Seen Podcast

Seen Podcast

Բոլորս էլ ունենք մտքեր, որոնք պահում ենք մեր մեջ, ու պատմություններ, որոնցով վախենում ենք կիսվել նույնիսկ մտերիմների հետ։ Seen-ը հենց այդ ամենի համար է։ Սա պարզապես փոդքասթ չէ, սա մեր ընդհանուր հարթակն է, որտեղ կարող ես հանել բոլոր դիմակները։ Այստեղ չկա «ճիշտ» ու «սխալ», չկա քննադատություն, չկան խորհուրդներ։ Մենք այստեղ ենք՝ իրար լսելու, իրարից սովորելու ու պարզապես իրար կողք լինելու համար։ Միացի՛ր մեզ, եղիր ակտիվ ու հիշիր՝ այստեղ քեզ լսում են, ընդունում են ու, ամենակարևորը, քեզ տեսնում են։

Episodes

  1. Nov 5

    Էպիզոդ 11․ Սիրում եմ ծնողներիս, բայց ուզում եմ իմ կյանքով ապրել

    «Ես դեռ 13–14 տարեկանից զգում էի, որ տղաներն են ինձ դուր գալիս, բայց չէի ուզում դա ընդունել։ Հետո կարծես մի կերպ համակերպվեցի այդ մտքի հետ, որովհետև ոչինչ չօգնեց։ Համակերպվեցի անզորությունից, որ շատ չտանջվեմ։ Բայց ունեմ սկզբունք, որ երբեք սեքս չեմ ունենալու տղայի հետ։ Ինչքան էլ իմ մեջ դրա կարիքն ունեմ, ու ինձ համար դա նորմալ է, միևնույն է, ես դեմ եմ ու հստակ որոշել եմ՝ չեմ ապրելու գեյ կյանքով։ Որոշել եմ ամուսնանալ աղջկա հետ, որ երեխա ունենամ, ընտանիք կազմեմ ու հետագայում միայնակ չմնամ։ Գիտեմ՝ դժվար է։ Մի անգամ փորձել եմ աղջկա հետ սեքս ունենալ, բայց դժվար էր ու ոչինչ չզգացի։ Բայց ախր ի՞նչ անեմ։ Գիտեմ, որ մեր երկրում իմ նման մարդիկ շատ կլինեն, ովքեր, նույնիսկ իրենց ցանկություններին հակառակ, ընտանիք ու երեխաներ ունենալու համար ամուսնանում են կանանց հետ։ Իրականում ես էլ կուզեի գեյ կյանքով ապրել։ Շատ հնարավորություններ ունեմ երկրից գնալու կամ թեկուզ այստեղ առանձին ապրելու։ Նույնիսկ ծնողներս գուցե ընդունեն ինձ։ Բայց մտածում եմ՝ ավելի կարևոր արժեքներ կան՝ տուն, ընտանիք, երեխա, պատիվ...Գիտե՞ք՝ միայն վախենում եմ, որ տարիներ անց կփոշմանեմ, ու արդեն ուշ կլինի։ Որ կյանքս անցավ, ու ես այդպես էլ չհասկացա՝ ինչ էի ուզում»։ ——— Այս նամակը ստանալուց հետո որոշեցինք հոգեբան Շանայի հետ խոսել այն մասին, թե ինչպես են ընտանիքի ու հասարակության սպասումները ձևավորում մեր պատկերացումները սեփական ապագայի մասին։ Ինչո՞ւ ենք երբեմն վախենում ապրել այն կյանքով, որն իրականում ուզում ենք։ Ի՞նչ են ապրում ծնողները, երբ իմանում են իրենց երեխայի սեռական կողմնորոշման մասին։ Եվ ինչպե՞ս գտնել սահմանը ծնողներին չցավեցնելու ցանկության ու սեփական կյանքով ապրելու միջև։ Այս և այլ հարցերի մասին խոսել ենք SEEN-ի նոր էպիզոդում։ Ուղարկիր քո պատմությունը անանուն՝ անցնելով այս հղումով. https://forms.gle/L1ZtiTjrZDuztMfi9 Հետևիր նաև մյուս հարթակներում. 📺 YouTube: https://youtube.com/@seen-q8c?si=WdqczU6hyXTJnvUd ✈️ Telegram: https://t.me/+bhdqgI5DMKozZmE6 📱 Instagram: https://www.instagram.com/seen.pod?igsh=c3NmcmttandlZG4y&utm_source=qr 🎵 TikTok: https://www.tiktok.com/@seen.pod?_r=1&_t=ZS-95t5iqs6Ycf

  2. Trailer

    Seen. Բարի գալուստ

    Փոդքասթ այն ամենի մասին, ինչի մասին սովորաբար լռում ենք: Սա Seen-ի սկիզբն է։ Բոլորս էլ ունենք մտքեր, որոնք պահում ենք մեր մեջ, ու պատմություններ, որոնցով վախենում ենք կիսվել նույնիսկ մտերիմների հետ։ Seen-ը հենց այդ ամենի համար է։ Սա պարզապես փոդքասթ չէ, սա մեր ընդհանուր հարթակն է, որտեղ կարող ես հանել բոլոր դիմակները։ Այստեղ չկա «ճիշտ» ու «սխալ», չկա քննադատություն, չկան խորհուրդներ։ Մենք այստեղ ենք՝ իրար լսելու, իրարից սովորելու ու պարզապես իրար կողք լինելու համար։ Միացի՛ր մեզ, եղիր ակտիվ ու հիշիր՝ այստեղ քեզ լսում են, ընդունում են ու, ամենակարևորը, քեզ տեսնում են։ Ուղարկիր քո պատմությունը անանուն՝ անցնելով այս հղումով. https://forms.gle/L1ZtiTjrZDuztMfi9 Հետևիր նաև մյուս հարթակներում. 📺 YouTube: https://youtube.com/@seen-q8c?si=WdqczU6hyXTJnvUd ✈️ Telegram: https://t.me/+bhdqgI5DMKozZmE6 📱 Instagram: https://www.instagram.com/seen.pod?igsh=c3NmcmttandlZG4y&utm_source=qr 🎵 TikTok: https://www.tiktok.com/@seen.pod?_r=1&_t=ZS-95t5iqs6Ycf

Trailer

About

Բոլորս էլ ունենք մտքեր, որոնք պահում ենք մեր մեջ, ու պատմություններ, որոնցով վախենում ենք կիսվել նույնիսկ մտերիմների հետ։ Seen-ը հենց այդ ամենի համար է։ Սա պարզապես փոդքասթ չէ, սա մեր ընդհանուր հարթակն է, որտեղ կարող ես հանել բոլոր դիմակները։ Այստեղ չկա «ճիշտ» ու «սխալ», չկա քննադատություն, չկան խորհուրդներ։ Մենք այստեղ ենք՝ իրար լսելու, իրարից սովորելու ու պարզապես իրար կողք լինելու համար։ Միացի՛ր մեզ, եղիր ակտիվ ու հիշիր՝ այստեղ քեզ լսում են, ընդունում են ու, ամենակարևորը, քեզ տեսնում են։