6 episodes

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր:

Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ:

Բարի գալուստ Հին ջահելություն:

Հին ջահելությու‪ն‬ Հին ջահելություն

    • Society & Culture
    • 3.7 • 3 Ratings

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր:

Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ:

Բարի գալուստ Հին ջահելություն:

    70-ականներ | մշակույթ

    70-ականներ | մշակույթ

    Հին Ջահելությունը գարնանային տրամադրություն է բերում 70-ականներից։ Մանուշակներ մեր ոտքերին ու շուշաններ ձեռքերին՝ ձեզ տանում ենք Շիրազի, Սահյանի ու Կապուտիկյանի ժամանակներ։



    Հետո մեր տատիկ-պապիկների հետ կզբոսնենք հին Երևանով ու Մինաս Ավետիսյանին հաջողություն կմաղթենք ցուցահանդեսի կապակցությամբ։



    Շենքերին ուշադիր կնայեք․ ճանապարհին ուրիշ Հին Ջահելներ էլ են միանալու․ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կպատմի ճարտարապետական գաղտնիքների մասին։

    • 15 min
    70-ականներ | երաժշտություն

    70-ականներ | երաժշտություն

    Ժամանակի մեքենան վարպետի մոտից նոր ենք վերցրել, գնա՞նք փոքրիկ ճամփորդության: Միայն մի պայմանով . այսօր դիջեյը Հին ջահելությունն է:

    Դե նստեք, երկար չի տևի, 70-ականների երաժշտական Երևանով կպտտվենք, «Արգիշտի» սրճարանում մի-մի հատ պաղպաղակ կուտենք ու հետ կգանք Հանրային ռադիո. պարոն Երզնկյանը այսօր ջազային տրամադրության մեջ է, առթից օգտվենք ու մի քանի հարց էլ իրեն տանք:

    • 14 min
    80-ականներ | առօրյա

    80-ականներ | առօրյա

    Բա չիմացաք` ինչ եղավ...
    Չէ-չէ, հեռախոսների մեջ մի փնտրեք, այնտեղ չեք գտնի: Ինչ եղել է, անցյալում է եղել: Կամ պետք է կրպակից 80-ականներից մնացած թերթ առնեք, կամ էլ ուղղակի միացրեք այս էպիզոդը: Հին ջահելների հետ գնում ենք զբոսանքի, բայց զգույշ կլինեք, խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար` դուք էլ միանաք ցույցերին:

    Տրամվայ-սրճարանում մի-մի բաժակ սուրճ կվայելենք, Մարկ Գրիգորյանի հետ Հին ջահելության օրագիրը կթերթենք ու վերջապես օրացույցից կպոկենք 80-ականների վերջին էջը:
    Գալիս եք, չէ՞:

    • 15 min
    80-ականներ | կինո

    80-ականներ | կինո

    Հենց ասեմ երեք-չորս, բարձր կմիացնեք «Իմ ռադիոն» ...

    Կասետների դարակը շուռ ենք տվել գորգի վրա ու հատ-հատ մատիտով պտտում ենք: Եթե չհասկացաք` ինչի մասին է խոսքը, ապա շտապ լսեք այս էպիզոդը. հին ջահելության հետ կինո ենք գնում:

    Չմոռանաք ձեզ հետ փոփքորն ու լիմոնադ վերցնել, հյուրեր էլ ունենք, հա՜: Որպես պատվավոր հին ջահել Անահիտ Ղուկասյանին հարցուփորձ ենք արել` ում ժամանակ էր ավելի լավ:

    • 15 min
    80-ականներ | մշակույթ

    80-ականներ | մշակույթ

    Մաքրության օր է: Զինվեք թաց շորերով ու համբերությամբ. ուղևորվում ենք 80-ականների գրապահարան: Խաչիկ Դաշտենցի ու Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների խաչմերուկից կթեքվենք դեպի համաշխարհային գրականություն ու նկարչություն: Համ գրքերի փոշիները կսրբենք, համ մեր մտքերը «թափ կտանք»:

    Ճանապարհին պիտի անպայման Գրողների միություն մտնենք. Էդվարդ Միլիտոնյանը Հին ջահելությունից բան ունի պատմելու:

    • 15 min
    80-ականներ | երաժշտություն

    80-ականներ | երաժշտություն

    Բարի գալուստ 80-ականներ:

    Մինչ ձեր ականջակալները գունավորվում են «Իմ ռադիոյի» հնչյուններով, Հին ջահելության երգացանկը պտտվում է «Կարուսելի» հետ ու բացում քաղաքի «Դռները»: Տեղափոխվում ենք 1980-ականներ, որ ծանոթ-բարեկամով Հեքիմյանի ձայնապնակ ճարենք ու գնանք Արամ Սաթյանից պարզելու` ում ժամանակ էր ավելի լավ:

    • 15 min

Customer Reviews

3.7 out of 5
3 Ratings

3 Ratings

Top Podcasts In Society & Culture

Rearrange with Narek Amirkhanyan
Narek Amirkhanyan
Շատ տաք թեյ
Shat taq tey
AYL KARTSIQ
Haykan Poghosyan, Nelly Arsenyan
«Подкаст Лайфхакера»
Лайфхакер
ReThinking
TED
2 Տանդեմ
2Tandem

You Might Also Like