Հավատք, Հույս, Սեր ~ Faith, Hope, Love

Ter Shavarsh Qahana Simonyan
Հավատք, Հույս, Սեր ~ Faith, Hope, Love

Տեր Շավարշ Քահանայի քարոզները եւ Սուրբ Գրքի սերտողությունը — սիրով Դիլիջանից ամբողջ Հայոց աշխարհին։ Father Shavarsh’s weekly sermons and Bible teachings — with love from Dilijan to Armenians worldwide!

  1. 05/25/2021

    Սուրբ Հոգի, Գալդ Բարի՜ - Հոգեգալստյան Կիրակի

    Հիսուս Քրիստոս Իր հրաշափառ Հարությունից հիսուն օր անց, հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, առաքյալների վրա առաքեց խոստացած Պարգևը` Սուրբ Հոգին: Գործք 2.1-21 1 Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: 2 Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: 3 Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ՝ նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ: 4 Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս: 5 Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ՝ երկիւղած մարդիկ՝ եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից: 6 Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում են իրենցից իւրաքանչիւրի լեզուով: 7 Ամէնքը հիանում էին ու զարմանում. եւ միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. 8 բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք: 9 Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, 10 Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ 11 թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծոյ մեծագործութիւնների մասին»: 12 Բոլորը զարմանում էին եւ միմեանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»: 13 Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Նոր գինուց հարբած են»: 14 Պետրոսը, տասնմէկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը եւ ասաց. «Ո՛վ հրէաստանցիներ եւ դուք ամէնքդ, որ Երուսաղէմում էք բնակւում, այս ձեզ յայտնի թող լինի, եւ իմ խօսքերին ականջ դրէք. 15 սրանք հարբած չեն, ինչպէս դուք էք կարծում, քանի որ դեռ առաւօտեան ժամը ինն է. 16 այլ՝ այս այն է, որ ասուեց Յովէլ մարգարէի բերանով. 17 “Եւ պիտի լինի սրանից յետոյ, վերջին օրերին,– ասում է Աստուած,– որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրայ, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները՝ տեսիլքներ եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն: 18 Եւ իմ ծառաների ու իմ աղախինների վրայ այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ, եւ նրանք պիտի մարգարէանան: 19 Եւ վերը՝ երկնքում, զարմանալի գործեր պիտի ցոյց տամ, իսկ ներքեւում՝ երկրի վրայ՝ նշաններ. արիւն եւ հուր եւ ծխի մրրիկ. 20 արեգակը խաւար պիտի դառնայ, եւ լուսինը՝ կարմիր, ինչպէս արիւն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը: 21 Եւ պիտի լինի այնպէս, որ ամէն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկուի”:

    22 min
  2. 05/20/2021

    Հնազանդության պտուղները - Ավետարան ըստ Ղուկասի 5:1-11

    Սուրբ Գրքի Սերտողության Դաս #19 ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5:1-11 5 ՁԿՆՈՐՍՆԵՐԻՑ՝ ԱՌԱՔԵԱԼՆԵՐ (Մատթ. 4.18-22, Մարկ. 1.16-20) 1 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: 2 Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում: 3 Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: 4 Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: 5 Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»: 6 Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: 7 Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: 8 Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9 քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10 նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»: 11 Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին:

    52 min
  3. 05/18/2021

    Աղոթքով անկարելին կարելի է դառնում - Երկրորդ Ծաղկազարդ

    Հիսուս Քրիստոսի համբարձումից երեք օր հետո հանդիպող կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Ա Հովհաննես 5.13-21 13 Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք եւ թէ հաւատում էք Աստծոյ Որդու անուանը: 14 Եւ այս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. 15 եւ քանի որ գիտենք, որ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից: 16 Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կշնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա մասին չեմ ասում, որ խնդրես: 17 Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է: 18 Գիտենք, որ ով Աստծուց է ծնուած, չի մեղանչում, եւ ով Աստծուց է ծնուած, պահում է ինքն իրեն, եւ չարը նրան չի մօտենում: 19 Գիտենք, որ Աստծուց ենք, եւ ամբողջ աշխարհը չարի մէջ է: 20 Եւ գիտենք, որ Աստծոյ Որդին եկաւ եւ մեզ տուեց խելք, որպէսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի՝ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետեւ նա է ճշմարիտ Աստուած եւ յաւիտենական կեանք: 21 Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք ձեզ կռապաշտութիւնից:

    20 min
  4. 05/13/2021

    Համապատասխանող խոսք, գործ, և կյանք - Ավետարան ըստ Ղուկասի 4:31-44

    Սուրբ Գրքի Սերտողության Դաս #18 Ավետարան ըստ Ղուկասի 4:31-44 ԴԻՒԱՀԱՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ 31 Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց: 32 Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը լի էր հեղինակութեամբ: 33 Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34 «Թո՛ղ տուր մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»: 35 Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»: Դեւը մէջտեղում գետին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան: 36 Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»: 37 Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում: ԶԱՆԱԶԱՆ ԲԺՇԿՈՒՄՆԵՐ 38 Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը: 39 Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր: Նրա համար Յիսուսին աղաչեցին: 40 Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան: Հիւանդը անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց: 41 Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէսպէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում ու նրանց բժշկում: 42 Շատերի միջից դեւեր էլ էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դո՛ւ ես Աստծու Որդին»: Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետեւ գիտէին, թէ նա Քրիստոսն է: ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ 43 Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտռում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից: 44 Եւ նա նրանց ասաց. «Աստծու արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»: 45 Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում:

    1h 1m

Ratings & Reviews

5
out of 5
2 Ratings

About

Տեր Շավարշ Քահանայի քարոզները եւ Սուրբ Գրքի սերտողությունը — սիրով Դիլիջանից ամբողջ Հայոց աշխարհին։ Father Shavarsh’s weekly sermons and Bible teachings — with love from Dilijan to Armenians worldwide!

To listen to explicit episodes, sign in.

Stay up to date with this show

Sign in or sign up to follow shows, save episodes, and get the latest updates.

Select a country or region

Africa, Middle East, and India

Asia Pacific

Europe

Latin America and the Caribbean

The United States and Canada