333本のエピソード

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS Armenpress News Agency

    • ニュース

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը

    Podcast-Հարց բժշկին. ինչպես վիտամինների դեֆիցիտի, այնպես էլ ավելցուկի դեպքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ

    Podcast-Հարց բժշկին. ինչպես վիտամինների դեֆիցիտի, այնպես էլ ավելցուկի դեպքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ

    Քչերը գիտեն, բայց սննդամթերքների և դրանցից ստացվող վիտամինների պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների, այդ թվում՝ ծայրամասային նյարդերի ախտահարման։

    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ զրուցել ենք ծայրամասային նյարդերի ախտահարման պատճառների և առաջարկվող լուծումների շուրջ։

    Ինչպես նաև խոսել ենք, թե ի՞նչ ազդեցություն ունի սխալ  սննդակարգը և վիտամինների բացակայությունն  այս խնդրի ձևավորման վրա։


    https://www.facebook.com/armenpress

    • 15分
    Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ պատերազմի հոգեբանական հետևանքները

    Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ պատերազմի հոգեբանական հետևանքները

    Պատերազմի հոգեբանական հետևանքները. այս թեմայի ուսումնասիրությունը Հայաստանում հազարավոր իրական դեպքերի հենք ունի:

    Ինչպիսի՞ ազդեցությունների են բախվում հետպատերազմյան հասարակությունում, լուծման ի՞նչ ուղիներ կան. «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային նախագծի շրջանակում «Արմենպրես»-ի հարցերին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանը: 

    https://www.facebook.com/armenpress

    • 10分
    Podcast-Հարց բժշկին. արևայրուքը հաճախ կրկնելը կարող է դառնալ մաշկի քաղցկեղի պատճառ

    Podcast-Հարց բժշկին. արևայրուքը հաճախ կրկնելը կարող է դառնալ մաշկի քաղցկեղի պատճառ

    Մաշկի քաղցկեղն ամբողջ աշխարհում և Հայաստանում ամենատարածված ուռուցքներից է, քանի որ մաշկը օրգանիզմի ամենամեծ օրգանն է։

    Մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը մաշկի հաճախակի շփումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ, որը լինում է երկար ժամանակ արևի տակ մնալու հետևանքով։

    Դա է պատճառը, որ հաճախ արևայրուք ընդունող մարդիկ գտնվում են ռիսկի բարձր գոտում։ Այս դեպքում ռիսկի մակարդակը կախված է արևի ճառագայթների ինտենսիվությունից, արևի տակ մնալու ժամանակահատվածից և նրանից, թե արդյո՞ք մաշկը պաշտպանված եղել է, թե՞ ոչ։

    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանի հետ անդրադարձել ենք մաշկի քաղցկեղի առաջացման պատճառներին,  խալերի տեսակներին և հնարավոր վտանգներին, արևի ճառագայթներից հնարավոր վնասներին և դրանց կանխարգելմանը:

    https://www.facebook.com/armenpress

    • 11分
    Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դպրոցական բուլինգ

    Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դպրոցական բուլինգ

    Դեռահասների շրջանում պրակտիկ հոգեբանական խորհրդատվության ընթացքում բացահայտված խնդիրներից ամենատարածվածներից է դպրոցական բուլինգը:

    Այն անձի նկատմամբ ագրեսիվ վարքն է, որն արտահայտվում է վիրավորանքով, ծաղրով, սպառնալիքով, գերիշխելու կամ վախեցնելու դրսևորմամբ:

    Երևույթին բնորոշ է սիստեմատիկ ու հաճախակի բնույթը: Արդյունքում բուլինգը խաթարում է դեռահասի հոգեկան առողջությունը, անվտանգության ապահովության պահանջմունքը, վտանգում է պաշտպանվածության զգացումը:

    Երևույթին «Արմենպրես»-ն անդրադարձել է «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային հատուկ նախագծում՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանի հետ խոսելով երևույթի տարածվածությունից, բնորոշ գծերից, դրա դեմ պայքարի ու հաղթահարման մոտեցումներից:

    https://www.facebook.com/armenpress

    • 13分
    Podcast-Հարց բժշկին. սեզոնային ալերգիկ հիվանդությունները վերջնական բուժել հնարավոր չէ, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ ապրե

    Podcast-Հարց բժշկին. սեզոնային ալերգիկ հիվանդությունները վերջնական բուժել հնարավոր չէ, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ ապրե

    Գարնանային սեզոնը համարվում է մի շարք ալերգիկ դրսևորումների առաջացման և սրացման հիմնական պատճառ։

    Գրեթե ամենուր ծաղկած ծառերն ու բույսերը որոշ մարդկանց համար կարող են դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ տարբեր դրսևորոմների պատճառով:

    Հաճախ  դժվար է ալերգիկ դրսևորումները տարբերակել վիրուսային վարակներից, դրանք կարող են սկսվել և ընթանալ գրեթե միանման։

    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ զրուցել ենք գարնանային ալերգիաների սրացման
    մասին, ինչպե՞ս կանխել այն կամ  մեղմել իրավիճակը և հնարավոր է արդյոք  վիրուսներից հետո առաջանան ալերգիկ դրսևորումներ։


    https://www.facebook.com/armenpress

    • 17分
    Podcast ՍոցUp․ ՀՊՏՀ-ն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի հերթական տոնավաճառը

    Podcast ՍոցUp․ ՀՊՏՀ-ն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի հերթական տոնավաճառը

    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի արդեն հերթական տոնավաճառը։

    «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում բուհի Կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը նշեց, որ աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ։
    https://www.facebook.com/armenpress

    • 16分

ニュースのトップPodcast

NHKラジオニュース
NHK (Japan Broadcasting Corporation)
Global News Podcast
BBC World Service
辛坊治郎 ズーム そこまで言うか!
ニッポン放送
ながら日経
ラジオNIKKEI
飯田浩司のOK! Cozy up! Podcast
ニッポン放送
English News - NHK WORLD RADIO JAPAN
NHK WORLD-JAPAN

その他のおすすめ