Gitak.Podcast

Gitak.Club
Gitak.Podcast

Gitak.Podcast-ը ներկայացնում է գիտության արդիական թեմաները, Գիտակի ղեկավարներին, իրենց աշխատանքները և ուսանողներին ծանոթացում վերջիններիս փորձառությանը։ Gitak.club-ը համագործակցային առցանց հարթակ է, որի նպատակներն են գտնել մասնագետներ աշխարհի յուրաքանչյուր կետից, ովքեր պատրաստ են Հայաստանում ղեկավարել աշխատանքներ և փոխանցել իրենց փորձը, ուսանողներին էլ հնարավորություն տալ աշխատել տարբեր մասնագետների հետ, իրենց հետաքրքրող թեմաների շուրջ: Արդեն ունենք 40ից ավել հաստատված նախագիծ բազում ոլորտներից, ինչպիսիք են տվյալագիտությունը, արհեստական բանականությունը, գենոմիկան և այլն։ www.gitak.club

Episodes

  1. Gitak.Podcast w/ Lilit Popoyan [Arm]

    26/09/2021

    Gitak.Podcast w/ Lilit Popoyan [Arm]

    Զրուցում ենք Լիլիթ Պոպոյանի հետ, ով Նեապոլի Պարթենոպ համալսարանում, Տնտեսագիտության իստիտուտի Դոցենտ, կրտսեր գիտաշխատող է։ ___ 0:55 - Պատմեք Ձեր մասին, ինչպե՞ս որոշեցիք գիտությամբ զբաղվել, որո՞նք էին գիտության մեջ Ձեր առաջին քայլերը։ 6։10 - Ո՞րն է այժմ Ձեր հիմնական գիտական աշխատանքը ։ Մի քանի բառով կխնդրենք ներկայացնել ոլորտը․ մասնավորապես` մակրոէկոնոմիկան։ 11։00 - Մի-փոքր ավելի կմանրամասնե՞ք, թե ինչպես եք պատկերացնում որպես գիտություն Ձեր ոլորտի դերը առաջիկա 10-20 տարիների ձևավորման մեջ․ ինչպե՞ս է ոլորտը փոխվելու ու ազդելու հասարակության վրա։ 17։50 - Ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ մոդելը լավ է ներկայացնում իրականությունը։ Ինչպե՞ս են մոտենում տնտեսագետերն այն հարցին, որ իրական աշխարհը հնարավոր չէ կրկնօրինակել ու նորից փորձել ամենինչ։ 21։10 - Մի-փոքր պատմեք, թե Ձեր աշխատանքը կենտրոնական բանկի և այլ նմանատիպ մարմինների հետ ինչպես է ազդում հասարակության վրա․ ի՞նչ մեխանիզմներով է գիտելիքը տեղափոխվում գիտությունից դեպի ինդուստրիա և, ապա պետական ապարատ։ 25։32 - Կխոսե՞ք հնարավոր կոմունիկացիայի խոչընդոտից։ Ինչպե՞ս է շփումը կատարվում այն մարդկանց հետ, ովքեր թեմայից դուրս են, բայց փորձում են կրիտիկական տեղեկատվություն ստանալ Ձեզնից: Ինչպիսի՞ն է պետք լինել, որ շփումը հեշտ լինի։ 29։00- Կմանրամասնե՞ք Ձեր աշխատանքի կիրառությունը կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներում։ 37։16 - Հաշվողական մեթոդների գիտելիքները գերադասվում են տնտեսագիտությանը վերաբերող գիտելիքներին․ ինչպե՞ս եք վերաբերվում այս տենդենցին։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում նման մոտեցման դեպքում, հատկապես՝ կրթական ոլորտում։ 40։40 - Ո՞րն է պատասխանը, ո՞ր ծայրից է պետք սկսել հաշվողակա՞ն, թե՞ տնտեսագիտական գիտելիքներից։ 44։25 - Ձեր գիտական կարիերայի ամենահիշարժան ու ամենահետաքրքիր պահերով մի-փոքր կկիսվե՞ք։ 48։43 - Կպատմե՞ք ում հետ եք աշխատում ներկայումս Ձեր երազանքների թիմում։ 52։30 - Կարծես թե, կան Եվրոպական շատ համալսարաններ, որտեղ կատարվում են հետերոդոքս ուղղությամբ գիտական աշխատանքներ ի տարբերություն ավելի հանրահայտ համալսարանների, որոնք կենտրոնացած են ավանդական մոտեցման վրա․ կիսու՞մ եք այս տպավորությունը և ի՞նչ եք կարծում Հայաստանում արժե՞ փորձել նման կերպ առաջ շարժվել, քան թե գնալ տրադիցիոն՝ հաստատված ուղղություններով։ 56։23 - Ինչպիսի՞ ուսանողներ եք փնտրում։ Որքանո՞վ է կարևոր տնտեսագիտական գիտելիքնե

    1h 4m
  2. Gitak.Podcast w/ Araks Martirosyan [Arm]

    16/06/2021

    Gitak.Podcast w/ Araks Martirosyan [Arm]

    Gitak.Podcast-ի առաջին հյուրն է #ԳիտակՂեկավար Արաքս Մարտիրոսյանը, ով այժմ Լյովենի (Բելգիա) Ուղեղի և հիվանդությունների հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող է: Փեդքասթի ընթացքում Արաքսը պատմեց գիտության մեջ իր առաջին քայլերի, ճանապարհին հանդիպած դժվարությունների, արտասահմանում ուսանելու փորձի, ինչպես նաև գիտության մեջ իրեն հետաքրքրող ճյուղերի մասին։ 7:10 - Գիտության մեջ իր առաջին քայլերի և աշխատանքի ճյուղի ընտրության հարցում կողմնորոշման մասին 12:45 - Գիտական ղեկավարի դերը տարիների ընթացքում 16:30 - Որպես անկախ գիտնական կայացման ընթացքի մասին 23:45 - Գիտությունը՝ որպես կարիերա. մարտահրավերներ, դժվարություններ 26:30 - Գիտակ ակումբում ղեկավարած նախագծի մասին (Revealing the molecular architecture of the brain) 29:00 - Ի՞նչ հաշվի առնել գիտական նախագիծը սկսելուց առաջ 32:00 - Լյովենի ուղեղի և հիվանդությունների կենտրոնի հետազոտական խմբում աշխատանքի, ոլորտի խնդիրների ու տեսլականի մասին

    40 min

About

Gitak.Podcast-ը ներկայացնում է գիտության արդիական թեմաները, Գիտակի ղեկավարներին, իրենց աշխատանքները և ուսանողներին ծանոթացում վերջիններիս փորձառությանը։ Gitak.club-ը համագործակցային առցանց հարթակ է, որի նպատակներն են գտնել մասնագետներ աշխարհի յուրաքանչյուր կետից, ովքեր պատրաստ են Հայաստանում ղեկավարել աշխատանքներ և փոխանցել իրենց փորձը, ուսանողներին էլ հնարավորություն տալ աշխատել տարբեր մասնագետների հետ, իրենց հետաքրքրող թեմաների շուրջ: Արդեն ունենք 40ից ավել հաստատված նախագիծ բազում ոլորտներից, ինչպիսիք են տվյալագիտությունը, արհեստական բանականությունը, գենոմիկան և այլն։ www.gitak.club

To listen to explicit episodes, sign in.

Stay up to date with this show

Sign in or sign up to follow shows, save episodes and get the latest updates.

Select a country or region

Africa, Middle East, and India

Asia Pacific

Europe

Latin America and the Caribbean

The United States and Canada