10:30 Talks

Lil Arami

«10:30 Talks»-ը կրթական փոդքասթ է, որը միավորում և տարածում է ամենատարբեր ոլորտների մարդկանց գիտելիքն ու փորձը 1 թվային հարթակում։

  1. Oct 6

    Ինչպե՞ս էին կառավարում մանկահասակ արքաները միջնադարում | Վահե Թորոսյան | 10:30 Talks #51

    🎙️Այս էպիզոդում հյուրընկալել ենք Վահե Թորոսյանին, որը պետական գիտությունների թեկնածու է, Մատենադարանի տնօրենի գիտական տեղակալը, Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի դասախոս։  Զրուցել ենք միջնադարյան Հայաստանի ու Կիլիկիայի ամենաթաքնված ու հետաքրքիր էջերի մասին։ Պարզել ենք, թե ինչպես Գրիգոր Վկայասերը «հրաժարվեց» կաթողիկոսական աթոռից, որպեսզի Կոստանդնուպոլսում թարգմանի հայ եկեղեցին պաշտպանող ձեռագրերը, և թե ինչպես նրա աշակերտները փոթորկի հետևանքով հայտնվեցին Ալեքսանդրիայում ու ստիպված եղան դիվանագիտական «սուտ» հորինել տեղի իշխանությունների համար։ Քննարկել ենք նաև. 12–14 տարեկանում ամուսնությունը. ինչպե՞ս էին կառավարում մանկահասակ արքաներն ու խնամակալները։ Լևոն Ա-ի 2 թագերը. ինչպե՞ս նա նույն օրն օծվեց և՛ Հռոմի, և՛ Բյուզանդիայի թագերով։ Հայոց զորքի շարժական սեղանը. ինչպե՞ս անհետացավ ռազմադաշտում պատարագ մատուցելու ավանդույթը։ Գևորգյան ճեմարան. ինչպե՞ս են ուսանողների հարցերը փոխում գիտական հոդվածների ընթացքը։  Աջակցեք մեզ ⬇⬇⬇ ► «Patreon» - https://www.patreon.com/cw/1030Talks/membership ► «ռեԱրմենիա»- https://bit.ly/4rjRU66 ________________ Մենք սոցցանցերում` Facebook - https://bit.ly/3Mo1dBX Instagram - https://bit.ly/4pxGh9V TikTok - https://bit.ly/4ompt4S Spotify - https://bit.ly/4rDLePy Apple Podcasts - https://bit.ly/4rabkKf  ________________ 00:00 - Նախաբան 08:20 - Կաթողիկոսի «դիվանագիտական խորամանկությունը» 15:10 - Ինչպե՞ս հայկական ձեռագրերը փոթորկի պատճառով հայտնվեցին Ալեքսանդրիայում 20:45 - 136 տարի ժառանգաբար փոխանցվող կաթողիկոսական աթոռը 26:30 - Քանի՞ տարեկանում էին ամուսնանում միջնադարում 34:10 - Ինչպե՞ս Լևոն Ա-ն երկու տարբեր թագով օծվեց նույն օրը և նույն եկեղեցում 42:50 - Հռոմի պապը նախապայմաններ առաջ քաշեց 50:15 - Ինչու՞ հայոց զորքը կորցրեց պատարագի շարժական սեղանը 58:30 - Գևորգյան ճեմարանն ու Վազգենյան դպրանոցը 1:15:20 - Կապը այսօրվա հետ 1:29:35 - Եզրափակիչ խաղ

    Ինչպե՞ս էին կառավարում մանկահասակ արքաները միջնադարում | Վահե Թորոսյան | 10:30 Talks #51
  2. Sep 29

    Լոնդոնի հայ համայնքը, ամենօրյա քրիստոնեությունը, իրար ծառայելը | Տեր Նշան քահանա | 10:30 Talks #48

    🎙️Այսօր մեր հյուրը Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանն է, ում հետ զրուցել ենք հետևյալ թեմաներից ⬇ Մարմին, կամք և ինքնություն. ո՞ւմ է պատկանում մեր մարմինը (մեզ, Աստծուն, թե՞ զուգընկերոջը), սեփական կամքը Աստծո կամքին հանձնելը, միասեռականության թեման և բլոգերների կեղծ կյանքի իրականությունը:Հավատք և մեղք. «կես հավատ» ունենալու վտանգավորությունը, յոթ մահացու մեղքերը, զղջման գաղտնիքն ու փրկության ճանապարհը:Մահ և սուգ. ի՞նչ է մահը քրիստոնեական ընկալմամբ և ինչպե՞ս պետք է քրիստոնյան սգա այն:Անգլիայի համայնքն ու արտագաղթը. Տեր Նշանի՝ Անգլիա տեղափոխվելու պատմությունը և նոր սերնդին չկորցնելու հրամայականը:Աջակցեք մեզ ⬇⬇⬇► «Patreon» -   / membership  ► «ռեԱրմենիա»- https://bit.ly/4rjRU66________________Մենք սոցցանցերում՝Facebook - https://bit.ly/3Mo1dBXInstagram - https://bit.ly/4pxGh9VTikTok - https://bit.ly/4ompt4S

    Լոնդոնի հայ համայնքը, ամենօրյա քրիստոնեությունը, իրար ծառայելը | Տեր Նշան քահանա | 10:30 Talks #48
  3. Sep 4

    41 օր «Եղնիկներում», ՀՀ-ի գաղափարական քարտեղի ստեղծումը | Գեղամ Օհանյան | 10:30 Talks #47

    🎙️«Բարձունք» ՀԿ հիմնադիր-անդամ, «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանի հետ խոսել ենք հանրային պայքարների, 44-օրյա պատերազմի, «Արարատյան մարդը» գրքի, հանրային գործունեության ու լեռների ֆենոմենի մասին։Այս էպիզոդում կգտնեք՝ Ինչպե՞ս Գագիկ Գինոսյանի հետ ծանոթությունը բեկեց նրա կյանքը, և ինչպե՞ս է սիրտն ուղեղին ծառայում անարդարության դեմ պայքարելիս։Պատերազմի դաժան իրականությունը, «էժանացած մահն» ու ցավը, երբ քրտինքով պահված սարերը հանձնվեցին գրչի մի հարվածով։Ի՞նչ է 36 արժեքներից կազմված Հայաստանի գաղափարական քարտեզը։Ինչպե՞ս է Գեղամն ավելի քան 4000 մարդու ուղեկցել լեռներ, և ինչպե՞ս անել, որ մարդը իջնելիս զգա, որ իր սեփական սարից է իջնում։Աջակցեք մեզ ⬇⬇⬇► «Patreon» -   / membership  ► «ռեԱրմենիա»- https://bit.ly/4rjRU66________________Մենք սոցցանցերում⬇⬇⬇Facebook - https://bit.ly/3Mo1dBXInstagram - https://bit.ly/4pxGh9VTikTok - https://bit.ly/4ompt4S

    41 օր «Եղնիկներում», ՀՀ-ի գաղափարական քարտեղի ստեղծումը | Գեղամ Օհանյան | 10:30 Talks #47

About

«10:30 Talks»-ը կրթական փոդքասթ է, որը միավորում և տարածում է ամենատարբեր ոլորտների մարդկանց գիտելիքն ու փորձը 1 թվային հարթակում։