Sassountsi Sass / Սասունցի Սաս

Sassountsi Sass

Discovering the hidden gems of the Armenian multiverse, one episode at a time, always with sass. Յայտնաբերե՛նք հայոց աշխարհի թաքնուած գանձերը:

Episodes

  1. Մենք (Menq) - E01.1S01

    11/14/2021

    Մենք (Menq) - E01.1S01

    Այս առաջին դրվագում հանդիպեք Աստղիկին և Արագահին - Սասունցի Սասի երկու ձայներին: Արագահը Փարիզ ծնած-մեծցած ֆրանսահայ մըն է, որ այժմ Իտալիա` Միլան քաղաքը կ‘ուսանի: Ան աւելի արևմտահայերէն կը խօսի, բայց կը փորձէ քիչ մըն ալ արևելահայերէն նետել, երբ իր արևելահայ բարեկամներու ու ազգականներուն հետ կը գտնուի: Երբեմն ֆրանսական հնչիւնը զորաւոր է հայերէն խօսելուն ատեն, երբեմն ալ ոչ. մէկ բանէ վստահ կրնաք ըլլալ` դժուար է իրեն համար օտար լեզու չխառնել, բայց բաւական կը փորձէ ինքզինքը լաւացնել (կարծե՞մ): Կը սիրէ նաև գիշերները մինակը իր սենեակին մէջ պարել: Աստղիկը Փարիզում բնակվող ֆրանսահայ լրագրող է: Նրա աշխատանքը տպագրվել է տարբեր լրատվամիջոցներում` Ֆրանս Հեռուստատեսություն, ԱՖՊ, ՂՏՍ, Հետք, Արեւելքը Օրը, Գառդյանը և այլն: Նա խոսում է արևելահայերեն, օգտագործում է շատ ռուսերեն բառեր առանց իմանալու (դա իր մայրիկի պատճառով է) և ունի այդ արևմտահայերեն շրջադարձը` երբեմն արաբերեն, թուրքերեն և ամհարերեն բառերով (դա նրա հայրիկի պատճառով է): Նա փորձում է խենթ չդառնալ այդ բոլոր բարբառներով և լեզուներով, որոնք պարում էն նրա ուղեղում: Առայժմ նա լավ է: Մենք ձեզ տեղյակ կպահենք: O, և նա ամեն ինչ գիտի ժինգալով հացի մասին:

    24 min

About

Discovering the hidden gems of the Armenian multiverse, one episode at a time, always with sass. Յայտնաբերե՛նք հայոց աշխարհի թաքնուած գանձերը: