Հետաքննող Լրագրողներ

HETQ TV

Բարի գալուստ Hetq TV:Այստեղ դուք կգտնեք հետաքննական նյութեր կոռուպցիայի մասին։ Մեր գլխավոր առաքելությունն է՝ բացահայտել պետական մարմինների չարաշահումները, կոռուպցիոն գործարքները, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, բարձրացնել քաղաքացիներին հուզող խնդիրները, գնալ նրանց դիմուների հետքով եւ գտնել այդ խնդիրների լուծումը: Այստեղ մենք պարբերաբար քննարկում ենք՝պետական գնումներ, հանրային միջոցների վատնումներ, շրջակա միջավայր, ընթերցողներին հուզող հարցեր, որոնց մասին խմբագրությունը նամակներ է ստանումԻնչու՞ արժե բաժանորդագրվել.Մենք տրամադրում ենք անաչառ և փաստերի վրա հիմնված տեղեկատվություն:Մի մոռացեք բաժանորդագրվել և միացնել զանգակի կոճակը, որպեսզի տեղյակ լինեք ամենակարևորի մասին:Համագործակցության հարցերով՝ info@hetq.am էլ. փոստ գովազդի և բիզնեսի համարՊաշտոնական կայքը՝ www.hetq.am 

Episodes

  1. 12h ago

    Բժշկական կենտրոնի ստվերային կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ. 8-րդ հարկ

    #Ստեփանավան ի բժշկական կենտրոնում կառավարչական կամայականությունների մի ուշագրավ պատմություն է բացահայտվել, որի կենտրոնում հաստատության տնօրենն է։ Նախկին աշխատակիցները «Հետքին» ահազանգել են, որ #հիվանդանոց ում գործել է կեղծ բուժառուների գրանցման սխեմա, որի նպատակը պետական միջոցների ապօրինի յուրացումն է։ Բժիշկների պնդմամբ՝ տնօրենը պարբերաբար ստիպել է փաստաթղթերով ավելացնել հիվանդների թիվը, իսկ նրանք, ովքեր համարձակվել են մերժել, հայտնվել են «ոչ ցանկալիների» ցուցակում և ստիպված դուրս եկել աշխատանքից։ «Հետքի» հրապարակումից հետո նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և հիվանդանոցի հաշվապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված գույքի հափշտակության և խարդախության մեղադրանքներով։ Ըստ բժշկական կենտրոնի նախկին աշխատակիցների՝ Ա. Իսպիրյանն իրենց  անունով, իր անձնական կարիքների համար վարկեր է վերցրել բանկերից, որոնց մարումն այնուհետև իրականացվել է հիվանդանոցի #բյուջե ից հատկացվող պարգևավճարների ու հավելավճարների միջոցով։ Սրանից կարելի է ենթադրել, որ պետական միջոցները ծառայեցվել են տնօրենի անձնական պարտավորությունների կատարմանը։ Բժշկական կենտրոնը կուտակել է ավելի քան 80 միլիոն դրամի չկատարված պարտավորություններ։ Հիվանդանոցի դեմ ներկայացված հայցերը վերաբերում են դեղորայքի, սարքավորումների և նույնիսկ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարված գումարներին։  Ա. Իսպիրյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում են ընտանեկան մտերմությունը, սակայն Ստեփանավանի ԲԿ-ի նախկին աշխատակիցներն ասում են, որ այդ կապը շահարկելով է նախկին տնօրենը չարաշահել իր դիրքը:

    Բժշկական կենտրոնի ստվերային կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ. 8-րդ հարկ
  2. 13h ago

    Ինչպես են չգրանցված դեղերն ազատ վաճառվում․ 8-րդ հարկ

    «8-րդ հարկ» փոդքասթի երրորդ թողարկումը կեղծ #դեղ երի ու սև շուկայի մասին է։ #Քաղցկեղ ի, հորմոնալ խանգարումների, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների բուժման համար նշանակվող բազմաթիվ դեղեր #Հայաստան ում  գրանցված չեն, սակայն ազատ վաճառվում են դեղատներում։ Որոշ դեղեր հասանելի են նաև սև շուկայում։ Այդ դեղերի որակը կասկածելի է՝ չկա պատշաճ վերահսկողություն։ Պետական եկամուտների կոմիտեն չի կարողանում լիարժեք կանխել մաքսանենգությունը, իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգումները չեն զգաստացնում դեղատների սեփականատերերին: Ինչպե՞ս են չգրանցված դեղերը շրջանցում սահմանային վերահսկողությունը։ Փաստացի, պետությունը սև շուկան վերահսկելու լծակներ չունի։    «Հետաքննական լրագրության բյուրոյի» հետաքննությունը 2023թ. բացահայտել է՝  Հնդկաստանից ներմուծված քաղցկեղի դեղերի 20%-ը չի համապատասխանում որակական չափանիշներին։ Այդ անորակ խմբաքանակները, որոնք արդեն հայտնվել են աշխարհի 100-ից ավելի երկրներում, չեն շրջանցել նաև Հայաստանը։ Ըստ նույն հետաքննության՝ նույնիսկ մանկական քաղցկեղի բուժման համար նախատեսված որոշ դեղեր կասկածելի բաղադրություն ունեն: Հայաստանում դեղերի գրանցման գործընթացը տևում է մինչև 180 օր։ Դեղ արտադրողների մեծ մասը Հայաստանի փոքր շուկայի պատճառով խուսափում է քաշքշուկից և գերադասում դեղերը չգրանցել: Դրանից օգտվում են այլ անձինք՝ դեղերը շրջանառելով սև շուկայում:

    Ինչպես են չգրանցված դեղերն ազատ վաճառվում․ 8-րդ հարկ

About