Հետաքննող Լրագրողներ

HETQ TV

Բարի գալուստ Hetq TV:Այստեղ դուք կգտնեք հետաքննական նյութեր կոռուպցիայի մասին։ Մեր գլխավոր առաքելությունն է՝ բացահայտել պետական մարմինների չարաշահումները, կոռուպցիոն գործարքները, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, բարձրացնել քաղաքացիներին հուզող խնդիրները, գնալ նրանց դիմուների հետքով եւ գտնել այդ խնդիրների լուծումը: Այստեղ մենք պարբերաբար քննարկում ենք՝պետական գնումներ, հանրային միջոցների վատնումներ, շրջակա միջավայր, ընթերցողներին հուզող հարցեր, որոնց մասին խմբագրությունը նամակներ է ստանումԻնչու՞ արժե բաժանորդագրվել.Մենք տրամադրում ենք անաչառ և փաստերի վրա հիմնված տեղեկատվություն:Մի մոռացեք բաժանորդագրվել և միացնել զանգակի կոճակը, որպեսզի տեղյակ լինեք ամենակարևորի մասին:Համագործակցության հարցերով՝ info@hetq.am էլ. փոստ գովազդի և բիզնեսի համարՊաշտոնական կայքը՝ www.hetq.am 

  1. Sep 16

    523 հազար ֆրանկ․ Շվեյցարիայից՝ Հայաստան․ 8-րդ հարկ

    *** 2026 թվականի հունիսի 30-ին HetqTV Յություբյան ալիքում հրապարակված փոդքասթը խմբագրվել է՝ հաշվի առնելով, որ դրանում պարունակվող՝ Դենիս Կացիվին վերաբերող առանձին պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ *** 2026 թ․-ի փետրվարին Շվեյցարական բանկից Հայաստան է փոխանցվել 523 հազար շվեյցարական ֆրանկ։ #Գումար ը պատկանել է ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին։ Նա կապ է ունեցել «Մագնիտսկու գործ» անունը ստացած խմբի հետ, որոնք հանցավոր ճանապարհով ձեռք բերած 230 միլիոն դոլարը հանել են #Ռուսաստան ից և փորձել են օրինականացնել։ 2026 թ․-ի հունիսին «Հետքում» հրապարակվել է ««Մագնիտսկու գործի» հետքերով. կասկածելի կես միլիոն ֆրանկը Շվեյցարիայից հասել է Հայաստան» վերնագրով հետաքննությունը։ Հեղինակը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն է, ով «8-րդ հարկ» փոթքասթի ժամանակ ներկայացնում է գործարքի մանրամասները և անդրադառնում է #Հայաստան ի ֆինանսաբանկային համակարգի ստվերային կողմերը։

    523 հազար ֆրանկ․ Շվեյցարիայից՝ Հայաստան․ 8-րդ հարկ
  2. Sep 16

    Ովքե՞ր են կանգնած ֆեյսբուքյան սարսափեցնող գովազդների թիկունքում․ 8-րդ հարկ

    Խորհրդարանական ընտրությանը նախորդող ամիսներին և հատկապես նախընտրական քարոզչության փուլում սոցիալական ցանցերում ակտիվ #գովազդ վում է քաղաքական բովանդակություն։ «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը նվիրված է սոցցանցերի քաղաքական գովազդին, դրա ֆինանսավորմանը և այլն։ «Հետքի» լրագրողներ Նարե Պետրոսյանը և Արեն Նազարյանը ուսումնասիրել են գովազդային նյութերը, պարզել են որոշ գովազդների ֆինանսավորման շրջանակը։ #Փոդքասթ ի 9-րդ էպիզոդում լրագրողները ներկայացնում են նաև դեռևս չհրապարակված ուսումնասիրության արդյունքները(ընդդիմադիր էջերի գովազդների վերաբերյալ)։ Ավելի վաղ «Հետքում» հրապարակվել է «Ստվերային քարոզչություն. ինչպես են #ՔՊ -ի թեզերը տարածվում սոցցանցերում» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացված են «ՔՊ»-ի թեզերը տարածող և գովազդող էջերը, ֆեյսբուքի թափանցիկության քաղաքականության շրջանցման դեպքերը և այլն։

    Ովքե՞ր են կանգնած ֆեյսբուքյան սարսափեցնող գովազդների թիկունքում․ 8-րդ հարկ

About