13 episodes

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր:

Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ:

Բարի գալուստ Հին ջահելություն:

Հին ջահելությու‪ն‬ Հին ջահելություն

    • Society & Culture
    • 3.7 • 3 Ratings

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր:

Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ:

Բարի գալուստ Հին ջահելություն:

    90-ականներ | երաժշտություն

    90-ականներ | երաժշտություն

    Հիշու՞մ եք` ինչպես էինք փոքր ժամանակ ծածկոցներից ու աթոռներից տներ պատրաստում: Կառուցապատման աշխատանքներին վերադառնալու ժամանակն է, բայց այս անգամ մեզ հետ տանելու ենք 90-ականների մագնիտոֆոնը: Միսթեր X-ի ու Լիլիթ Կարապետյանի ձայներիզներն էլ կվերցնենք ու Արտավազդ Բայաթյանին կխնդրենք` պատմի «Արձագանքի» արձագանքից:

    • 15 min
    60-ականներ | առօրյա

    60-ականներ | առօրյա

    Վերջապես եղանակը տրամադրող է, օրերը երկարել են ու մինչև ուշ գիշեր կարելի է զբոսնել։ Առաջարկում ենք գնալ 60-ականների Երևանով զբոսնելու։ Տիեզերական էպիզոդով կայցելենք Գագարինին ու Միկոյանին, Երևանի ժամացույցի գործարանից կճշտենք մեր ժամադրության հստակ ժամն ու կգնանք Սարգիս Նաջարյանի հետ «Կռունկ» սրճարանում զրուցելու։

    • 15 min
    60-ականներ | կինո

    60-ականներ | կինո

    Զանգը հնչեց։ Նստեք ձեր տեղերում, ու սկսենք 60-ականների կինոդասը։ Աշխարհագրությանը Մենք կծանոթանանք Մեր սարերով։ Թվաբանության դասը վստահված է ընկեր Սարոյաններին, իսկ նկարչությանը պարոն Փարաջանովի հետ կոլաժներ ենք պատրաստելու։ Ու էլ ինչ Հին ջահելություն առանց կինոերաժշտության դասի, մաեստրո Վարդազարյանը թարմ-թարմ պատմություններ է բերել Հին ջահելությունից։

    • 15 min
    60-ականներ | մշակույթ

    60-ականներ | մշակույթ

    Հոգնե՞լ եք, հավատացրե՞լ, հավատացե՞լ....
    Դե լավ, այդ ամենը թողեք ու եկեք մեզ հետ ապրել-ապրել-ապրելու, այնպես ապրելու, որ Հին ջահելությունը մեզ պետքական համարի: Սևակի ու Զորյանի հետ կզբոսնենք ու կզրուցենք Մայր Հայաստանից, իսկ հետո Երվանդ Քոչարին կբարևենք ու վերջապես կգնանք շատ կարևոր գործի. Լևոն Թոքմաջյանը թույլ է տվել իր արձանի վրա մի երկու շտրիխ անել:

    • 14 min
    60-ականներ | երաժշտություն

    60-ականներ | երաժշտություն

    Հին ջահելությանը պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենանք․․․․ բայց մեր ժամանակի մեքենան մեզ հասցրեց «Չքնաղ երազին»՝ 60-ականների երաժշտությանը։ Արամ Խաչատրյանի հետ «Դիմակահանդես» գնացինք, իսկ հետո թռանք «Գարնան թևերով» ու վայրէջք կատարեցինք Ռուբեն Մաթևոսյանի մոտ։

    • 15 min
    70-ականներ | առօրյա

    70-ականներ | առօրյա

    Ու՞ր են ձեր փայլփլուն շորերն ու կլյոշ տաբատները... ինչու՞ դեռ պատրաստ չեք:
    Հին ջահելության հետ դիսկոտեկա ենք գնում, բայց ճանապարհին պիտի դարի կողոպուտը քննարկենք ու «Արարատի» պատմությանը ծանոթանանք:
    Ռադիոն, ինչպես միշտ, միացրած ենք պահելու. առանց Վարուժան Օլքինյանի ի՞նչ Հին ջահելություն:

    • 15 min

Customer Reviews

3.7 out of 5
3 Ratings

3 Ratings

Top Podcasts In Society & Culture

Rearrange with Narek Amirkhanyan
Narek Amirkhanyan
Շատ տաք թեյ
Shat taq tey
дочь разбойника
libo/libo
The Happiness Lab with Dr. Laurie Santos
Pushkin Industries
What's The Juice?
Alia Zaita & Yoni Ekoto
بودكاست أبجورة
بودكاست أبجورة

You Might Also Like