e-Logi Podcast

e-Logi Podcast

We are the first Armenian platform raising matters on Logistics and E-commerce. Our proven expertise in the fields ensures our deep understanding of your needs, and we invite speakers who can most precisely answer to all your questions. Subscribe and get the news and updates on e-logifest26 first hand. June 5, 6, 7, Sport and Concert Complex after Karen Demirtchyan. 

Episodes

  1. Feb 1

    Safe Logistic. Ռիսկեր և ապահովություն իրական բեռնափոխադրումների մեջ | eLogi Podcast 11

    Այս էպիզոդում eLogi Podcast-ի հյուրը Safe Logistic Group ընկերության հիմնադիր տնօրեն Լուսինե Ավետիսյանն է։ Քննարկում ենք լոգիստիկայի կարևոր և պատասխանատու ուղղություններից մեկը՝ անվտանգ, վերահսկելի և հուսալի բեռնափոխադրումների կազմակերպումը՝ միջազգային և տարածաշրջանային շուկաներում։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք լոգիստիկ գործընթացների պլանավորմանը, ռիսկերի կառավարմանը, մաքսային և փաստաթղթային գործընթացներին, բեռնման-բեռնաթափման կարգին, աշխատանքային պրոցեսներում պարտաճանաչության կարևորությանը, ինչպես նաև վստահելի մատակարարման շղթայի կառուցմանը՝ հատկապես երբ և՛ հաճախորդի, և՛ փոխադրողի շահերը պահպանված են։ 🔍 Քննարկում ենք՝• ինչ է նշանակում «անվտանգ լոգիստիկա» իրական գործնական մակարդակում,• որ փուլերում են առաջանում հիմնական ռիսկերը բեռնափոխադրման ընթացքում,• ինչպես է իրականացվում բեռների վերահսկումն ու ապահովագրումը,• ինչ դեր ունի ճիշտ պլանավորումն ու գործընկերների ընտրությունը,• ինչպես է Safe Logistic-ը կառուցում վստահելի և կայուն լոգիստիկ լուծումներ իր հաճախորդների համար։ Այս թողարկումը օգտակար կլինի լոգիստիկ և տրանսպորտային ընկերություններին, ներմուծող և արտահանող բիզնեսներին, էլեկտրոնային առևտրով զբաղվողներին, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի խորությամբ հասկանալ անվտանգ և արդյունավետ լոգիստիկայի նշանակությունը ժամանակակից բիզնեսում։ 📢 Միացեք eLogi Podcast-ին և բացահայտեք լոգիստիկայի այն կողմը, որը հաճախ մնում է կուլիսներում։👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում

    45 min
  2. Jan 21

    Ինչպես են տեղափոխում ամբողջ գործարաններ․ Magellan Armenia ի պատմությունը | eLogi Podcast 10

    Այս էպիզոդում eLogi Podcast-ի հյուրը Magellan Armenia ընկերության գործադիր տնօրեն Լիլիթ Զախարյանն է։ Քննարկում ենք լոգիստիկայի ամենաբարդ և պատասխանատու ուղղություններից մեկը՝ գերածավալային և գերքաշային բեռների տեղափոխումը, այդ թվում՝ ամբողջական արտադրական գծերի և գործարանների տեղափոխման գործընթացները։ Խոսում ենք ոչ միայն միջազգային բեռնափոխադրումների տեխնիկական կողմի մասին, այլ նաև՝ պլանավորման, ռիսկերի կառավարման, միջպետական համաձայնեցումների և թիմային աշխատանքի կարևորության մասին նման մասշտաբային նախագծերում։ 🔍 Քննարկում ենք՝ • ինչ է նշանակում տեղափոխել գործարան «մի երկրից մյուսը», • ինչ բարդություններ և ռիսկեր կան գերքաշային ու ոչ ստանդարտ բեռների տեղափոխման ժամանակ, • ինչպես են կազմակերպվում թույլտվությունները, երթուղիները և հատուկ տրանսպորտը, • ինչ դեր ունի միջազգային գործընկերների ցանցը նման նախագծերում, • ինչ փորձ և ճկունություն է պահանջվում նման բեռների անվտանգ և արդյունավետ տեղափոխման համար։ Այս թողարկումը օգտակար կլինի լոգիստիկ և տրանսպորտային ընկերություններին, արդյունաբերական կազմակերպություններին, ներդրողներին, արտադրողներին, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է աշխատում մեծածավալ արդյունաբերական լոգիստիկան իրական կյանքում։ 📢 Միացեք eLogi Podcast-ին և բացահայտեք լոգիստիկայի այն կողմը, որը շատերը չեն տեսնում։ 👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում

