ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Armenpress State News Agency

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

  1. Oct 23

    Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրը կվերածվի ժամանակակից արվեստի կենտրոնի. նախագծի մեկնարկը տրված է. Podcast

    2023 թվականին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացրել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու նախագիծը, որը հավանության է արժանացել։   Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցն օրեր առաջ փոդքասթի ձևաչափով զրուցել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանի հետ։ -Կխնդրեմ մի փոքր բացել նախագծի փակագծերը․ ինչպե՞ս է ծնվել գաղափարը։ Նախագծի հիմքում ի՞նչ առաջնահերթություններ են ընկած։ -Շնորհակալ եմ, որ «Արմենպրես»-ի ուշադրության կենտրոնում է այս նախագիծը, քանի որ սա ոչ միայն արվեստի ոլորտում ստեղծագործող և գործող մարդկանց համար է կարևոր, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար։ Մեր գործունեության ընթացքում փաստեցինք, որ արվեստային և մշակութային կյանքը շատ է կենտրոնացած մայրաքաղաքում։ Ցանկացանք մեր ուժերի չափով նպաստել արվեստի ապակենտրոնացմանը։ Բոլորի համար հայտնի իրադարձությունների հետևանքով Սյունիքի մարզը հատկապես 2023 թվականից հետո վտանգված էր, ուստի ցանկացանք այդ մարզի սահմանամերձ գյուղերից մեկում իրականացնել մեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանանք արվեստի և մշակույթի միջոցով պահպանել և ամրակայել այդ տարածքը։ Մեր ընտրությունը կանգ առավ Շվանիձոր բնակավայրի վրա։ Այն շատ հայտնի է իր պատմամշակութային տարբեր հուշարձաններով և Արաքսի ափին է։ Թվում է՝ ձեռքով հնարավոր է դիպչել Իրանի լեռներին։ 2023-ից մեկնարկեցինք նախապատրաստական աշխատանքները։ Շվանիձոր բնակավայրի ղեկավարի, Մեղրիի համայնքապետի հետ հանդիպման արդյունքում գաղափարի իրականացման համար Շվանիձորում մեզ տրամադրվեց յոթ տարածք՝ որպես մեկնարկային կառույցներ, որոնք հիմք կհանդիսանան բուն բնակավայրը ժամանակակից արվեստի կենտրոնի վերածելու համար։

    Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրը կվերածվի ժամանակակից արվեստի կենտրոնի. նախագծի մեկնարկը տրված է. Podcast

About

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