13 episodes

Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

Կինոաշխար‪հ‬ Kinoashkharh

    • TV & Film

Բացահայտի՛ր հայկական կինոաշխարհը սովորական մարդու աչքերով։ Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

    Սինեֆիլ Միքայել Ոսկանյանն ու կինոյի երաժշտություն ստեղծելը

    Սինեֆիլ Միքայել Ոսկանյանն ու կինոյի երաժշտություն ստեղծելը

    «Մի անգամ երազումս սիմֆոնիկ սյուիտ էի գրել», - ասում է կոմպոզիտոր և թառահար Միքայել Ոսկանյանն ու շտապում ավելացնել, որ կարևորը կարողանաս դրանից ինչ-որ բաներ արձանագրել ու բերել իրականություն։
    Օբերտոն լեյբլի ստուդիայում ձայնագրած այս էպիզոդը կինոյի երաժշտության մասին է։

    Ֆոնային հնչող ստեղծագործությունը՝ UTOPIA | ASFALT and Miqayel Voskanyan

    • 21 min
    Երևակայությունից հեքիաթ․ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» մեկ տարեկան է

    Երևակայությունից հեքիաթ․ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» մեկ տարեկան է

    Դերասանուհի, պրոդյուսեր և սցենարիստ Արմինե Անդան մեկ տարի առաջ՝ 2023-ի ապրիլին կատարեց անիմացիոն ֆիլմի ռեժիսորական իր դեբյուտը։ Այս մեկ տարում կարճամետրաժ «Թռչող տերևների երգն» ընտրվել է շուրջ 50 միջազգային կինոփառատոնների կողմից, ստացել 10 մրցանակ, ներառյալ գլխավոր մրցանակներ, և 1 նոմինացիա։ Տիրապետելով կինոարտադրության գրեթե բոլոր փուլերին՝ Արմինեն Կինոաշխարհին պատմում է ֆիլմի հիմքում ընկած գաղափարի, ստեղծագործական վստահության, երևակայության ու հայկական հեքիաթի կարևորության մասին։

    • 24 min
    Կինոյի ու գրականության հատման կետերը

    Կինոյի ու գրականության հատման կետերը

    Վերջերս լույս տեսավ լատվիացի հեղինակ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպի հայերեն թարգմանությունը, որը թարգմանվել է 26 լեզուներով, վաճառվել ավելի քան  200,000 օրինակով ամբողջ աշխարհում, և այս տարի նաև հասցրել է էկրանավորվել՝ դառնալով լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Առիթը բաց չթողնելով, հանդիպել եմ բանաստեղծ, վերնատուն հրատարակչության գլխավոր խմբագիր, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանին։ Նրա հետ ամփոփում ենք Կինոաշխարհի փոդքաստային տարին, մշտապես արդիական թեմայով․ ինչպե՞ս, որտե՞ղ և ինչո՞ւ են հատվում կինոյի ու գրականության խաչմերուկները։

    • 16 min
    Հայրենական մեծ պատերազմը հայկական կինոյում

    Հայրենական մեծ պատերազմը հայկական կինոյում

    Վերնագրին չխաբվես, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ։ Մշակութաբան, կինոն, երաժշտությունը, և, ընդհանուր առմամբ, արվեստը փիլիսոփայական տեսանկյունից ուսումնասիրող Արման Սաֆարյանը, որը դասավանդում է հայ-ռուսական համալսարանում, խոստացել է իրա հոդվածը ներկայացնել հանրամատչելի կերպով։ Իսկ մեզ մնում է ուղղակի մոտակա 25 և ավել րոպեները վայելել որպես որակյալ դասախոսություն։

    • 27 min
    Կինոդիտումը՝ կրթության կարևոր ու անբաժան մաս

    Կինոդիտումը՝ կրթության կարևոր ու անբաժան մաս

    «Խոսակցական անգլերենս ո՞նց զարգացնեմ» հարցը միշտ ակտուալ է, որին կա ոչ պակաս ակտուալ պատասխան՝ կինոներ նայիր։ Հենց այ էս հարցի շուրջ մտածելիս որոշեցինք փոդքաստի հյուր կանչել Հռիփսիմե Խանզադյանին, որն արդեն 20 տարի անգլերեն է դասավանդում դպրոցականների ու մեծահասակների։ Կրթության փորձագետ, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության թիմի ղեկավար Հռիփսիմեն վաղուց է կինոդիտումներն ու քննարկումները մտցրել իր դասավանդման մեթոդի մեջ։ Արդյունքները՝ ավելի քան հիացնում են։

    • 20 min
    Օֆելյա Հարությունյանի զգացմունքային «Գյուղը որ կանգնի» ֆիլմը

    Օֆելյա Հարությունյանի զգացմունքային «Գյուղը որ կանգնի» ֆիլմը

    Մենակություն, դատարկություն, կիսատություն․․․ Սրանք այն թեմաներն են, որոնց ռեժիսոր Օֆելյա Հարությունանն ամփոփել, բայց չի սահմանափակվել իր «գյուղը, որ կանգնի․․․» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում։ Հեղինակը նախ այս ֆիլմի հետ լրիվ ուրիշ պլաններ ուներ՝ վավերագրել բացառապես կանանցով բնակեցված հայկական գյուղը, բայց արդեն վերջնական տարբերակում իրական կանանց հավաքական կերպարներին մարմանավորել են դերասաններ Նանոր Պետրոսյանը, Անի Խաչիկյանը, Լիանա Վարդանյանն ու այլք։

    • 21 min

Top Podcasts In TV & Film

The Official Game of Thrones Podcast: House of the Dragon
HBO
Watch What Crappens
Ben Mandelker & Ronnie Karam | Wondery
House of R
The Ringer
That Was Us
Mandy Moore, Sterling K. Brown, Chris Sullivan
The Golden Girls Deep Dive Podcast
Golden Girls Deep Dive
The Rewatchables
The Ringer