Ամեն ինչ եղունգների մասին

NE Beauty
Ամեն ինչ եղունգների մասին

«Ամեն ինչ եղունգների մասին»-ն առաջին հայալեզու հաղորդաշարն է մատնահարդարման ոլորտում։ Նախագծի նպատակն է համախմբել ոլորտին և վերջինիս առնչվող մասնագետներին՝ կարևորագույն թեմաներ քննարկելու և շատ հարցերի պատասխաններ գտնելու համար։ Նախագծի շրջանակներում ՆԵ թիմը թիմը հյուրընկալում է ոլորտում հայտնի և սիրված մատնահարդարների, մաշկաբանների, պոդոլոգների, ինչպես նաև նորաձևության և արվեստի շատ ներկայացուցիչների։ Միացե՛ք «Ամեն ինչ եղունգների մասին»-ին և պատրաստվեք ոգեշնչվելու, տեղեկացված լինելու և լավ ժամանց անցկացնելու։

Episodios

  1. #5 Արմինե Պապանյան | Ռուսաստանում աշխատելու, ՆԵ-ի հետ մարզերում սեմինարների և ինքնակրթության մասին

    28/05/2024

    #5 Արմինե Պապանյան | Ռուսաստանում աշխատելու, ՆԵ-ի հետ մարզերում սեմինարների և ինքնակրթության մասին

    ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ Արմինեի հետ քննարկել ենք Ռուսաստանում և Հայաստանում իր աշխատանքային փորձի տարբերությունների, հաճախորդների հետ շփման նրբությունների և աշխատանքից հանգիստը ճիշտ կազմակերպելու մասին։ 🤗 Արմինեն նաև ՆԵ գլխավոր դասավանդող մասնագետն է և առաջարկում է իր հեղինակային դասընթացները NE Beauty մատնահարդարման դպրոցի շրջանակներում։ Մանրամասների համար կարող եք հետևել Արմինեի և ՆԵ դպրոցի աշխատանքային էջերին, որոնց հղումները ներքևում են։ 👇 💗 Արմինեի էջն Ինստագրամում՜ https://www.instagram.com/armartnail/ 💗 ՆԵ դպրոցի էջն Ինստագրամում՝ https://www.instagram.com/nebeauty_school/ 🎙 «Ամեն ինչ եղունգների մասին» հաղորդաշարը հասանելի է նաև Spotify-ում և YouTube-ում։ Միացեք մեր համայնքին՝ առաջինը նորություններին տեղեկանալու համար։ 📺 Ինչպես նաև չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել 🔔 զանգակի կոճակը։

    25 min
  2. #3 Մարիամ Հովսեփյան | Մատնահարդար մասնագիտության կարևորության և YES ակադեմիայի հիմնադրման մասին

    29/04/2024

    #3 Մարիամ Հովսեփյան | Մատնահարդար մասնագիտության կարևորության և YES ակադեմիայի հիմնադրման մասին

    Միացե՛ք մեր հետաքրքիր և բովանդակալից էպիզոդին, որին մասնակցում է Մարիամ Հովսեփյանը՝ YES Academy-ի հիմնադիրը։ 🤗 YES ակադեմիան Հայաստանյան գեղեցկության ոլորտ է բերում նոր ստանդատրտներ և մոտեցումներ՝ միտված բարելավելու ոլորտի որակն ու վերահսկողությունը։ Մարիամի հետ նաև քննարկել ենք շարունակական ուսուցման և հմտությունների զարգացման կարևորությունն այնպիսի արագ զարգացող ոլորտում, ինչպիսին մատնահարդարումն է, որտեղ կարևոր է միտումներին և տեխնիկաներին մշտապես տեղեկացված մնալը: Մարիամը կիսվում է նաև իր տեսլականով և հակիրճ ներկայացնում առաջիկա հետաքրքիր նախագծերը, որոնք իրականացվելու են ՆԵ-ի հետ համագործակցությամբ։ 🎙 «Ամեն ինչ եղունգների մասին» հաղորդաշարը հասանելի է նաև Spotify-ում և YouTube-ում։ Միացեք մեր համայնքին՝ առաջինը նորություններին տեղեկանալու համար։ 📺 Ինչպես նաև չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել 🔔 զանգակի կոճակը։

