21 episodes

Հոգևոր զրույցներ հավատքի ու աշխարհի մասին: Հետաքրքիր թեմաներ, պատմություններ, աստվածաշնչային մեկնաբանություններ Տիրատուր քհն․ Սարդարյանի հետ:

Տիրատուր քահանայի PODCAST-‪ը‬ diradurs.podcast

    • Religion & Spirituality

Հոգևոր զրույցներ հավատքի ու աշխարհի մասին: Հետաքրքիր թեմաներ, պատմություններ, աստվածաշնչային մեկնաբանություններ Տիրատուր քհն․ Սարդարյանի հետ:

    ստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում: Զ Պատվիրան

    ստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում: Զ Պատվիրան

    Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Զ (վեցերրորդ) Պատվիրանի մասին է․



    Մի սպանիր:

    Այս պատվիրանը շոշափում է մարդկության ամենահիմնական խնդիրներից մեկը՝ կյանքի հանդեպ մեր վերաբերմունթը: Ուսումնասիրում ենք այս բարդ պատվիրանը տարբեր կողմերից.

    - Սպանության բացարձակ արգելք. ի՞նչ է նշանակում «մի սպանիր».

    - Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում կյանքին թե սկզբում, թե նրա ավարտին:

    - Բարոյական սպանություն. Ո՞ր իրավիճակներում ենք մենք բարոյապես սպանում:

    - Մեր ժամանակի մարտահրավերները.

    Ինչպե՞ս կարող ենք ապրել վեցերորդ պատվիրանով և ո՞րն է մեր պատասխանատվությունը նաև կենդանիների և բնության հանդեպ: Այս տեսանյութը ուղղված է բոլորին, ովքեր զբաղվում են կյանքի և մահվան թեմայի շուրջ ծագող բարոյական հարցերով:

    #ՏասըՊատվիրաններ #Հավատ #Կյանք #ՀոգևորԿյանք #Կրոն #Քրիստոնեություն #Աստվածաշունչ #Աստված #Բարոյականություն #Էթիկա #Արժեքներ #Մահ #Սեր #Խաղաղություն #Արդարություն #Հույս

    • 42 min
    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում: Ե Պատվիրան

    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում: Ե Պատվիրան

    Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Ե (հինգերրորդ) Պատվիրանի մասին է․



    Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ (Ելք 20.12):

    Ի՞նչ է իրականում նշանակում ծնողներին հարգել: Արդյո՞ք խոսքը միայն հարգանքի և հնազանդության մասին է: Կամ դրա մեջ շատ ավելին կա՞: Մեր զրույցում քննում ենք այս կարևոր պատվիրանի տարբեր կողմերից.

    - Ինչպե՞ս է դա ազդում ծնողների հետ մեր հարաբերությունների վրա,

    - Ի՞նչ նշանակություն ունի հարգանքը մեր կյանքում,

    - Ի՞նչ դեր է խաղում դաստիարակությունը:

    Անկախ նրանից՝ դուք ծնող եք, թե զավակ, այս տեսանյութը վստահաբար կհետաքրքրի ձեզ: Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։

    #տասըպատվիրանները #Աստծո10Պատվիրանները #հինգերրորդպատվիրան #երջանկություն #ծնող #christianity #ծնողներ #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian

    • 50 min
    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում: Դ Պատվիրան

    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում: Դ Պատվիրան

    Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Դ (չորրորդ) Պատվիրանի մասին է․

    Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:

    Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։ Այս տեսանյութում ուսումնասիրում ենք Չորրոդ Պատվիրանի իմաստը: Ի՞նչ է նշանակում այս պատվիրանն այսօր: Ի թիվս այլոց, կքննարկվեն հետևյալ թեմաները.

    - Ի՞նչ է նշանակում Տիրոջ օրը սուրբ պահել:

    - Ինչպե՞ս կարող ենք կիրակի օրը դարձնել հանգստի և աղոթքի օր:

    - Ինչպե՞ս կարող ենք կիրակի օրը իմաստավորել 21-րդ դարում:

    Այս տեսանյութը հարմար արիթ է մտածելու այն մասին, թե ինչի համար է անհրաժեշտ հանգիստը և ինչպես կարող է հանգիստը օգրակար լինել մեզ համար:

    Հրավիրում ենք ինչպես նրանց, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, այնպես էլ փնտրողներին, ովքեր ցանկանում են ավելին իմանալ հավատքի մասին, դիտել այս զրույցը:



    #հավատք #տասըպատվիրանները #հանգիստ #christianity #iisus #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian @Highlight #ՏասըՊատվիրաններ #հույս #հավատ #սեր #ՀոգիԻմաստության

    • 43 min
    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում: Գ Պատվիրան

    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում: Գ Պատվիրան

    Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Գ (երրորդ) Պատվիրանի մասին է․



    Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում (Ելք 20,7):



    Այս տեսանյութում զրուծում ենք այս պատվիրանի խորը իմաստի մասին: Ի՞նչ է նշանակում առօրյա կյանքում այս Երրորդ Պատվիրանը: Ի թիվս այլոց, անդրադառնում են հետևյալ թեմաներին.

    - Ի՞նչ է նշանակում «Աստծո անունը իզուր արտասանել»։

    - Չարաշահման ի՞նչ տարբեր ձևեր կան:

    - Ինչպե՞ս կարող ենք հարգանքով և ակնածանքով օգտագործել Աստծո անունը։

    - Ի՞նչ դեր է խաղում երրորդ պատվիրանը Աստծո հետ մեր հարաբերություններում:

    Այս տեսանյութը ուղղված է ինչպես հայ առաքելական քրիստոնյաներին, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց հավատքի հիմքերը, այնպես էլ նրանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Երրորդ Պատվիրանի իմաստի մասին: Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։

    #տասըպատվիրանները #Աստծո10Պատվիրանները #հինգերրորդպատվիրան #երջանկություն #ծնող #christianity #ծնողներ #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian @Highlight #ՏասըՊատվիրաններ #հույս #հավատ #սեր #ՀոգիԻմաստության

    • 59 min
    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում:

    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում:

    Աստվածաշնչյան պատվիրանների այժմեականության շարքը, որ սկսել ենք լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, հեռավար տեսազրույցի ձևաչափով այս անգամ Բ (եկրորդ) Պատվիրանի մասին է․ Բ Պատվիրան Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4): Այս տեսանյութում մենք ուսումնասիրում ենք Եկրորդ Պատվիրանի իմաստը և ինչպես է այն ազդում մեր կյանքի և մեր հավատքի վրա: Ի թիվս այլոց, քննարկում ենք հետևյալ թեմաները. - Ի՞նչ է նշանակում «ուրիշ աստվածներ ունենալ»:

    - Ինչպե՞ս կարող ենք ճանաչել և խուսափել կուռքերից մեր կյանքում:

    - Ինչպե՞ս կարող ենք հավատարիմ մնալ Աստծուն և տալ Նրան արժանի փառքը:

    - Ի՞նչ դեր է խաղում երկրորդ պատվիրանը Աստծո և այլ մարդկանց հետ մեր հարաբերություններում:

    Այս տեսանյութը նախատեսված է ինչպես քրիստոնյաների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, այնպես էլ փնտրողների համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ հավատքի մասին:

    Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։ #տասըպատվիրանները #Աստծո10Պատվիրանները #հինգերրորդպատվիրան #երջանկություն #կուռք #christianity #cross #հայառաքելական #chars #church #ՏերՏիրատուր #armenia #լուրեր_հայաստանից #news #եկեղեցի #armenian #սեր #ՀոգիԻմաստության

    • 36 min
    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում:

    Աստվածաշնչյան պատվիրանները ժամանակակից կյանքում:

    «Ամեն մարդու մեջ Աստված եմ տեսնում»․

    Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ, Տիրատուր քահանա Սարդարյան

    Սիրելի բարեկամներ, սկսում ենք տեսազրույցի ձևաչափով քննարկումների շարք, որի ընթացքում կխոսենք ժամանակակից «կուռքերի» մասին․ սպառողական հասարակության, սոցիալական ցանցերի ազդեցության և կարիերիստ լինելու ձգտման մասին: Հյուրս հոգևոր նորություններ լուսաբանող փորձառու լրագրող Նարինե Կիրակոսյանն է, ում հետ ներկայացնելու ենք անձնական պատմություններ այն մասին, թե ինչպե՞ս է մարդն ապրում իր հավատքով առօրյա կյանքում, և ինչն է խանգարում դա անել:

    Համատեքստ. թվային աշխարհի, FakeNews-ի և ներկայիս միջավայրի ազդեցությունը երիտասարդության հոգևոր կյանքի վրա: Զրույցը սկսել ենք պատվիրաններից։ Եվ այսպես․

    -
    Ա Պատվիրան

    Ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար

    Ելից. 20:2-3:

    -
    Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։

    #եկեղեցի #StandUpAgainstEvil #սրբազանպայքար #հավատք #հույս #սեր

    • 31 min

Top Podcasts In Religion & Spirituality

The Bible Recap
Tara-Leigh Cobble
The Bible in a Year (with Fr. Mike Schmitz)
Ascension
WHOA That's Good Podcast
Sadie Robertson Huff
With The Perrys
The Perrys
BibleProject
BibleProject Podcast
Girls Gone Bible
Girls Gone Bible