Կոճակ

365news

«Կոճակ» վոդքասթ. երիտասարդական փոդքաստ, որն ունի նաև վիդեո տարբերակ: Վոդքաստի հաջորդ հյուրը կարող եք լինել դուք, եթե ուզում եք ձեր սիրելի անիմեն, սերիալը, գիրքը կամ ինչ ասես քննարկել։ Առայժմ, մեր վոդքաստը թողարկվում է երկու շաբաթը մեկ անգամ: Քննարկման ընթացքում կլսեք կարծիքներ, փաստեր ու լիքը ծիծաղ։ Եվ, ուրեմն, կոճկեք ձեր կոճակները ու սեղմեք լսելու կոճակը, մենք սկսում ենք․․. Փնտրեք, գտեք, դիտեք և լսեք մեր վոդքասթը Anchor, Soundcloud, Spotify, Google Podcast և Apple Podcast հարթակներում:

  1. 11/13/2022

    House of the Dragon. «Կոճակ» վոդքաստ 2

    Երեք տարի դադարից հետո Game of Thrones սերիալի երկրպագուները շունչները պահած սպասում էին House of the Dragon սերիալին, որը նրանց նորից կտաներ Ջորջ Մարտինի աշխարհ։ Քանի որ ավարտվել է «Վիշապի տան» առաջին սեզոնը, Արծվիկը՝ Ատա Կլեկչյանի, Մարիամ Մալաքյանի և Հայկազ Մկրտչյանի հետ քննարկել է Սևերի ու Կանաչների պայքարի, հերոսների, սյուժեի ու գրքի հետ տարբերությունների մասին։ «Կոճակ» փոդքաստի այս էպիզոդում դուք կլսեք վերլուծություն հերոսների քայլերի ճիշտ կամ սխալ լինելու, երկրպագուների սպասումների արդարացման ու դերասանական խաղի մասին։ Մասնակիցները, որոնք կարդացել էին գրքերն ու շատ լավ ծանոթ էին Մարտինի աշխարհին, խոսեցին սերիալում ներառված աբսուրդ փոփոխությունների, հերոսներին որոշ հատկանիշներ տալու և սերիալի հաջողության մասին։ Ձեզանից մնում է միայն միացնել լսելու կոճակը և ևս մեկ անգամ մտնել Ջորջ Մարտինի զարմանահրաշ աշխարհի մեջ։

  2. 10/16/2022

    Կոմբինիի մարդը. «Կոճակ» վոդքաստ 2

    «Կոճակ» վոդքաստը վերադառնում է նոր եթերաշրջանով: Երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումը նվիրված է ճապոնացի գրող Սայակա Մուրատայի «Կոմբինիի մարդը» գրքին: Տաղավարում են գրքի թարգմանչուհի Աստղիկ Հովհաննիսյանը, գրող-բանաստեղծ Վարդան Սմբատյանը, գրքասեր Արևիկ Հակոբյանն ու ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը: Էպիզոդում գրքի թարգմանիչը կիսվում է իր փորձով, պատմում թարգմանության դժվարություններից և հեղինակի հետ զրույցից : Գիրքը փոքր վեպ է, որտեղ հեղինակը ներառել է բազում հարցեր՝ սկսած սպիտակ ագռավ լինելուց մինչև հասարակության կարծիքները: Այն գրված է պարզ լեզվով. մենք քննարկել ենք՝ ինչո՞ւ է լեզուն պարզ, արդյո՞ք ստեղծագործությունը անտիուտոպիա է, և թե ի՞նչ նմանություններ կան ճապոնական և հայկական մշակույթների միջև։ Ձեզ մնում է միայն կոճկել ձեր շորի կոճակները, սեղմել միացնելու կոճակն ու հայտնվել ճապոնական մշակույթի քննարկման աշխարհում:

  3. 07/03/2022

    The truman show. «Կոճակ» վոդքաստ #17

    Ողջույն, եթե ամեն դեպքում չհանդիպենք, նաև բարի օր, բարի երեկո և բարի գիշեր։ Ցանկացածը, ով գոնե մեկ անգամ դիտել է Թրումանի շոու ֆիլմը, ծանոթ է այս արտահայտությանը։ Այսօր «Կոճակ» վոդքաստում բոլորը իրար մի քանի անգամ բարևեցին և քննարկեցին ֆիլմը։ Տաղավարում էին Հովհաննեսը, Սոնան, Վահագնը և ինչպես միշտ՝ Արծվիկը։ Այս ֆիլմը շատերի համար դրամա է, շատերի համար կոմեդիա, շատերը այս ֆիլմը ընկալում են որպես դաժան անտիուտոպիա։ Հաղորդման ընդացքում քննարկել ենք շոուի ռեժիսորի՝ Քրիստօֆի անվան( Քրիստoff), նրա վատ կամ հանճարեղ լինելու, ֆիլմի թերությունների, սոցիալական, ուտոպիստական գաղափարների և մեր իրականության հետ նմանության մասին։ Եվ իսկապես, երբևէ մտածել եք՝ իսկ գուցե՞ այսօր մենք նույնպես ապրում ենք մի շոուի մեջ, իսկ եթե ապրում ենք, ո՞րն է այնտեղից դուրս գալու ճանապարհը։  Դե ինչ, ձեզ մնում է միայն սեղմել միացնելու կոճակը ու խորանալ ևս մի շոուի մեջ։

About

«Կոճակ» վոդքասթ. երիտասարդական փոդքաստ, որն ունի նաև վիդեո տարբերակ: Վոդքաստի հաջորդ հյուրը կարող եք լինել դուք, եթե ուզում եք ձեր սիրելի անիմեն, սերիալը, գիրքը կամ ինչ ասես քննարկել։ Առայժմ, մեր վոդքաստը թողարկվում է երկու շաբաթը մեկ անգամ: Քննարկման ընթացքում կլսեք կարծիքներ, փաստեր ու լիքը ծիծաղ։ Եվ, ուրեմն, կոճկեք ձեր կոճակները ու սեղմեք լսելու կոճակը, մենք սկսում ենք․․. Փնտրեք, գտեք, դիտեք և լսեք մեր վոդքասթը Anchor, Soundcloud, Spotify, Google Podcast և Apple Podcast հարթակներում: