13 episodes

Welcome to  AylKartsiq- the groundbreaking world of the first female podcast in the Armenian language – an empowering space hosted by Haykan and Nelly, two dynamic voices passionate about driving change and fostering growth within their community.At our core, we're dedicated to delving into crucial topics that resonate deeply with young women navigating the complexities of life. From fostering self-awareness to grappling with relationship dynamics, identifying signs of abuse, fostering self-growth, and prioritizing mental stability, our conversations are driven by a commitment to empowerment and enlightenment.Join us on this transformative journey as we delve into candid discussions, share personal anecdotes, and provide valuable insights aimed at helping you navigate life's twists and turns with resilience and grace. Together, let's empower each other, amplify our voices, and pave the way for a brighter, more informed future. Welcome to our community. Welcome to the conversation.

AYL KARTSIQ Haykan Poghosyan, Nelly Arsenyan

    • Society & Culture
    • 5.0 • 4 Ratings

    Հարաբերություններում ԵՍ-ը չկորցնելու, SELF LOVE-ի ու ԷԳՈ-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Հարաբերություններում ԵՍ-ը չկորցնելու, SELF LOVE-ի ու ԷԳՈ-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Ինստագրամում ամեն երկրորդ նորակոչիկ բլոգերն այսօր խոսում է SELF LOVE-ից։ Լավ է անում, սակայն այդ կոնցեպտը անասելի ավելի խորն է, քան դիմակ դնելը, թերթիկի վրա աֆիրմացիաներ գրելը, գոլ ջուր խմելն ու վարդագույն բանիկներով լոգանք ընդունելը։ Իհարկե այս ամենը կազմում են self love-ի մաս, սակայն բավարար չեն այն լիարժեք կառուցելու համար, ու, ինչպես Ավնիկը նշեց, SELF LOVE-ը ծառի բունն է, և որքան կայուն ու ամուր լինի, այնքան հեշտ կդիմակայի քամիներին, չի կոտրվի, և լիարժեք կսնուցի սաղարթը։ Իսկ թե ինչ է SELF LOVE-ը, ինչպես այն տարբերել ԷԳՈ-ից, ինչպես անցնել այդ ճանապարհը, քննարկել ենք էպիզոդում։ 

    • 57 min
    Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Ամուսնությունը Հայաստանում կուլտ է դարձել։ Փաստացի, եթե կանայք ինչ-որ տարիքային շեմը հատելիս դեռ ամուսնացած չեն, ապա դժբախտ են, կիսատ են, կյանքը համարվում է չստացված։ Արդյունքում՝ կա՜մ խղճում են, կա՜մ տեռորի են ենթարկում, որպեսզի «արագացնեն ամուսնանան»։ 

    Բացի այդ, շատ կանայք ու աղջիկներ վստահ են, որ ամուսնանալուց հետո լուծվելու են իրենց բոլոր խնդիրները՝ հիմնվելով ինստագրամյան՝ իրականությանը հաճախ չհամապատասխանող գեղեցիկ նկարների, գերռոմանտիկ ֆիլմերի ու գրքերի վրա։ 
     Ու, հաճախ, մարդիկ ամուսնանում են առանց միմյանց իսկապես ճանաչելու, առանց շատ հիմնաքարային հարցեր քննարկելու, և նույնիսկ առանց հասկանալու՝ արդյո՞ք այդ ամուսնությունն իսկապես իրենց ցանկությունն է, թե սոցիալական թելադրանք, որին նրանք իրականում պատրաստ չեն։ 

    Հենց այս հիմնաքարային հարցերն էլ քննարկել ենք էպիզոդում։ 

    • 59 min
    Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Համացանցում վերջերս շատ է քննարկվում դավաճանության թեման, ու մեխը դրվում է նրա վրա, որ մեղավոր է միշտ դավաճանողը։ 

    Անշուշտ, չենք վիճում,բայց քարկոծելուց առաջ կան բազում հարցեր, որոնք անտեսվում են ինչպես թեման քննարկելիս, այնպես էլ զույգի փոխհարաբերություններում՝ նախքան հարաբերություններ սկսելը, կամ, առավել ևս, ընտանիք կազմելը։ Ամենագլոբալ ու կարևոր հարցը, թերևս՝ ինչ է դավաճանությունը երկուսի համար, ինչ սահմանում ունի, և ինչ սահմաններ ունեն զուգընկերները այդ հարցում։ 

    Իսկ մենք հենց այդ կարևոր նրբություններն ենք քննարկել էպիզոդում, թե, վերջիվերջո, ինչ է դավաճանությունը, ինչ «ճիշտեր» , «սխալներ», ու իբրևր թե մշակութային առանձնահատկություններ ունի այդ կոնցեպտը Հայաստանում։ 

    • 55 min
    Զույգերի փոխհարաբերություններում առկա սեռական խնդիրների, վագինիզմի և ամոթի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Զույգերի փոխհարաբերություններում առկա սեռական խնդիրների, վագինիզմի և ամոթի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Զույգերի փոխհարաբերություններում առկա սեռական խնդիրների, վագինիզմի և ամոթի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Կրթությունը, գրագիտությունը և, մասնավորապես, իրազեկությունը տարբեր ոլորտներում մեր կյանքը դարձնում է ավելի ապահով և հեշտ։ Սեռադաստիարակությունն, ավաղ, Հայաստանում շատերը դեռ համարում են տաբու թեմա, այլասերվածություն, հաճախ՝ «սրբապղծություն», սեռականությունն ու այն դրսևորելը՝ ամոթ, սեռական ցանկությունը՝ «փչացած լինել»։ Արդյունքում, շատ ենք լսում բժշկական դեպքերի մասին, որոնք  գրագիտության պակասի արդյունքում խեղված ճակատագրերի մասին են։ 

    Բժշկի հետ քննարկել ենք շատ «տաբու» թեմաներ, ու փորձել ենք առավելագույնս գիտական տեսանկյունից մոտենալ հասարակությունում ամոթ համարվող շատ թեմաների։ 

    ԵՎ եկեք հիշենք՝ սեքսոլոգիան այլասերում չէ, սեքսոլոգի դիմելը ամոթ չէ, քանի որ յուրաքանչյուր առողջական խնդիր ունի իր բժիշկը, իսկ սեռական խնդիրները նույնպես առողջական խնդիրներ են՝ կամ ֆիզիկական, կամ հոգեբանական։ 

    • 1 hr
    Նախանձի, այլոց ձեռքբերումների արժեզրկման և ոչինչ չանելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Նախանձի, այլոց ձեռքբերումների արժեզրկման և ոչինչ չանելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Նախանձի, այլոց ձեռքբերումների արժեզրկման և ոչինչ չանելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Մեր օրերում, հավանաբար, բոլորս էլ առնչվել ենք հեյթի հետ, սակայն այսօր ավելի շատ խոսել ենք մասնավորապես սոցիալական հարթակներում այդքան տարածված հեյթի պատճառից՝ նախանձից։ 
    Շատերս նաև լսել ենք «բարի նախանձ» պարադոքսային արտահայտությունը։
    Իսկ Նախանձն, իրականում, ամենադեստրուկտիվ էմոցիաներից ու զգացողություններից մեկն է, որը հանգեցնում է կազմաքանդման, ինչ-որ մրցավազքի մեջ մտնելուն՝ ուրիշների «երջանկության բանաձևերը» կրկնօրինակելով և վստահ լինելով, որ հենց այն, ինչ ունեն ուրիշները, ու չունենք մենք, հանդիսանում է մեր ոչ երջանիկ լինելու պատճառը։ 
    Իսկ թե ինչ անել, որպեսզի չունենալ այդ դեստրուկտիվ էմոցիան, քննարկել ենք էպիզոդում։ 

    • 44 min
    Դեսից-դենից ֆեմինիզմից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Դեսից-դենից ֆեմինիզմից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ

    Դեսից-դենից ֆեմինիզմից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 09

    Հայաստանում, ցավոք,  տարատեսակ եթերներից, ալիքներից ու հարթակներից լսում ենք բավականին լայն լսարան ունեցող տղամարդկանց ամենաանհեթհեթ հարցազրույցներ, որտեղ հաճախ արտահայատվում են առողջ բանականությունում չտեղավորվող մտքեր։ 

    Դավիթի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք կանանց խնդիրների, առողջության, գրքերի, ֆիլմերի ու շատ այլ կարևոր հարցերի շուրջ։ Եթե դուք էլ կողմնակից չեք «երեխուն թարս սիլելուն» ու հետաքրքիր է, թե «ալամաշխարհի» ուրոլոգն ինչ է մտածում այդ մասին, դիտեք էպիզոդը մինչև վերջ։

    • 50 min

Customer Reviews

5.0 out of 5
4 Ratings

4 Ratings

Top Podcasts In Society & Culture

Rearrange with Narek Amirkhanyan
Narek Amirkhanyan
Շատ տաք թեյ
Shat taq tey
«Подкаст Лайфхакера»
Лайфхакер
ReThinking
TED
The TED Interview
TED
TEDx SHORTS
TED and PRX

You Might Also Like

MedCast
Dr. Davit Tonoyan
🎙 NaYev Podcast
NaYev Podcast
Nzhar Podcast
Angelnina
Շատ տաք թեյ
Shat taq tey
Network Nation
Dr. Hayk Vardanyan