    43 min
  3. Jan 19

    Երբ ուղին ստանդարտ չէ. ծո՞վ, օ՞դ, թե՞ ցամաք | eLogi Podcast 9

    Այս էպիզոդում հյուրընկալել ենք Cargo Travel ընկերության Բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Ավետիսյանին եւ խոսել ոչ միայն միջազգային ցամաքային բեռնափոխադրումների կազմակերպման, այլեւ ծովային եւ օդային բեռնափոխադրումների արանձնահատկությունների, մեր շուկայի համար ոչ ստանդարտ ուղղությունների սպասարկման մասին, ինչպես նաեւ լոգիստիկ ընկերությունների համագործակցության, մաքսային համակարգի եւ ծառայություն մատուցող ընկերության ճկունության կարեւորության մասին լոգիստիկ բիզնեսում։ Քննարկում ենք՝ • ինչ առանձնահատկություններ ունեն ոչ ստանդարտ ուղղություններով բեռնափոխադրումների կազմակերպումն ու դրանց ռիսկերը, • ինչպես է Cargo Travel-ը զարգացնում բացարձակ նոր լոգիստիկ ուղիներ` Աֆրիկա, Ասիա... • օդանավակայանի նոր բեռնային համալիրի կառուցումը, Շիրակի Չոր Նավահանգստի նախագիծը եւ լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծման կարեւորությունը ոլորտի զարգացման հարցում • լոգիստիկ ընկերությունների ֆինանսավորմամբ նոր ուղիների զարգացման ֆինանսական կողմը, • միասնական համակարգերի գործարկման, թղթաբանական պրոցեսների պարզեցման եւ թվայնացման անխուսափելիության մասին։ eLogi Podcast-ի այս թողարկումն օգտակար կլինի լոգիստիկ եւ տրանսպորտային ընկերություններին, արտադրողներին, արտահանող-ներմուծողներին, ինչպես նաեւ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է աշխատում ոչ ստանդարտ ուղղությունների բեռնափոխադրումները եւ լոգիստիկ ընկերությունների միմյանց հետ համագործակցության կարեւորությունը։ 📢 Միացեք eLogi Podcast-ին եւ ստացեք ոլորտի իրական պատկերացում՝ մասնագետների փորձով։ 🔔💬👍 Լայք • Մեկնաբանություն • Բաժանորդագրում

    44 min
  4. Jan 7

    Yan Logistics. Լոգիստիկան սկսվում է պատասխանատվությունից | eLogi Podcast 08

    Այս էպիզոդում հյուրընկալել ենք Brokus  ընկերության փոխտնօրեն Հայկ Դայանին և խոսել ոչ միայն մաքսային ձևակերպումների, օրենսդրական բարեփոխումների ու գործնական բարդությունների մասին, այլ նաև բիզնեսի և պետության միջև վստահության, ճիշտ փաստաթղթավորման կարևորության և մաքսային գործընթացներում մարդկային գործոնի դերի մասին։ Քննարկում ենք՝• ինչպես է իրականում աշխատում մաքսային բրոքերի, ներմուծող/արտահանողի և պետական մարմինների փոխգործակցությունը,• ինչ սխալներ են ամենահաճախը թույլ տալիս բիզնեսները մաքսազերծման փուլում և ինչպես խուսափել դրանցից,• ինչու է կարևոր օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից,• ինչ փոփոխություններ են սպասվում մաքսային միջավայրում և ինչպես կարող են դրանք ազդել բիզնեսների մրցունակության վրա Հայաստանում։ eLogi Podcast-ի այս թողարկումը օգտակար կլինի ներմուծողներին և արտահանողներին, լոգիստիկ ընկերություններին, ֆինանսական ու իրավաբանական մասնագետներին, ինչպես նաև բոլոր այն գործարարներին, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես աշխատել մաքսային համակարգի հետ արդյունավետ, կանխատեսելի և ռիսկերը նվազեցնող ձևով։ 📢 Միացեք eLogi Podcast-ին և ստացեք ոլորտի իրական պատկերացում՝ մասնագետի աչքերով։👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում

