.fm/cinescope-podcast/episodes/16-e101roq -
#16 Սովետական կինոավանգարդ
«Կուլեշովի Էֆեկտը», «Վերտովի Կինոգլազը» և Պետական Պրոպագանդան
Փոդքասթի նոր էպիզոդը նվիրված է սովետական կինոավանգարդին` 1920-ականների նորարարական ֆիլմերին։ Գերմանական էքսպրեսիոնիզմի հետ միասին հենց սովետական ավանգարդն է ամենամեծ ներդրումն ունեցել կինոլեզվի զարգացման մեջ: -
#15 Օսկար 2021. Հատուկ թողարկում
Սինեփոդքասթի նոր էպիզոդում քննարկում ենք այս տարվա Օսկարը:
Խոսում ենք «լավագույն ֆիլմ» անվանակարգի նոմինանտների մասին:
00:00 What a life
01:15 Չիկագոյի յոթնյակի դատավարությունը
07:10 Հուդան և Սև Մեսիան
11:50 Մինարի
14:40 Նոմադլենդ
19:10 Մետալի ձայնը
21:30 Հայրը
24:10 Մանկ
25:35 Խոստումնալից երիտասարդ կինը
29:45 Էպիլոգ
Օսկար 2020-ի մասին
«Մանկ» ֆիլմի մասին
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից -
#14 Կալիգարիից մինչև Հիտլեր. Կինոյի պատմության առաջին գլուխգործոցը
Գերմանական էքսպրեսիոնիզմի մանիֆեստը` «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմը, 101 տարեկան է:
Ինչո՞ւ հենց էքսպրեսիոնիստական էսթետիկան օգտագործվեց ֆիլմում առաջին աշխարհամարտի աղետը արտացոլելու համար: Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերի գալը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կինոյի զարգացման ու նոր ժանրերի առաջացման վրա: Ու վերջիվերջո ո՞վ է «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակի» իրական հեղինակը:
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից -
#13 Նոր իրանական կինո
Ժամանակակից իրանական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Մոհսեն Մախմալբաֆ, Ջաֆար Փանահի, Ասգար Ֆարհադիի...
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից -
#12 Իրանական կինո. Իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո
1979 թ-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։
Իսկ ինչպիսի՞ն էր կինոն նաև հեղափոխությունից առաջ։ Ի՞նչ դեր ունեին հայազգի ռեժիսորները իրանական կինոյի կազմավորման գործընթացում։ Ինչպե՞ս 90-ականներին ջնջվեցին խաղարկային և վավերագրական ֆիլմերի սահմանները։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի նոր էպիզոդում:
Շապիկը՝ Մերի Հովսեփյանից