🎙️ «Կոնսուլտանտներ» — Էպիզոդ 3-ը արդեն հասանելի է: 🎉 Էպիզոդ 3. Սուր դիարեա — Ջրային, դիզենտերիա և կլինիկական մոտեցումներ 🦠 34-ամյա տղամարդը դիմել է բժշկի՝ չորս օր տևող ջրային դիարեայի, որովայնի կծկանքանման ցավերի և սուբֆեբրիլ ջերմության պատճառով: Նա վերջերս չի ճամփորդել, վերջին ամիսներին հակաբիոտիկներ չի ընդունել, իսկ երեք օր առաջ մասնակցել է հարսանիքի: Նրա սենյակակիցն ունի նույն ախտանիշները: Արդյո՞ք սա այնպիսի դեպք է, որին կարելի է տուն ուղարկել՝ պարզապես հեղուկներ խմելու հանձնարարականով, թե՞ նրան անհրաժեշտ է կլինիկական հետազոտություն: Եվ եթե որոշեք հետազոտել, կոնկրետ ի՞նչ անալիզներ եք պատվիրելու, և արդյո՞ք արդյունքները կփոխեն ձեր հետագա տակտիկան: Այս էպիզոդում մենք մանրամասն քննարկում ենք սուր դիարեան այնպես, ինչպես անհրաժեշտ է մտածել հիվանդասենյակում (on the wards) և կլինիկայում. 🔹 Ինչպես դասակարգել դիարեան նախքան որևէ անալիզ պատվիրելը. սեկրետոր, օսմոտիկ, թե՞ բորբոքային, և ինչո՞ւ է սա կարևոր: 🔹 Անամնեզի այն կլինիկական նշանները, որոնք հուշում են, որ հիվանդությունը ինքնասահմանափակվող է (self-limited), և նրանք, որոնք պետք է ձեզ զգոնացնեն: 🔹 Ե՞րբ ուղարկել կղանքի ցանքս, ե՞րբ պատվիրել C. difficile-ի PCR, ե՞րբ կատարել գործիքային հետազոտություն, և ե՞րբ դրանցից ոչ մեկի կարիքը չկա: 🔹 Էմպիրիկ հակաբակտերիալ թերապիա. ովքե՞ր պետք է ստանան անտիբիոտիկ, ովքե՞ր՝ ոչ, և ո՞րն է այն միակ իրավիճակը, երբ առանց ցանքսի արդյունքի բուժում սկսելը միանշանակ ճիշտ քայլ է: 🔹 Միկրոօրգանիզմների կլինիկական զուգորդումները. ճամփորդների դիարեա, սննդային թունավորում, արյունային դիարեա երիտասարդ պացիենտի մոտ և հետանտիբիոտիկային դիարեա: Առաջին հայացքից պարզ կլինիկական դեպք, որի հետևում, սակայն, թաքնված են բազմաթիվ պատասխանատու որոշումներ: 💬 Հարցեր և մեկնաբանություններ Ունե՞ք հարցեր այս էպիզոդի վերաբերյալ, ցանկանում եք քննարկել կլինիկական դե՞պք, թե՞ առաջարկել հաջորդ թեման: Թողե՛ք մեկնաբանություն մեր տելեգրամյան ալիքում — մենք կարդում ենք բոլոր հարցերը, իսկ ընտրվածներին կանդրադառնանք հաջորդ էպիզոդներում: 🎤 «Կոնսուլտանտներ» փոդքաստը գործում է «Ռեզիդենտները Ռեզիդենտների համար» (Residents for Residents) նախաձեռնության շրջանակներում 🇦🇲 — կապ հաստատելով Հայաստանի և ԱՄՆ-ի ներքին հիվանդությունների (internal medicine) ռեզիդենտների միջև: 📍 Գտե՛ք մեզ այստեղ. YouTube: https://www.youtube.com/@Կոնսուլտանտներ Telegram: https://t.me/konsultantner 🎧 «Կոնսուլտանտներ»-ը հայալեզու կլինիկական կրթական փոդքաստ է ռեզիդենտների և բժշկական բուհերի ստուդենտների համար: Այն կլինիկական դատողությունների շղթան, որով անցնում եք հիվանդի կողքին (at the bedside)՝ մեր լեզվով: