Դրամապանակ

Զարուհի Տոնիկյան

Բացեցիր դրամապանակդ, հաշվեցիր փողերդ, ծախսերդ և հասկացար, որ մի բան այն չէ՞։ Այսուհետ «Դրամապանակը» քո ֆինանսական գրագիտության ուղեցույցն է։ Միասին կկազմենք խնայողությունների ռազմավարություններ, կհասկանանք՝ ինչպես կառավարել պարտքերը և ներդրումների եկամտաբերությունը:

  1. 01/16/2025

    Չեմ ցանակնում ներբեռնել էլեկտրոնային դրամապանակ

    Էլեկտրոնային դրամապանակները կամա թե ակամա դարձել են հատկապես երիտասարդների ամենօրյա օգտագործման գործիքներից։ Սակայն դրանց կիրառումն ու  փոխկապված ռիսկերը դեռ վանում են շատերին։Շատերի համար, այդ թվում  Մարիաննա Մուրադյանի, էլեկտրոնային դրամապանակները լուրջ մտահոգություններ են առաջացնում: Նա հրաժարվում է ներբեռնել ցանկացած էլեկտրոնային դրամապանակ՝ անհանգստանալով պահանջվող անձնական տվյալների քանակից և ֆինանսական խարդախության աճող սպառնալիքից։ Էլեկտրոնային դրամապանակների իրականությունը հասկանալու համար Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կարգավորման վարչության պետ Ինգա Շիրակյանը կներակայացնի ներկայումս Հայսատանում գործող դրամապանակների կարգավորումները, թե ինչպես են գործում էլեկտրոնային դրամապանակները, ինչ անվտանգության միջոցներ կան և ինչպես կարող ենք դրանք արդյունավետ օգտագործել։

    Չեմ ցանակնում ներբեռնել էլեկտրոնային դրամապանակ
  2. 12/20/2024

    Ինձ վարկ չտրամադրեցին

    Ինչպե՞ս եք սկսում օգտվել բանկային ծառայություններից: Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վարկի համար դիմելիս և ընդհանրապես առաջին անգամ բանկային գործարք իրականացնելիս: Իսկ ինչպե՞ս եք ընտրում վարկի այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է ձեր կարիքներին: Մասնագիտությամբ լրագրող Անի Հարությունյանն է, 21 տարեկանը լրանալուց հետո, նա դիմել է վարկ ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Նրա փորձառությունը մեզանից շատերի մոտ հարցեր է առաջացնում․ ի՞նչ է անհրաժեշտ վարկի հաստատվելու համար, և ինչպե՞ս է պետք պատրաստվել բանկային մեր առաջին գործարքին։ Ֆինանսիստ Նելլի Մանուկյանը կբացատրի, թե ինչպես են բանկերը գործում, ինչ պետք է իմանաք նախքան բանկ մտնելը և ինչպես արդյունավետ իրականացնել վարկավորման գործընթացները: Միասին բացահայտենք բանկերի, վարկերի և փողի խելացի կառավարման աշխարհը:

    Ինձ վարկ չտրամադրեցին
  3. 12/02/2024

    Ֆինանսական զեխծարարության զոհ եմ դարձել

    Ֆինանսական աշխարհում կարևոր խնդիր են խարդախությունները և զեխծարարությունները: Խաբեբաների կողմից ամեն օր կատարալեագոևծվող մարտավարության պայմաններում, ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե ինչպես պաշտպանվել ֆինանսական խաբեբաություններից: Մենք կուսումնասիրենք խարդախների կիրառած մարտավարությունը՝ սկսած ապակողմնորոշիչ ներդրումային առաջարկներից մինչև գործարքներ, որոնք չափազանց լավն են թվում, բայց ուղեկցվում են թաքնված ռիսկերով:  Լիլիա Խանփրացյանը անձնական փորձով ներկայացնում է դեպքեր, երբ խարդախները առաջարկել են կասկածելի գործարքի մեջ մտել, մեկ այլ դեպքում էլ ներդրումներ կատարել բարձր եկամտաբերության խոստումներով: Այս սխեմաները բացահայտելու և պաշտպանության ռազմավարություններ տրամադրելու համար Կենտրոնական բանկի ֆինանսական կրթության մասնագետ Արաքս Մանուչարյանն է Դրամապանակի տաղավարում: Միասին կգտնենք զեխծարարությունից պաշտպանվելու տարբերակները, որով կապահովագրենք ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:

    Ֆինանսական զեխծարարության զոհ եմ դարձել

About

Բացեցիր դրամապանակդ, հաշվեցիր փողերդ, ծախսերդ և հասկացար, որ մի բան այն չէ՞։ Այսուհետ «Դրամապանակը» քո ֆինանսական գրագիտության ուղեցույցն է։ Միասին կկազմենք խնայողությունների ռազմավարություններ, կհասկանանք՝ ինչպես կառավարել պարտքերը և ներդրումների եկամտաբերությունը: