Libra Psy Podcast

Anna Velitsyan

Զրույց-վերլուծություններ «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների հետ՝ մարդկային հոգեբանությանը և հարաբերություններին առնչվող բազմազան թեմաների շուրջ՝ վերցված առօրյա կյանքից։ Ամեն ամսվա 10-ին, 20-ին, 30-ին www.youtube.com/@LibraPsychology instagram.com/libra_psychological_support www.facebook.com/librapsychology librapsy.am/

Episodes

  1. 07/20/2025

    ԳԵՎՈՐԳ ԷԼՎԱՋՅԱՆ «Ինստագրամյան և իրական իրականություն»

    Սա զրույց-վերլուծությունների շարք է՝ «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Աննա Վելիցյանի և «Լիբրայի» մասնագետների միջև մարդկային հոգեբանությանը և հարաբերություններին առնչվող բազմազան թեմաների շուրջ։ Այս էպիզոդի հյուրն է հոգեբան Գևորգ Էկվաջյանը։ Նրա հետ քննարկել ենք՝ ինչպե՞ս է սոցիալական մեդիան, հատկապես՝ ինստագրամը, ձևավորում մեր պատկերացումները ինքներս մեզնից, մեր կյանքի մասին և ինչպե՞ս է այդ վիրտուալ իրականությունն ազդում մեր հոգեբանական վիճակի վրա։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև այն վտանգին, երբ մարդը սկսում է ինքն իրեն համեմատել ինստագրամում տեսած «կատարելության» հետ՝ մոռանալով, որ այնտեղ ամեն ինչ ֆիլտրավորված է։ Գևորգը պարզաբանում է, թե ինչու է այսօր շատերի համար դժվար տարանջատել իրականությունն ու թվային կերպարը՝ և ինչպիսի ներքին ճնշումների կարող է դա հանգեցնել։ Զրուցել ենք նաև հոգեբանական դիմադրության, սոցիալական համեմատության թակարդի և ինքնագնահատականի պահպանման առողջ մեթոդների մասին։

    ԳԵՎՈՐԳ ԷԼՎԱՋՅԱՆ «Ինստագրամյան և իրական իրականություն»
  2. 06/10/2025

    ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ. «Ինչո՞ւ ենք համոզված, որ չենք կարող»

    Սա զրույց-վերլուծությունների շարք է՝ «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Աննա Վելիցյանի և «Լիբրայի» մասնագետների միջև մարդկային հոգեբանությանը և հարաբերություններին առնչվող բազմազան թեմաների շուրջ։ Այս էպիզոդի հյուրն է հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։ Նրա հետ վերլուծել ենք, թե ինչպես են առաջանում մեր համոզմունքները, ինչ ազդեցություն ունեն մեր ինքնագնահատականի և կյանքի որակի վրա, և ամենակարևորը՝ ինչպես է հնարավոր սկսել ներքին փոփոխությունների ուղին։ Լուսինեն պարզաբանում է, որ շատ հաճախ մեր «անտեսանելի» համոզմունքներն են թելադրում են մեր ընտրությունները, վարքը, ինքնազգացողությունը և նույնիսկ մեր հարաբերությունները։ Խոսել ենք նաև, թե ինչպես են հոգեբանները աշխատում մեր սխալ համոզմունքների հետ և թե որքան մեծ է ծնողների ազդեցությունը մեր հասուն կյանքի համոզմունքների վրա։ ——— «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն 📲 +(374) 94 224 233 📍 Կոմիտաս 12

    ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ. «Ինչո՞ւ ենք համոզված, որ չենք կարող»

About