10:30 Talks

Lil Arami

«10:30 Talks»-ը կրթական փոդքասթ է, որը միավորում և տարածում է ամենատարբեր ոլորտների մարդկանց գիտելիքն ու փորձը 1 թվային հարթակում։

  1. 3h ago

    Սովապահության միֆը, նիհարելը, սննդային վարքի խանգարումները | Լիդիա Այվազյան | 10:30 Talks #57

    Մեր համայնքը՝ https://1030club.com/🎙️Այսօր Լիլ Արամին հյուրընկալել է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանին։ Այս էպիզոդում խոսել ենք սննդային վարքի խանգարումների, ճարպակալման որպես խրոնիկ հիվանդության, Օզեմպիկի հեղափոխության ու դրա թաքնված ռիսկերի, ինչպես նաև Մինեսոտայի սովի էքսպերիմենտի դասերի մասին։ Լիդիան պատմել է 5000+ պացիենտների հետ աշխատանքի փորձից, երկարակեցության 5 կոմպոնենտների, կանանց համար ուժային մարզումների կարևորության, 7000 քայլի իրատեսական նորմայի և ընտանեկան սեղան նստելու մշակույթի դրական ազդեցության մասին։ Աջակցեք փոդքասթին ⬇⬇⬇ ► «Patreon» - https://www.patreon.com/cw/1030Talks/membership ► «ռեԱրմենիա»- https://bit.ly/4rjRU66 ► Դարձեք մեր համայնքի անդամ՝ https://1030club.com/__ ______________ Մենք սոցցանցերում` Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S

    Սովապահության միֆը, նիհարելը, սննդային վարքի խանգարումները | Լիդիա Այվազյան | 10:30 Talks #57
  2. Oct 6

    Ինչպե՞ս էին կառավարում մանկահասակ արքաները միջնադարում | Վահե Թորոսյան | 10:30 Talks #51

    🎙️Այս էպիզոդում հյուրընկալել ենք Վահե Թորոսյանին, որը պետական գիտությունների թեկնածու է, Մատենադարանի տնօրենի գիտական տեղակալը, Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի դասախոս։  Զրուցել ենք միջնադարյան Հայաստանի ու Կիլիկիայի ամենաթաքնված ու հետաքրքիր էջերի մասին։ Պարզել ենք, թե ինչպես Գրիգոր Վկայասերը «հրաժարվեց» կաթողիկոսական աթոռից, որպեսզի Կոստանդնուպոլսում թարգմանի հայ եկեղեցին պաշտպանող ձեռագրերը, և թե ինչպես նրա աշակերտները փոթորկի հետևանքով հայտնվեցին Ալեքսանդրիայում ու ստիպված եղան դիվանագիտական «սուտ» հորինել տեղի իշխանությունների համար։ Քննարկել ենք նաև. 12–14 տարեկանում ամուսնությունը. ինչպե՞ս էին կառավարում մանկահասակ արքաներն ու խնամակալները։ Լևոն Ա-ի 2 թագերը. ինչպե՞ս նա նույն օրն օծվեց և՛ Հռոմի, և՛ Բյուզանդիայի թագերով։ Հայոց զորքի շարժական սեղանը. ինչպե՞ս անհետացավ ռազմադաշտում պատարագ մատուցելու ավանդույթը։ Գևորգյան ճեմարան. ինչպե՞ս են ուսանողների հարցերը փոխում գիտական հոդվածների ընթացքը։  Աջակցեք մեզ ⬇⬇⬇ ► «Patreon» - https://www.patreon.com/cw/1030Talks/membership ► «ռեԱրմենիա»- https://bit.ly/4rjRU66 ________________ Մենք սոցցանցերում` Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S Spotify - https://bit.ly/4rDLePy Apple Podcasts - https://bit.ly/4rabkKf  ________________ 00:00 - Նախաբան 08:20 - Կաթողիկոսի «դիվանագիտական խորամանկությունը» 15:10 - Ինչպե՞ս հայկական ձեռագրերը փոթորկի պատճառով հայտնվեցին Ալեքսանդրիայում 20:45 - 136 տարի ժառանգաբար փոխանցվող կաթողիկոսական աթոռը 26:30 - Քանի՞ տարեկանում էին ամուսնանում միջնադարում 34:10 - Ինչպե՞ս Լևոն Ա-ն երկու տարբեր թագով օծվեց նույն օրը և նույն եկեղեցում 42:50 - Հռոմի պապը նախապայմաններ առաջ քաշեց 50:15 - Ինչու՞ հայոց զորքը կորցրեց պատարագի շարժական սեղանը 58:30 - Գևորգյան ճեմարանն ու Վազգենյան դպրանոցը 1:15:20 - Կապը այսօրվա հետ 1:29:35 - Եզրափակիչ խաղ

    Ինչպե՞ս էին կառավարում մանկահասակ արքաները միջնադարում | Վահե Թորոսյան | 10:30 Talks #51

About

«10:30 Talks»-ը կրթական փոդքասթ է, որը միավորում և տարածում է ամենատարբեր ոլորտների մարդկանց գիտելիքն ու փորձը 1 թվային հարթակում։