13 episodes

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։
Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

Երգխոսությու‪ն‬ Զառա Տոնիկյան

    • Music
    • 5.0 • 1 Rating

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։
Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

    Էստրադա

    Էստրադա

    Այս էպիզոդում հայկական էստրադայի երեք ավագ ներկայացուցիչներ, որոնց ձայներով հնչել են շատերի մանկությունը հիթերը, լսելու են ժամանակակից հիթեր: Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի և Զարուհի Բաբայանի ականջակալներում հայ նոր ստեղծագործողների երգերն են։ Անդրադառնալով հայկական երաժշտության էվոլյուցիային՝ նրանք հետաքրքիր զուգահեռներ են անցկացնում իրենց երիտասարդության հիթերի, երաժշտական դրսևորումների և մերօրյա ժամանակակից չարթերի միջև:

    • 8 min
    Հունիսի 1

    Հունիսի 1

    Այսօր տո՜ն է։ Մենք հավաքվում ենք նշելու երեխաների պաշտպանության օրը, օր, որը նվիրված է մեր մանուկների իրավունքների և բարեկեցության ճանաչմանը: Մեր այս էպիզոդը նվիրված է հենց նրանց։

    Ստեֆանին, Միքայելը և Մանեն տոնել են իրենց օրը ոչ թե ժամանակակից մանկական երգերի ներքո, այլ երգխոսել են մեծերի մանկության երգերի մասին։ Եկեք երազենք այնպես, ինչպես նրանք։

    • 7 min
    Մարզիչներ

    Մարզիչներ

    Մարզասրահում ստեղծվող էներգիայով լի մթնոլորտի «մեղավորներից» են մարզասրահներում հնչող երգերը, որոնք ընտրվում են հենց մոտիվացնելու համար։ Իսկ պատկերացու՞մ եք այն մարդկանց էմոցիաները, ովքեր անդադար այդ երաժշտության ներքո աշխատում են։
    Այս անգամ 3 մարզիչ՝ Լևոն Հովհաննիսյանը, Մանաշիդ Մեհրաբյանը և Էրիկ Երեմյանը, երգխոսելու են մարզասրահի պատերից և փլեյլիստից դուրս։

    • 8 min
    Իմ ռադիոյի մելոմաններ

    Իմ ռադիոյի մելոմաններ

    Իմ ռադիոյում մելոմանները շատ են, սակայն ամեն մեկն ունի իր յուրահատուկ վերաբերմունքը և ընկալումները երաժշտության նկատմամբ։ Այս անգամ հենց նրանք են բացահայտելու մի նոր լեզու։ Արփի Շահինյանը, Մելանի Սարգսյանը և Տիգրանը Գրիգորյանը երգխոսելու են այն երգերի մասին, որոնք նրանցից ոչ ոք նախկինում չի լսել:

    • 8 min
    Եվրատեսիլ

    Եվրատեսիլ

    Վերջերս բացահայտել եմ՝ որտեղ են երգխոսելու ամենաբազմազան մեղեդիները, մեկը մյուսից ինքնատիպ կատարումները և մշակութային դրսևորումները։ Եվրատեսիլ երգի մրցույթի մեղեդիները մեզ տաննում են իրական երաժշտական ճանապարհորդության: Այս էպիզոդում մենք հարմար կտեղավորվենք Եվրատեսիլի «սրտում»` հիշելով նախորդ դարի դիվաներին, հասնելով մինչև մեր օրեր: Եվրատեսիլ շոուի երկրպագուներ Հովիկ Վանյանը, Լուսինե Հարությունյանը և Հայկ Խաչատրյանը երգխոսելու են յուրաքանչյուր երգի հետևում թաքնված պատմությունների, զգացմունքների մասին։
    Եկեք միասին գտնենք Եվրատեսիլյան երգխոսելու լեզուն։

    • 8 min
    Երիտասարդ հեղինակ-կատարողներ

    Երիտասարդ հեղինակ-կատարողներ

    Երգի բառերը ներկայացնում են ոչ միայն երգը, այլ նաև կատարողին։ Տարբեր ժամանակներում եղել են ստեղծագործողներ, որոնց երգերը ոչ միայն երաժշտության, այլև խոսքերի մասին են։

    Մերօրյա հեղինակ-կատարողներ Լիլիթ Օսիպյանը՝ Դլիթը, Ավելուկի Զառա Կրոյանը և Սևագիր խմբի վոկալիստ Էմ Կալուխյանը լսելու են ավագ սերնդի կատարումներ, որտեղ բովանդակությունը վստահաբար մեծ նշանակություն ունի։

    • 8 min

Customer Reviews

5.0 out of 5
1 Rating

1 Rating

Top Podcasts In Music

Où est le Respect ?
Raje
Пожалуй, самая красивая музыка на свете!
CHILL
DJ Ravish Remixes
DJ Ravish
☆ UNRELEASED SONGS ☆
Alexander Gomez
Song
Isu s
Hilton Head Island Radio
DJ Nick

You Might Also Like