Խորանալու թեմա

Media.am

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են թեմաներ, որոնք այս կամ այն կերպ վերաբերվում են բոլորիս։ Նրանք խորանում են թեմայի մեջ, մի լավ հասկանում ինչը ինչոց է ու դրա մասին պատմում ձեզ։ Կարևոր թեմաներից օգնում են գլուխ հանել ոլորտի վստահելի գիտնականներն ու հետազոտողները։

Episodes

  1. 02/08/2021

    Կադրային փոփոխությունները

    «Խորանալու թեմայի» չորրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են հեղափոխությունից հետո պետական ապարատում կադրային բազմաթիվ փոփոխությունները։ Նրանք պարզել են, որ վարչապետ դառնալու օրվանից և մինչև Արցախյան երկրորդ պատերազմը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է աշխատանքից ազատման ավելի քան 300 հրաման։  Շա՞տ է սա թե՞, ընդհակառակը՝ չափազանց քիչ հետհեղափոխական երկրի համար։ Ինչպի՞սի կարդրային քաղաքականություն կտեսնենք առաջիկայում։ Իսկ ի՞նչ է հուշում հարևան Վրաստանի փորձը։ Այս և այլ հարցերից օգնել են գլուխ հանել քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը և Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետ Օլեսյա Վարդանյանը։ Կարդացեք նաև media.am-ի հոդվածը կադրային փոփոխությունների մասին․ դրանում մանրամասն ներկայացվում է, թե երբ և ինչքան պաշտոնյա է ազատվել աշխատանքից կամ պաշտոն ստանձնել Թավշյա հեղափոխությունից հետո 👉 https://media.am/hy/verified/2020/12/25/25648/

  2. 11/14/2020

    Ահաբեկիչնե՞ր, թե՞ վարձկաններ. ովքեր էին Ադրբեջան բերված սիրիացիները

    «Խորանալու թեմայի» չորրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են՝ ինչպես ապացուցվեց, որ Սիրիայից վարձկանները Ադրբեջան տեղափոխվեցին։ Նրանք պարզել են, թե ովքեր են այս մարդիկ, ինչ ազդեցություն են թողել պատերազմական իրավիճակի վրա և ինչպես նրանց ներկայությանն արձագանքեցին տարածաշրջանի երկրները։ Թեմայից օգնել է գլուխ հանել Կովկասի իրադարձությունները լուսաբանող լրագրող, Միջին Արևելքի Ինստիտուտի ոչ ռեզիդենտ հետազոտող Նիլ Հաուերը և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի 'Focus on Karabakh' պարբերականի խմբագիր Էմիլ Սանամյանը։ Կարդացեք նաև վարձկանների մասին media.am-ի  հոդվածը. դրանում վերակառուցել ենք այն ուղին, որը անցել են սիրիացի զինյալները Հարավային Կավկաս հասնելու համար։ https://media.am/hy/verified/2020/11/05/24940/

  3. 09/09/2020

    Սևանի հիմնախնդիրը․ ի՞նչ կլինի, եթե լիճը ճահճանա

    «Խորանալու թեմայի» երկրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են Սևանի հիմնախնդիրը․ ինչու լիճը հայտնվեց ճահճացման եզրին, ինչքանով է հավանական Սևանի ճահիճ դառնալը ու ինչ է պետք անել նման ելքից խուսափելու համար։ Թեմայից օգնել են գլուխ հանել ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը։ Այս թողարկումը ստեղծելիս մենք օգտվել ենք հետևյալ աղբյուրներից․ «Արփա-Սևան», Հայկ Տիգրանյան, Գոհար սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ «First report about toxic cyanobacterial bloom occurrence in Lake Sevan, Armenia», Gevorgyan, Rinke et al., International Review of Hydrobiology «Ի՞նչ է պետք իմանալ Սևանի խնդրի մասին. 10 փաստ», Media.am «Սևանից՝ Ամուլսար․ զրույց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ»,  Սիվիլնեթ «Սևանի ապօրինի տերերը․ ում տները կանցնեն ջրի տակ», fip.am

About

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են թեմաներ, որոնք այս կամ այն կերպ վերաբերվում են բոլորիս։ Նրանք խորանում են թեմայի մեջ, մի լավ հասկանում ինչը ինչոց է ու դրա մասին պատմում ձեզ։ Կարևոր թեմաներից օգնում են գլուխ հանել ոլորտի վստահելի գիտնականներն ու հետազոտողները։