14 episodes

Art Ուրբաթի էպիզոդներից յուրաքանչյուրում միասին կբացահայտենք արվեստի ամենատարբեր աշխարհները` այնտեղ ապրողների շնորհիվ:

Art ուրբաթ․ հարցազրույ‪ց‬ Art Urbat

    • Arts

Art Ուրբաթի էպիզոդներից յուրաքանչյուրում միասին կբացահայտենք արվեստի ամենատարբեր աշխարհները` այնտեղ ապրողների շնորհիվ:

    Երաժշտության մեջ մենք չունենք կանոններ․ «Տիեզերք» բենդ

    Երաժշտության մեջ մենք չունենք կանոններ․ «Տիեզերք» բենդ

    Նրանց մեղեդին ծնվում է հույզի ապրումից, հասնում հանդիսատեսին, հետո սահում ներս ու սկսում ապրել յուրաքանչյուրի սրտերում:

    Կիթառի ակորդները ձուլվում են երգերի բառերին` ստեղծելով արտասովոր կապ հանդիսատեսի և արտիստների միջև, երկրպագուները դուրս են գալիս աշխարհի միանվագ աղմուկից ու հայտնվում «Տիեզերք» բենդի միջգալակտիկական տարածությունում: 

    • 14 min
    Արվեստի նկատմամբ հանրության պատկերացումները մակերեսային են․ Արմեն Եսայանց

    Արվեստի նկատմամբ հանրության պատկերացումները մակերեսային են․ Արմեն Եսայանց

    Նա ճանաչում է արվեստն իր տարատեսակ կերպերով, ժամանակաշրջաններով և ուղղություններով, նրա շուրջն ամեն ինչ միմիայն արվեստի մասին է. նա արվեստաբան Արմեն Եսայանցն է: 

    • 15 min
    Արվեստագետն իր բողոքն արտահայտելու խնդիր ունի․ Սիրանուշ Աղաջանյան

    Արվեստագետն իր բողոքն արտահայտելու խնդիր ունի․ Սիրանուշ Աղաջանյան

    Նա իր պիքսելային պատկերները հասցնում է քաղաքի ամենատարբեր անկյուններ, որոնք դառնում են համայնքի մի մասն ու պատմում այս կամ այն խնդրի մասին։ Նա ստեղծագործում է աշխարհի ամենահին խճանկարի տեխնիկայով և ստեղծում սթրիթ արտ:  

    Նա արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանն է։

    • 14 min
    Ճարտարապետության սոցիալական դերին քիչ են ուշադրություն դարձնում․ Սարհատ Պետրոսյան

    Ճարտարապետության սոցիալական դերին քիչ են ուշադրություն դարձնում․ Սարհատ Պետրոսյան

    Նրա գրիչը թղթին ուրվագծում է շենքեր, կառույցներ, հատակագծեր, որոնք հետո դառնում են մեծ նախագծեր ու հայտնվում քաղաքում: Նա հաճախ տեսնում ու նկատում է այն, ինչը կարող էր շատերիս աչքից պարզապես վրիպել:

    Նա ճարտարապետ, քաղաքաշինարար և հետազոտող Սարհատ Պետրոսյանն է: 

    • 15 min
    Մենք պետք է չվախենանք լսել այսօրվա երաժշտությունը․ Հայկ Մելիքյան

    Մենք պետք է չվախենանք լսել այսօրվա երաժշտությունը․ Հայկ Մելիքյան

    Նրա հոգեհմա երաժշտությունը վերածվում է գույների սիմֆոնիայի և հանդիսատեսին տանում մի ջերմ ու տաք տուն, որտեղ բնակիչները` երաժշտական նոտաները, ընդունում ու ճանապարհում են հյուրերին` պատմելով մի մոլորակի մասին, որի պաշտոնական լեզուն մեղեդին է:

    Դաշնամուրի սև ու սպիտակ ստեղների առջև այսօր նա է` դաշնակահար Հայկ Մելիքյանը:

    • 15 min
    Եվրատեսիլյան ակորդներ

    Եվրատեսիլյան ակորդներ

    1950-ական թվականներ, ռոքի և փոփի վերածննդի շրջան, Եվրոպական ռադիոներից մեկի հաճախականությունն ինչ-որ արտասովոր ելույթ էր պատրաստել: Եթերում ոչ թե պարզապես իրար հաջորդող սինգլներ էին, այլ` մրցույթ, այն էլ` միջազգային: Հեռարձակվում էր Շվեյցարացի հեղինակ և Եվրոպական հեռարձակողների միության տնօրեն Մարսել Բեզենսոնի «Եվրատեսիլ» երգի մրցույթը:

    1950-ականներից մրցույթը եկավ-հասավ 2000-ականներ՝ իր հետ բերելով նոր անուններ ու ձայներ։ 2006 թվականը հայ երաժշտասերների համար պատմական էր. մասնակից երկրների շարքերում հայտնվեց նաև Հայաստանը:


    2024 թվական, մեր օրեր. Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրած 16 երգերին այս տարի կավելանա ևս մեկը` «Ժակոն»:

    • 15 min

Top Podcasts In Arts

NOTA BENE: This Week in the Art World
Benjamin Godsill & Nate Freeman
Пино, Арно и домино
Антон Гулевский, Яна Лукина
TED Talks Art
TED
Art Sense
Canvia
The Magnus Archives
Rusty Quill
Twenty Thousand Hertz
Dallas Taylor

You Might Also Like