362 episodes

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS Armenpress News Agency

    • News
    • 5.0 • 3 Ratings

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը

    Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

    Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

    Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային
    «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության,
    Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։


    «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են
    փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները
    խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։


    Փոդքաստի նոր թողարկման հյուրն է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:   

    • 26 min
    Podcast-Հարց բժշկին. մաշկի խնամքը պետք է իրականացնել վաղ տարիքից, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի  այն պահպանել

    Podcast-Հարց բժշկին. մաշկի խնամքը պետք է իրականացնել վաղ տարիքից, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի  այն պահպանել

    Բոլոր ժամանակներում կանայք մշտապես փորձել են ավելի երիտասարդ երևալ, գեղեցիկ և խնամված տեսք ունենալ՝ դրա համար օգտագործելով  խնամքի տարբեր միջոցներ: Բնական է, որ մաշկը մշտապես խնամք է պահանջում, իսկ մեր օրերում տեխնոլոգիաների և բժշկության զարգացմանը զուգընթաց  առաջարկվում են բազմաթիվ էսթետիկ, ժամանակակից միջամտություններ,  նոր նյութեր, որոնք, ըստ
    մասնագետների, թույլ են տալիս նվազեցնել մաշկի տարիքային փոփոխությունները, պահպանել առողջ և երիտասարդ տեսքը։

    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի
    շրջանակում Իսպանիայում գործող «Էսմեդիք» էսթետիկ
    բժշկության կենտրոնի հիմնադիր բժիշկ
    Տիգրան Չալաբյանի հետ զրուցել ենք էսթետիկ բժշկության նոր միտումների զարգացման,
    հանդիպող սխալների և Եվրոպայում տարիների կուտակված փորձը Հայաստան բերելու և կիրառելու մասին:

    https://www.facebook.com/profile.php?id=100083395776148



    https://www.facebook.com/armenpress

    • 11 min
    Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

    Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

    Հայաստանի օլիմպիական հավաքականը Paris-2024-ին կմասնակցի 15 մարզիկով: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ թիմը նման փոքրաթիվ կազմով է մասնակցում քառամյակի ամենակարևոր մարզական իրադարձությանը:

    «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրերը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը լուսաբանելու համար պաշտոնական հավատարմագրում ստացած լրագրողներն են` Mediamax-ի թղթակիցներ Հասմիկ Բաբայանը և Գոհար Նալբանդյանը, Go Sport FM-ի լրագրող Շուշանիկ Հակոբյանը:

    • 24 min
    Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

    Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

    «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում ֆուտբոլային մեկնաբաններ էդուարդ Քալանթարյանի, Արման Աբելյանի ու Արմեն Գարամյանի հետ քննարկել ենք «հին աշխարհամասի» առաջնության խմբային փուլի ընթացքը, ֆավորիտ հավաքականների տապալված ելույթները և եզրափակիչ խաղը:

    • 25 min
    Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

    Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

    ՀԿԽԸ-ն (Հայկական կարմիր խաչի ընկերությունը) և Հունգարիայի կառավարությունը օրեր առաջ ստորագրեցին  հուշագիր,  որի   համաձայն 500 000 եվրո աջակցություն կտրամադրվի  ԼՂՀ-ից  բռնի տեղահանվածների կենսապահովման պայմանները բարելավելու համար։

    ՀԿԽԸ լրատվության և լուսաբանման բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը «Արմենպրես» փոդքասթի շրջանակում  ամփոփեց անցնող ամիսներին կատարված աշխատանքները և ներկայացրեց ներկայիս ծրագրերը:  

    https://www.facebook.com/armenpress

    • 11 min
    Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա. «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօ

    Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա. «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօ

    Հայրենական առաջին տիեզերական արբանյակը` «Հայասաթ-1»-ը, տիեզերք է արձակվել առաջին հերթին փորձնական նպատակով։

    Տիեզերագնացության ոլորտը, հատկապես` զբոսաշրջային տիեզերագնացությունը, տեխնոլոգիական զարգացման հետ միասին անդադար ընդլայնվում ու աճում է, ու այս ահռելի շուկայում Հայաստանը նույնպես կարող է տեղ գտնել` քայլերի ճիշտ հաջորդականության շնորհիվ։

    Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսում են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կխոսեն գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։

    Փոդքաստի նոր թողարկման հյուրն է աստղագետ, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։

    • 24 min

Customer Reviews

5.0 out of 5
3 Ratings

3 Ratings

Top Podcasts In News

Что случилось
Медуза / Meduza
Эхо Москвы
Feed Master by Umputun
Живой Гвоздь
Живой Гвоздь
Verdict with Ted Cruz
Premiere Networks
The Shaun Thompson Show
Shaun Thompson
Les Grosses Têtes
RTL

You Might Also Like