    41 min
  5. 12/27/2025

    Մի սխալ փաստաթուղթ և կարմիր ուղի բեռի համար | eLogi Podcast 7

    Այս էպիզոդում հյուրընկալել ենք Brokus  ընկերության փոխտնօրեն Հայկ Դայանին և խոսել ոչ միայն մաքսային ձևակերպումների, օրենսդրական բարեփոխումների ու գործնական բարդությունների մասին, այլ նաև բիզնեսի և պետության միջև վստահության, ճիշտ փաստաթղթավորման կարևորության և մաքսային գործընթացներում մարդկային գործոնի դերի մասին։ Քննարկում ենք՝• ինչպես է իրականում աշխատում մաքսային բրոքերի, ներմուծող/արտահանողի և պետական մարմինների փոխգործակցությունը,• ինչ սխալներ են ամենահաճախը թույլ տալիս բիզնեսները մաքսազերծման փուլում և ինչպես խուսափել դրանցից,• ինչու է կարևոր օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից,• ինչ փոփոխություններ են սպասվում մաքսային միջավայրում և ինչպես կարող են դրանք ազդել բիզնեսների մրցունակության վրա Հայաստանում։ eLogi Podcast-ի այս թողարկումը օգտակար կլինի ներմուծողներին և արտահանողներին, լոգիստիկ ընկերություններին, ֆինանսական ու իրավաբանական մասնագետներին, ինչպես նաև բոլոր այն գործարարներին, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես աշխատել մաքսային համակարգի հետ արդյունավետ, կանխատեսելի և ռիսկերը նվազեցնող ձևով։ 📢 Միացեք eLogi Podcast-ին և ստացեք ոլորտի իրական պատկերացում՝ մասնագետի աչքերով։👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում

    35 min
  6. 12/17/2025

    «Այս ոլորտը միշտ փող է բերում»․ մասնագետը բացում է փակագծերը | eLogi Podcast 6

    Այս էպիզոդում հյուրընկալել ենք Dictum Factum ընկերության հիմնադիր-տնօրեն Ռեգինա Խաչատուրյանին, և խոսել ոչ միայն լոգիստիկ ոլորտի բացերի, բեռնափոխադրողների ապահովագրության բացակայության, ընկերության բիզնես ուղղությունների, այլ նաև ժամանակակից բիզնես միջավայրում հեղինակության, խոսքի ուժի և վստահության դերի մասին, երբ ասածը արված է։ Քննարկում ենք՝  • ինչպես է աշխատում բեռնափոխադրող - լոգիստ - հաճախորդ կապը, և ինչպիսի ներքին կարգավորումներ են աշխատում այսօր,  • ինչպես կառուցել ոլորտում վստահություն վայելող բրենդ, ոչ թե պարզապես հերթական  ընկերություն,  • ինչպիսին պիտի լինի լավ թիմը և փոխհարաբերությունները, երբ ընկերությունը կառուցում է կայուն զարգացում ապահովող ուղի,  • ինչ մարտահրավերներ են ունենում սահմանային անցակետերին, և ինչպես կազդի նոր  սահմանի բացումը Հայաստանի առևտրաշրջանառության վրա ըստ Dictum Factum-ի հիմնադրի։ eLogi Podcast-ի այս թողարկումը օգտակար կլինի բիզնեսների սեփականատերերի, ապահովագրական ընկերությունների, ներմուծողների և արտահանողների, բեռնափոխադրողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է իրականում աշխատում ոլորտը, ինչ է ազդում վստահության վրա, և ինչպես պահպանել երկարաժամկետ գործընկերային կապերը։ 📢 Միացեք eLogi Podcast-ին և ստացեք իրական պատկերացում ոլորտի ներսից։👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում

