325 episodes

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS Armenpress News Agency

    • News

«Արմենպրես» լրատվական գործակալության փոդքաստային նախագիծը

    Podcast-Հարց բժշկին. պատվաստումները տարիներ ի վեր օգնել են կանխել մի շարք վարակիչ և մահացու հիվանդություններ՝ փրկելով միլիոնավոր կյանքեր

    Podcast-Հարց բժշկին. պատվաստումները տարիներ ի վեր օգնել են կանխել մի շարք վարակիչ և մահացու հիվանդություններ՝ փրկելով միլիոնավոր կյանքեր

    Պատվաստանյութերը ժամանակակից բժշկության ամենամեծ ձեռքբերումներից են: Դրանք աշխարհում կիսով չափ կրճատել են մահացության մակարդակը՝ փրկելով միլիոնավոր կյանքեր:

    Տարիներ շարունակ պատվաստանյութերը մեզ օգնել են մոռանալ մի շարք վարակիչ և մահացու հիվանդությունների մասին, իսկ վերջին տարիներին ամբողջ աշխարհում շատ արագ տարածված COVID-19 համավարակը հիշեցրեց, թե ինչ կարող է լինել, եթե չկանխվի արագ տարածվող վարակիչ հիվանդությունը։

    Պատվաստումների կարևորության, կոլեկտիվ իմունիտետի և պատվաստումների մասին հիմնական միֆերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք  «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի իմունիզացիայի ծառայության պատասխանատու Իրինա Մամյանի հետ։ 

    https://www.facebook.com/armenpress

    • 19 min
    Podcast. Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

    Podcast. Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

    ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում  մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։ Այս տարի ծրագրին կարող է մասնակցել 30 երիտասարդ տարբեր երկրներից։

    «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ
    ծրագիրը մեկնարկում է արդեն 4-րդ անգամ և տարեցտարի մասնակցության դիմում-հայտերի քանակը գերազանցում է նախորդ տարվա տվյալներին։


    2023-2024 թթ մասնակից Արգինե
    Բադալյանն, ով Գերմանիայի Կոբլենց քաղաքից է, զրույցի ընթացքում նշեց, որ Գերմանիայի տարբեր
    քաղաքների նախկին և ներկա մասնակիցների հետ ձևավորվել են միջհամայնքային սերտ կապեր։

    ⁠https://www.facebook.com/armenpress⁠

    http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador

    • 16 min
    Podcast-Հարց բժշկին. աղեստամոքսային տրակտի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է երեխայի մոտ սննդային ճիշտ կուլտուրան զարգացնել մանկուց

    Podcast-Հարց բժշկին. աղեստամոքսային տրակտի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է երեխայի մոտ սննդային ճիշտ կուլտուրան զարգացնել մանկուց

    Շատ հաճախ երեխաների մոտ տարբեր պատճառներով կարող են լինել փորացավեր, որոնք արագ անցնում են և առանձնապես անհանգստանալու առիթ չեն տալիս:

    Բայց, երբեմն, ստամոքսի և փորի ցավերը  լուրջ
    պատճառ կարող են ունենալ, այդ իսկ պատճառով ծնողները պետք է կարողանան խնդիրները
    տարբերակել և լինել հետևողական:


    Աղեստամոքսային տրակտի խնդիրները տարբերակելու և դրանց լուծումերը գտնելու շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում  զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան»
    համալսարանական հիվանդանոցի  Մանկական  գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար,
    Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլյա Ասատրյանի հետ:

    https://www.facebook.com/armenpress

    • 15 min
    Podcast. Եթե ամեն բան լավ ընթանա՝ Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի. Գրիգոր Հովհաննիսյան

    Podcast. Եթե ամեն բան լավ ընթանա՝ Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի. Գրիգոր Հովհաննիսյան

    2024 թվականը 2023-ի համեմատ ներդրումային տեսանկյունից ավելի նպաստավոր է լինելու, իսկ ստարտափները արհեստական բանականության միջամտմամբ ոլորտի արագ փոփոխություններով պայմանավորված պակասում են, սակայն որակական առումով աճ է նկատվում:  

    Այս մասին «Արմենպրես» Podcast-ում խոսեց BANA Հայաստանի բիզնես հրեշտակ ներդրողների ցանցի տնօրեն և նախագահ, Formula VC վենչուրային ֆոնդի գլխավոր գործընկեր Գրիգոր Հովհաննիսյանը, որը նաև վստահություն հայտնեց, որ եթե ամեն բան լավ ընթանա՝ Հայաստանը 5 տարի հետո ՏՏ ոլորտի թոփ 20-ում կհայտնվի: 

    https://www.facebook.com/armenpress

    • 18 min
    Podcast-ՖինԲրոքեր. Խոշորագույն բորսաների հետ ուղիղ կապ ապահովող Freedom Broker Armenia-ի հավելվածով բրոքերային հաշվի բացումն ու սպասարկումը անվճար է

    Podcast-ՖինԲրոքեր. Խոշորագույն բորսաների հետ ուղիղ կապ ապահովող Freedom Broker Armenia-ի հավելվածով բրոքերային հաշվի բացումն ու սպասարկումը անվճար է

    Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող Freedom Broker Armenia ընկերության տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանը «ՖինԲրոքեր» պոդքաստային շարքի շրջանակներում անդրադարձել է բրոքերային հաշվի բացման տևողությանը, դրանով ներդրումներ կատարելու ձևերին ու հնարավորություններին, ինչպես նաև ներդրումների հետ կապված ռիսկերի կառավարման ռազմավարությանը։

    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդ Սաֆարյանը նշեց, որ բրոքերային հաշիվը նախատեսված է արժեթղթեր գնելու, դրանց պահառության և կառավարման համար։

    https://www.facebook.com/armenpress

    • 35 min
    Podcast-Հարց բժշկին. էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը երեխաների մոտ կարող է առաջացնել հոգեբանական և ֆիզիկական լուրջ խանգարումներ

    Podcast-Հարց բժշկին. էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը երեխաների մոտ կարող է առաջացնել հոգեբանական և ֆիզիկական լուրջ խանգարումներ

    Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաներն արագորեն մուտք գործեցին բոլորիս առօրյա և հիմա անհնար է մեր կյանքը պատկերացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Սակայն տեխնոլոգիական առաջընթացն իր հետ բերել է մի շարք խնդիրներ և մարտահրավերներ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել: Բժիշկ-մասնագետների հետազոտությունները վկայում են, որ  էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների՝ հոգեբանական և ֆիզիկական առողջության խանգարման, հավելյալ քաշի և գիրության, սոցիալական վարքագծի խանգարման, քնի, տեսողության, կեցվածքի խանգարումների, ինչպես նաև առաջադիմության անկման և խաղային կախվածության։

    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանի հետ անդրադարձել ենք ժամանակակից տեխնոլոգիաների և  էկրանի առջև անցկացրած ավելորդ ժամանակի պատճառներին, բացասական հետևանքներին և առաջարկվող լուծումներին։

    https://www.facebook.com/armenpress

    • 18 min

Top Podcasts In News

The Daily
The New York Times
Serial
Serial Productions & The New York Times
Up First
NPR
The Megyn Kelly Show
SiriusXM
The Ben Shapiro Show
The Daily Wire
Pod Save America
Crooked Media

You Might Also Like

Nzhar Podcast
Angelnina
AYL KARTSIQ
Haykan Poghosyan, Nelly Arsenyan
LurjCast
ArmComedy
Network Nation
Dr. Hayk Vardanyan
Շատ տաք թեյ
Shat taq tey