Երգխոսություն

Զառա Տոնիկյան

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։ Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

  1. Jun 27

    Երիտասարդ դասական երաժիշտներ

    Դասական երաժշտությունը հաճախ ընկալվում է որպես հավերժական ու միևնույն ժամանակ՝ անփոփոխ մի աշխարհ, որն ապրում է իր խիստ կանոններով։ Սակայն այսօր, երբ տեղեկատվական տեմպերն ու մեդիա տիրույթի թրենդները փոխվում են վայրկյանների արագությամբ, ակադեմիական արվեստը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Ինչպե՞ս պահպանել դարերի խորքից եկող հարստությունն ու որակը մի աշխարհում, որտեղ լսարանը պահանջում է արագ սպառվող բովանդակություն։ Այս հարցի պատասխանը թաքնված է հենց նոր սերնդի երաժիշտների մտածողության մեջ։ Մեր հյուրերը երիտասարդ արվեստագետներ են, ովքեր, հանդիսանալով հայաստանյան կատարողական դպրոցի կրողները, այսօր իրենց ձեռագիրն են հաստատում արտերկրի խիստ մրցակցային միջավայրում։ Սա երկու տարբեր աշխարհների, տարբեր կրթական համակարգերի և մշակույթների բախում է, որը ծնում է բոլորովին նոր որակ։ Մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես է դասական երաժշտությունն այսօր վերածնվում ժամանակակից երիտասարդության շրջանում, արդյո՞ք հնարավոր է կոտրել կարծրատիպերն ու ձևավորել այնպիսի մշակութային միջավայր, որտեղ բարձրարժեք երաժշտությունը կդառնա ոչ թե էլիտար փոքրամասնության, այլ նոր սերնդի պահանջը։  Երգխոսությունը կիթառահար Էդուարդ Հրմուշյանի և թավջութակահար Նարեկ Հեքեքյանի հետ է։

    Երիտասարդ դասական երաժիշտներ

Trailer

About