    39 min
  7. 12/10/2025

    FIat Professional բեռնատարները` որպես բիզնես լուծում ու լոգիստիկ կայուն ներդրում | eLogi Podcast 5

    Այս էպիզոդում հյուրընկալել ենք Fine Cars of Armenia ընկերության մարքեթինգի և PR տնօրեն Հայկան Պողոսյանին, և խոսել ոչ միայն բեռնատար ավտոմեքենաների վաճառքի հայկական շուկային ադապտացված տեսականու, գնորդների վարքագծի և նախընտրությունների մասին, այլ նաև բիզնեսում սոցիալական պատասխանտվության կողմի, ցուցահանդեսների որպես թիրաավորված վաճառքի հարթակ հանդես գալու, Իտալիայից մինչև Ղազախստան, էնտեղից էլ մինչև Հայաստան բեռափոխադրողներին բիզնես գործընկեր հանդիսանալու մշակույթի մասին: Քննարկում ենք՝  -ինչպես են փոխվում բեռանփոխադրող ավտոմեքենաների սեգմենտները,  -ինչպես ցուցադրվել երկարատև վաճառք ապահովող միջոցառումներում,  -և ինչպես կատարել ընտրություն սոցիալական պատասխանատվության և բիզնես շահերի միջև  eLogi Podcast-ի այս թողարկումը արժեքավոր է մարքեթինգի մասնագետների, վաճառքի ղեկավարների, ավտոմոբիլային ոլորտի բիզնեսների, բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է աշխատում այս շուկան, ինչպիսի չափորոշիչների հիման վրա է հաճախորդը կայացնում իր որոշումը, և ինչպես երկարատև պահպանել միևնույն հաճախորդին:  📢 Միացեք eLogi Podcast-ին Ստացեք իրական տեղեկություններ հենց ոլորտի ներսից։  👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում

    57 min
  8. 12/03/2025

    Ozon Armenia.. Օնլայն հարթակների կանոնները, շուկայի արգելված հնարքները, ինտրիգները | eLogi Podcast 4

    Այս էպիզոդում հյուրընկալել ենք Ozon Armenia-ի տնօրեն Հայկ Կարապետյանին, սակայն խոսել ենք ոչ միայն հայկական #ecommerce շուկայի արագ աճի, վերջին տարիների փոփոխությունների և այն մարտահրավերների մասին, որոնց Ozon-ը բախվել է Հայաստանում գործունեության ընթացքում, այլ նաև իմպուլսիվ գնումների, Հայկ Կարապետյանի SatisfAI նախագծի, ՀայՓոստ-ի տնօրինման փորձի ու այլ հետաքրքիր թեմաների մասին։ Քննարկում ենք զարգացման նոր ուղղությունները, լոգիստիկ պրոցեսների կատարելագործումը, պահեստային լուծումները, արագ առաքման դերի, ինչպես նաև հայ վաճառողների ապրանքների արտահանման ու շուկայի ընդլայնման ռազմավարությունները։ eLogi Podcast-ի այս թողարկումը արժեքավոր է վաճառողների, բիզնեսների սեփականատերերի, մարքեթոլոգների, լոգիստիկայի մասնագետների, և այն բոլորի համար, ովքեր հետաքրքրված են marketplace-ների ներսի իրականությամբ, ներկա հնարավորություններով և ապագա միտումներով, կամ պարզապես օնլայն տիրույթում ակտիվ գնորդ են։ 📢 Միացեք eLogi Podcast-ին Ստացեք իրական ներքին պատկերացում e-commerce-ի, լոգիստիկայի, մարքեթփլեյսների և տեխնոլոգիական լուծումների մասին՝ ուղղակի ոլորտի ներսից։ 👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում

