
67 episodes

2 Տանդեմ Իմ ռադիո / FM103.8
-
- Society & Culture
-
-
5.0 • 9 Ratings
-
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
-
Չենք բամբասում, քննարկում ենք
Դու՞ք էլ եք ինքներդ ձեզ հաճախ խաբում, ոնց մենք` վերնագրում: Եթե այո, ապա դուք մեզ լավ կհասկանաք:
Այս էպիզոդի ընթացքում խոստովանում ենք , որ մենք շատ ենք սիրում բամբասել, կամ, ինչպես բամբասանքի աստվածուհի Վեգան է ասում, իրազեկել միմյանց ու նկարագրել մարդկանց:
Իսկ թե ումից ենք հասցրել բամբասել էպիզոդի ընթացքում, լսեք ինքներդ: -
Նա այծեղջյուր է
Խոստացել էինք չէ՞, որ երկար չեք սպասի:
2 Տանդեմը վերադառնում է թիմի նոր անդամով, ու ինչպես 21-րդ դարում ցանկացած ծանոթություն, մենք նույնպես սկսում ենք նրա հորոսկոպի նշանը պարզելուց, մեր նշանների հետ համեմատելուց, 2023-ի կանխատեսումներից ու առհասարակ աստղագուշակի ու դրա հավաստիության մասին զրույցից: -
Երազանքներով դեպի նոր տարի
Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է, բայց դա չի վերաբերում մեր փոդքասթին։ Այս էպիզոդն ընդամենը այս եթերաշրջանի վերջինն է, բայց մեզնից այսքան հեշտ չեք ազատվի․ մենք կվերադառնանք արդեն հունվարին՝ իհարկե առանց Կառլի, իսկ մինչ այդ՝ այս էպիզոդում ձեզ պատմում ենք մեր երազանքների ու դրանք իրականացնելու մեր մեխանիզմների մասին։
Ջինգլ Բելլս։ -
Նա մեզ լքում է
Իրականում մենք երեքս միշտ էլ վախենում էինք, որ նա մի օր կգնա, բայց չէինք կարծում, որ այսքան շուտ: Մի քիչ տխուր էպիզոդ ու փոդքաստի շրջանակում հրաժեշտ մեր լավագույն ընկերոջը:
-
Բաժանում` առանց զոհերի
Ինչ որ մեկն ասել է, որ ամեն լավ բան մի օր ավարտվում է, չնայած ավարտին մոտեցած հարաբերությունները հազվադեպ են լավը լինում: Ի՞նչ անել, երբ կայացրել ես այդ որոշումը, բայց չես ցանկանում ցավ պատճառել դիմացինին, ի՞նչ ասել «մենք պետք է խոսենքից» հետո, ու արդյո՞ք լինում են անցավ break up-ներ, պարզում ենք այս էպիզոդում:
-
Հարաբերություններ ընկերոջ նախկինի հետ
Ձեզ թվու՞մ էր էլ դրամաներ չենք ունենալու․ մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ այն պահը, երբ Համլետն եկավ ու հայտարարեց, որ հավանում է Կառլի նախկին հավանածին։ Իհարկե, Կառլն արդեն ունի այլ երջանիկ հարաբերություններ, բայց պարզվում է, մեր ընկերախմբում կա մարդ, որը կտրականապես դեմ է ընկերների նախկինների կամ նախկին հավանածների հետ ռոմանտիկ կապերին։ Երբեք չեք գուշակի, թե մեր որ ընկերն է այս հարցում այդքան ավանդապաh: