TOON CAST's Podcast

TOON CAST

 TOONCAST-ը TOON EXPO-ի պաշտոնական պոդքաստն է՝ որտեղ խոսվում է ամենի մասին, ինչն իրականում ձևավորում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտը՝ շուկայի միտումներ, նոր տեխնոլոգիաներ, նախագծային մտածողություն, վաճառքներ, ներդրումներ, միջազգային փորձ և հաջողության պատմություններ։ Պոդքաստի հյուրերը մարդիկ են, ովքեր կառուցում են ապագա քաղաքները, զարգացնում շուկան և սահմանում նոր չափանիշներ անշարժ գույքի ու բիզնեսի աշխարհում։ Յուրաքանչյուր էպիզոդում կհանդիպեք՝ - ոլորտի փորձառու մասնագետների - փորձագետների -կառուցապատողների -անշարժ գույքի և կառուցապատման ոլորտներին հարող այլ ոլորտների մասնագետների։   

Episodes

  1. MAR 30

    TOONCAST 08 | 20․000+ նախապես գրանցված այցելու՝ 27 երկրներից․ TOON EXPO 2026 ի բոլոր մանրամասները

    TOONCAST-ի այս հատուկ թողարկման հյուրը Դիանա Հարոյանն է՝ Big Projects ընկերության համահիմնադիրը, Մարքեթինգի և PR-ի բաժնի ղեկավարը։ Զրույցը նվիրված է TOON EXPO 2026-ի ամբողջական մարքեթինգային արշավին, դրա մասշտաբին, գործիքներին և այն արդյունքներին, որոնք արդեն իսկ արձանագրվել են մինչև ցուցահանդեսի մեկնարկը։ Քննարկվում է, թե ինչպես է ձևավորվել արշավի ռազմավարությունը, ինչ հարթակներ են օգտագործվել՝ սկսած ինֆլուենսերներից և հանրային դեմքերից մինչև ավանդական մեդիա և արտաքին գովազդային ալիքներ։ Անդրադարձ է կատարվում նաև TOON EXPO INTENSIVE կրթական ձևաչափին, TOON ECOSYSTEM-ի գաղափարին, ինչպես նաև այն մեխանիզմներին, որոնք նպաստում են շուկայի ակտիվացմանը և այցելուների ներգրավմանը։  Այս թողարկումը հնարավորություն է հասկանալու՝ ինչու է TOON EXPO-ն դարձել տարածաշրջանի ամենախոշոր հարթակներից մեկը և ինչ է սպասվում այցելուներին այս անգամ։

    20 min
  2. FEB 23

    TOONCAST 03 | Կառուցապատող գնորդ հարաբերություններ, ի՞նչ է փոխվել շուկայում

    TOONCAST #03-ում հյուրը Վարդան Մարության է՝ ML MINING ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Զրույցը կենտրոնացած է կառուցապատող–գնորդ հարաբերությունների փոփոխությանը և շուկայում ձևավորվող նոր իրականությանը։ Քննարկվում է, թե ինչ է փոխվել գնորդի վարքագծում և սպասումներում, ինչու է կառուցապատողը դարձել առավել շահառուակենտրոն, և ինչպես են փոխվում վստահության կառուցման մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվում շուկայի արագ աճին, ներդրումային հետաքրքրությանը, ոլորտի պատրաստվածությանը, ինչպես նաև այն սխալ պատկերացումներին, որոնք հաճախ ունի վերջնական սպառողը։ Թողարկում նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ՝ ինչպես է ձևավորվում հարաբերությունները կառուցապատողի և գնորդի միջև, և ինչ սկզբունքներով է աշխատում ժամանակակից անշարժ գույքի շուկան Հայաստանում։

    56 min
  3. FEB 20

    TOONCAST 02 | Քաղաքաշինության ընդհանուր պատկերը ներկայիս մարտահրավերներն ու ապագա միտումները

    TOONCAST #02-ում հյուրը Գուրգեն Գրիգորյան է՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը։ Զրույցը կենտրոնացած է Հայաստանի քաղաքաշինության և կառուցապատման ոլորտի ընդհանուր պատկերի վրա՝ ներկայիս մարտահրավերների, կարգավորումների և առաջիկա միտումների համատեքստում։ Քննարկվում են շուկայի ներկա վիճակը վիճակագրական թվերով, առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը, կառուցապատման նոր ստանդարտները, թույլտվությունների նվազումը և մշտապես փոփոխվող խաղի կանոնների հետևանքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում օտարերկրյա ներդրումներին, միջազգային փորձին, ոլորտում գործող նոր կարգավորումներին, կառուցապատողների ռեյտինգավորման մեխանիզմին և կառուցապատման գործունեության մասին նոր օրենքին։ Թողարկում նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ՝ ինչ փուլում է այսօր քաղաքաշինության ոլորտը Հայաստանում, և ինչ պետք է իմանա ինչպես կառուցապատողը, այնպես էլ վերջնական սպառողը։

    59 min

About

 TOONCAST-ը TOON EXPO-ի պաշտոնական պոդքաստն է՝ որտեղ խոսվում է ամենի մասին, ինչն իրականում ձևավորում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտը՝ շուկայի միտումներ, նոր տեխնոլոգիաներ, նախագծային մտածողություն, վաճառքներ, ներդրումներ, միջազգային փորձ և հաջողության պատմություններ։ Պոդքաստի հյուրերը մարդիկ են, ովքեր կառուցում են ապագա քաղաքները, զարգացնում շուկան և սահմանում նոր չափանիշներ անշարժ գույքի ու բիզնեսի աշխարհում։ Յուրաքանչյուր էպիզոդում կհանդիպեք՝ - ոլորտի փորձառու մասնագետների - փորձագետների -կառուցապատողների -անշարժ գույքի և կառուցապատման ոլորտներին հարող այլ ոլորտների մասնագետների։