
36 episodes

Հարցրու Վեգային Իմ ռադիո / FM103.8
-
- Education
Փոդքասթ, որտեղ դու կարող ես հարցնել ամեն ինչ ու ստանալ պատասխաններ
-
Էպիզոդ 10
Վերջին շրջանում մեզ ուղարկվող հարցերում շատ հաճախ ենք հանդիպում սխալվելու վախի, այս շաբաթվա էպիզոդը սկսում ենք հենց նման հարցով։ Ունենք հարցեր նաև ընկերության մեջ թունոտության, հարաբերությունների մեջ գտնվելիս այլ մարդկանց հետ նամակագրություն պահելու և անընհատ կողակից փնտրելու մասին։
-
Էպիզոդ 9
Ի՞նչ անել, եթե դու հավատում ես երազանքիդ եւ ամեն ինչ անում, դրան հասնելու համար, սակայն չունես ընկերերիդ ու հարազատներիդ աջակցությունը։ Ի՞նչ անել, երբ ընկերական զգացմունքները վերածվել են սիրո, եւ հակառակը, երբ դրանք այլեւս չկան ու պետք է այդ մասին հայտնել ընկերոջը։ Ինչպե՞ս բացատրել ամուսնուն, որ նորածին երեխայի խնամքի հարցում կնոջը մենակ թողնել չի կարելի։ Պե՞տք է մտահոգվել, երբ սիրելին հիացած մեկնաբանություններ է թողնում այլ անձանց լուսանկարների տակ։ Այս թողարկմանը պատասխանում ենք վերոհիշյալ հարցերին։
-
Էպիզոդ 8
Այս շաբաթվա հարցերն են՝
բաժանվե՞լ, թե՞ ոչ, եթե զուգընկերը սահմանափակում է քո ազատությունը, սակայն իրար շատ եք սիրում, ի՞նչ անել, երբ սոցիալական մեդիան սկսել է վատ անդրադառնալ հոգեկան առողջության վրա, ինչպե՞ս հաղթահարել սխալվելու վախը ֆակուլտետ ընտրելիս, ինչպե՞ս մոռանալ մարդկանց եւ պե՞տք է արդյոք անցյալում թողնել նաեւ նրանց հետ անցկացրած լավ պահերը։ -
Էպիզոդ 7
Ինչպես խոստացել ենք նախորդ էպիզոդներում, շարունակում ենք պարբերաբար հրավիրել տարբեր մասնագետներ, պատասխանելու համար բոլոր այն հարցերին, որոնք խիստ մասնագիտական են ու վերաբերում են առողջությանը։ Քանի որ մեզ շատ հաճախ եք ուղարկում հարցեր կապված քաշ կորցնելու կամ հավաքելու, առողջ սնվելու, սննդի հետ հարաբերությունների ու դիետաների հետ, այսօր ձեր հարցերին պատասխանում է որակավորված առողջաբան, սննդաբան Աիդա Խզրթյանը։
-
Էպիզոդ 6
Ինչի՞ կարող է հանգեցնել անտեղի խանդը հարաբերություններում ու ինչպե՞ս հաղթահարել այն։ Արդյո՞ք հնարավոր է սկսել մոդելային կարիերա արտերկրում՝ ապրելով Հայաստանում։ Երբ սիրելի մասնագիտությունը դեռ չի վարձատրվում, իսկ վարձատրվող աշխատանքը տանել չես կարողանում։ Ի՞նչ անել, երբ ընկերուհուդ կորցնում ես այն բանից հետո, երբ վերջինս սկսում է նոր հարաբերություններ։
-
Էպիզոդ 5
Այս էպիզոդի հարցերն են՝
ի՞նչ անել, երբ զուգընկերոջդ հետ ունեք տարբեր կենսակերպեր ու նախասիրություններ, եւ միասին ժամանակ անցկացնելը դժվար է, արդյո՞ք արժե նախապատվությունը տալ ոչ ֆորմալ կրթությանն ու հրաժարվել դիպլոմից, կարելի՞ է երկրորդ շանս տալ մարդուն, որից բաժանվել եք ապագայի մասին տարբեր պատկերացումների պատճառով ու ինչպես արձագանքել, երբ մտերիմներդ վիրավորում են քեզ հարազատ մեկ այլ մարդու։