    17 min
  3. #2 Էդիտա Ավոյան | Գույնի տեսությունը մատնահարդարման ոլորտում, օրգանական և ոչ օրգանական պիգմենտներ

    22/04/2024

    #2 Էդիտա Ավոյան | Գույնի տեսությունը մատնահարդարման ոլորտում, օրգանական և ոչ օրգանական պիգմենտներ

    Միացե՛ք մեր հետաքրքիր և աշխույժ էպիզոդին, որի ընթացքում քննարկում ենք գույների տեսությունն ու դրա կարևորությունը մատնահարդարման մեջ։ 🎨 Մեր հյուրը՝ Էդիտան, NE Beauty-ի գույների մասնագետն է, ով բացահայտում է եղունգների լաքերի և գել լաքերի կատարյալ երանգներ ստեղծելու գաղտնիքները, ինչպես նաև պատմում է իրականացվող բոլոր լաբորատոր փորձարկումների մասին։ 👩🏻‍🔬 Այս գունեղ 👩🏻‍🎨 զրույցի ընթացքում մենք ուսումնասիրում ենք նաև պիգմենտների տարբեր տեսակները և դրանց ազդեցությունն արդեն վերջնական երանգների վրա։ Էդիտան նաև կիսվում է իր փորձով երանգների ընտրության հարցում, որոնք համապատասխանում են մաշկի տարբեր երանգներին և սեզոնային միտումներին: Բացահայտե՜ք նոր գույների մշակման մանրակրկիտ գործընթացը՝ հումքի հետ աշխատանքից մինչև վերջնական արտադրանքի թողարկումը: 🎙 «Ամեն ինչ եղունգների մասին» հաղորդաշարը հասանելի է նաև Spotify-ում և Apple Podcasts-ում։ Միացեք մեր համայնքին՝ առաջինը նորություններին տեղեկանալու համար։ 📺 Ինչպես նաև չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել 🔔 զանգակի կոճակը։ 🔗 Facebook-յան փակ խումբ։ https://www.facebook.com/groups/nearmenia 🔗 Telegram-յան ալիք։ https://shorturl.at/bioxM 🔗 Viber-յան փակ խումբ: https://shorturl.at/BKQXZ 🔗 Այլ կարևոր հղումներ։ https://taplink.cc/ne_armenia #մատնահարդարում #գելլաք #madeinarmenia #եղունգներ #պոդքասթ

    17 min

Acerca de

«Ամեն ինչ եղունգների մասին»-ն առաջին հայալեզու հաղորդաշարն է մատնահարդարման ոլորտում։ Նախագծի նպատակն է համախմբել ոլորտին և վերջինիս առնչվող մասնագետներին՝ կարևորագույն թեմաներ քննարկելու և շատ հարցերի պատասխաններ գտնելու համար։ Նախագծի շրջանակներում ՆԵ թիմը թիմը հյուրընկալում է ոլորտում հայտնի և սիրված մատնահարդարների, մաշկաբանների, պոդոլոգների, ինչպես նաև նորաձևության և արվեստի շատ ներկայացուցիչների։ Միացե՛ք «Ամեն ինչ եղունգների մասին»-ին և պատրաստվեք ոգեշնչվելու, տեղեկացված լինելու և լավ ժամանց անցկացնելու։

Para escuchar episodios explícitos, inicia sesión.

Mantente al día con este programa

Inicia sesión o regístrate para seguir programas, guardar episodios y enterarte de las últimas novedades.

Elige un país o región

Africa, Oriente Medio e India

Asia-Pacífico

Europa

Latinoamérica y el Caribe

Estados Unidos y Canadá