6 episodes

Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը:
Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո:

Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։

Գնա՞նք կին‪ո‬ Գնա՞նք կինո

    • TV & Film
    • 5.0 • 6 Ratings

Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը:
Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո:

Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։

    Sex and the City. Սեքսը մեծ քաղաքում

    Sex and the City. Սեքսը մեծ քաղաքում

    Սեքսը մեծ քաղաքում ֆիլմաշարը բոլորիս սովորեցրեց, որ Manolo Blahnik բարձրակրունկների մի զույգը կարող է կյանքում շատ խնդիրներ լուծել։ Քերին, Սամանթան, Շառլոտան և Միրանդան մեզ համար հետաքրքիր ճանապարհորդություն են կազմակերպել դեպի քաղաք, որը երբեք չի քնում:



    Եկեք պարզապես ընդունենք, որ աշխատանքից հետո նրանց ընկերական հավաքները հաճախ ավելի հետաքրքիր էին, քան Բրոդվեյան շոուները։ Եվ անկախ նրանից, թե դա քաղաքում պարզապես զբոսնելն էր, թե տանը հարմարավետ երեկո անցկացնելը, նրանք գիտեին, թե ինչպես ստեղծել հարմարավետ մթնոլորտ: Ամենակարևորը՝ հերոսուհիները կարողացել են ստեղծել մի տրամադրություն, որ դիտողները զգան՝ իրենց լսում ու հասկանում են։

    Մենք փորձել ենք կրկնել նույնն ու հրավիրել ենք ֆիլմաշարի երկրպագու՝ բլոգեր Արուս Տիգրանյանին, որ միասին քննարկենք ամեն ինչ կապված լեգենդար քառյակի ու նրանց Նյու Յորքյան կյանքի մասին։

    • 21 min
    Fleabag. Ֆլիբեգ

    Fleabag. Ֆլիբեգ

    Ի՞նչ կլինի եթե դժբախտ, արտասովոր ու սարկաստիկ Ֆլիբեգը սիրահարվի քահանային։ Կամ ի՞նչ կլինի եթե գլխավոր հերոսուհին սերիալի ընթացքում զրուցի հենց ձեզ հետ։ Համաձայն եմ՝ հարցերը կարող են տարօրինակ թվալ, բայց մենք համոզված ենք, որ 12 էպիզոդից բաղկացած բրիտանական տրագիկոմեդիան ձեզ անտարբեր չի թողնի։
    Ասում են՝ երկրորդ եթերաշրջանում հետաքրքիր սիրո պատմություն կա, բայց մեզանից մեկը խիստ համաձայն չէ։ Հրավիրում ենք լսելու մեր նոր էպիզոդը և ասելու՝ ում հետ եք համաձայն։

    • 21 min
    Dead poets society. Մեռյալ պոետների ընկերակցություն

    Dead poets society. Մեռյալ պոետների ընկերակցություն

    «Մեռյալ պոետների ընկերակցություն» ֆիլմը միշտ հայտնվում է ճիշտ ժամանակին, երբ ունենում ես կարիքը լսելու՝ քո մտքերը կարող են փոխել աշխարհը և անհնարին ոչինչ չկա, երբ հավատում ես ինքդ քեզ։ Պարոն Քիթինգն ու իր ուսանողները այսօր ձեզ հրավիրում են Վելթոն ակադեմիա, որ լսեք պոեզիա, կտրվեք իրականությունից ու միգուցե գտնեք շատ հարցերի պատասխաններ։

    «Պոեզիան,
    գեղեցկությունը,
    ռոմանտիկան,սերը
    ահա թե հանուն ինչի արժե ապրել»։

    Carpe Diem

    Պատրաստեք անձեռոցիկներ ու գնանք կինո։

    • 20 min
    How to Lose a Guy in 10 Days. Ինչպե՞ս ազատվել տղամարդուց 10 օրում

    How to Lose a Guy in 10 Days. Ինչպե՞ս ազատվել տղամարդուց 10 օրում

    Պատկերացնենք, որ դուք չեք տեսել գլխավոր պոստեռը, չգիտեք ֆիլմի անունն ու թե ինչ ենք ներկայացնելու այս էպիզոդում։ Հիմա տալիս ենք ձեզ բանալի բառեր՝ պայման կապել, լրագրող, գովազդային գործակալ, տասը օր, ֆիկուս, հոդված, հայտնի դեղին զգեստ, Composure ամսագիր։
    Միացրեք «Ի՞նչպես ազատվել տղամարդուց 10 օրում» ռոմանտիկ կոմեդիան, վերցրեք համեղ քաղցրավենիք, հետո միացեք մեր քննարկմանը, որ միասին վերհիշենք ֆիլմի ամենատպավորիչ ու ծիծաղելի դրվագները։

    • 20 min
    Euphoria. Էյֆորիա

    Euphoria. Էյֆորիա

    Լաբրինթի երգերը,տիկտոկում տարածված խոսքերն ու վառ դիմահարդարումները ձեզ հաստատ պետք է հիշեցնեն Gen-z-ի ամենադիտված սերիալի՝ Էյֆորիայի մասին:

    Չնայած նրան,որ սերիալը շատ սուր ու զգայուն թեմաների է անդրադառնում,շատ կինոքննադատներ մեղադրել են սերիալի ստեղծողներին այն ռոմանտիզացնելու մեջ։Ի՞նչ հաղորդագրություն ուներ ֆիլմը և արդյո՞ք կերպարները կարողացան փոխանցել այն,կհասկանաք երբ լսեք այս էպիզոդը

    • 19 min
    One day . Մեկ օր

    One day . Մեկ օր

    2011 թվականին էմմա Մորլիի և Դեքսթեր Մեյհուի սիրո պատմությունը գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերը։ 13 տարի անց Նեթֆլիքսը անակնկալ ուներ ֆիլմի սիրահարների համար՝ դուրս եկավ սերիալ համանուն վեպի հիման վրա ։


    Սիրելի կինոմաններ, այս էպիզոդում ձեզ տանելու ենք էդինբուրգ՝ «Մեկ օր» ֆիլմի ու սերիալի աշխարհ, քննարկելու ենք վերջիններիս տարբերություները, սիրելի դրվագները և նույնիսկ հասցնելու ենք անդրադառնալ բրիտանական ակցենտին։

    • 19 min

Customer Reviews

5.0 out of 5
6 Ratings

6 Ratings

Top Podcasts In TV & Film

Сезонное обострение
Кинопоиск
В предыдущих сериях
Кинопоиск
Крупным планом
Кинопоиск
Pulp Kitchen: A Film Podcast
Pulp Kitchen
Monday Karma
Monday Karma
My Hero Academia: Afterwatch
Fictional Characters

You Might Also Like

Հին ջահելություն
Հին ջահելություն
Ты – это важно
Елена Мицкевич
Շատ տաք թեյ
Shat taq tey
Մենք ու մենք
Menq u Menq