    51 min
  9. 11/26/2025

    Yandex Go-ն Հայաստանում, առաջակվող հնարավորություններն ու բիզնես լուծումները | eLogi Podcast 3

    #eLogiPodcast -ի այս թողարկման հյուրն է  #yandexgo  Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային տնօրեն՝ Դավիթ Իվանյանը, ով բացում է Yandex-ի լոգիստիկ էկոհամակարգի իրական կուլիսները՝ սկսած ծառայությունների տեղայնացումից մինչև բիզնեսների համար նախատեսված ինտեգրումներ, նորարարական լուծումներ և համագործակցության մոդելներ։ Զրույցը հատկապես արժեքավոր է բիզնեսների, մարքեթոլոգների, տեխնոլոգիական ու լոգիստիկ ոլորտների մասնագետների, ինչպես նաև գործընկերային ծրագրերով հետաքրքրվածների համար։ Քննարկում ենք՝ Yandex-ի մուտքը Հայաստան և դրա ազդեցությունը տեղական շուկայի վրա Բիզնես առաքումների հնարավորությունները և տարբերությունները Արագ առաքման (express), նույն օր և հաջորդ օր առաքումների լոգիկան Պլատֆորմի բազմաֆունկցիոնալությունը բեռնափոխադրումների ու առաքումների մեջ Ինչպես դառնալ Yandex-ի գործընկեր և ինչ պատասխանատվություն է կրում ընկերությունը նրանց հանդեպ Yandex-ի բիզնես մշակույթն ու փիլիսոփայությունը

    38 min
  10. 11/10/2025

    Լոգիստիկայի Արդի խնդիրներն ու պետության կողմից ոլորտի կարգավորման հարցերը | e-LogiPodcast 01

    #eLogiPodcast-ը մեկնարկում է իր առաջին թողարկումով, որտեղ զրուցում ենք #miratrans ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Միրաքյանի հետ. Mira Trans-ը Հայաստանի առաջատար լոգիստիկ ընկերություններից մեկն է և #eLogiFest25 -ի տաղավարային մասնակից։ Զրույցում անդրադառնում ենք Mira Trans ընկերության հիմնադրմանը և անցած ուղուն, ոլորտի նորարարություններին և մարտահրավերներին, խոսում ենք այն մասին, թե ինչպես էր անցել Հայաստանի առաջին խոշոր լոգիստիկ և էլեկտրոնային առևտրի միջոցառումը` e-Logi Fest25-ը, ինչ նոր գործընկերություններ ու հնարավորություններ են ձևավորվել, և ինչ ուղղությամբ է շարժվում լոգիստիկայի ապագան Հայաստանում։ Աշոտ Միրաքյանը կիսվել է նաև իր դիտարկումներով՝ թվայնացման, մասնագիտական թիմի համալրման հետ կապված բարդությունների և զարգացման հնարավորությունների մասին։ Շարունակե՛ք հետևել մեր էջին, որպեսզի բաց չթողնեք առաջիկայում հրապարակվող` e-Logi Fest25-ի մյուս մասնակիցների և գործընկերների հետ կայացած հետաքրքիր զրույցները։ Բաժանորդագրվե՛ք e-Logi Podcast-ին, որտեղ լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտի առաջատար ներկայացուցիչները կիսվում են իրենց փորձով, գաղափարներով և այն տեսլականով, որը ձևավորում է ոլորտի ապագան։

    38 min

About

We are the first Armenian platform raising matters on Logistics and E-commerce. Our proven expertise in the fields ensures our deep understanding of your needs, and we invite speakers who can most precisely answer to all your questions. Subscribe and get the news and updates on e-logifest26 first hand. June 5, 6, 7, Sport and Concert Complex after Karen Demirtchyan.